Մենք լուրջ միջադեպեր ենք ունեցել Աֆրիկայում. «Տարոնավիայի» թռիչքները կասեցվել են, նույնը կարող է արվել «Մարսավիայի» հետ

ՀՀ քաղավիացիայի կոմիտեն Թռիչքների անվտանգության եվրոպական գործակալությունից (EASA) 42 դիտողություն է ստացել: Այս մասին այսօր հայտնեց կոմիտեի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանը՝ հավելելով, որ դրանցից ոչ բոլորն է թերություններ համարում: Ասաց, որ դրանց բոլորին արդեն պատասխանել են:

Օգտվելով առիթից՝ Պողոսյանը ցանկացավ մանրամասնել որոշ թերություններ՝ նկատելով, որ լրատվամիոցներում եւ տարբեր հարթություններում թյուր կարծիքներ են շրջանառվում:

«Թերությունները բազմաբնույթ են, մի քանի օրինակ կարող ենք բերել: Մենք պարտավոր էինք ներդնել զեկույցների համակարգ։ Այն կարգավորվում է թե՛ եվրոպական գործակալության, թե՛ ԻԿԱՕ-ի միջոցով: Դա դրված չի եղել: Սա թերություն է, որը պետք է շտկվի: Զեկույցներ ներկայացվել են միայն լուրջ միջադեպերի ժամանակ, մինչդեռ պետք է ներկայացվեն յուրաքանչյուր իրադրության ժամանակ: Բացի այդ, կա ընդհանուր պահանջ, որ իրականացվի մարդ-անհրաժեշտություն-աշխատանք կալկուլյացիան, որպեսզի կոմիտեն հասկանա, թե ինչ ծավալի աշխատանք ունի: Ընդհանուր առմամբ աշխատանքը կատարվել է, բայց այն միասնական չի եղել: Խնդիրներից մեկն այն է, որ մոտեցումները եղել են ոչ միասնական: Խոսքը ստանդարտիզացման մասին է: Կան էլի թերություններ»,- ասաց նա:

Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանն անդրադարձավ հարցին, թե որքան արագ կկարողանան լուծել խնդիրները. «Այստեղ հիմնականում մտածելակերպի խնդիր է. մենք պետք է կարողանանք մեր ամբողջ պատմությունն արձանագրել, ՔԱԿ-ում ունենալ, թե, օրինակ, այս կամ այն ավիաընկերությունը 5 տարի առաջ ինչ խնդիր է ունեցել, որովհետեւ կարող է այդ 5 տարվա խնդիրն ազդի այսօրվա խնդրի վրա: Այդ ամբողջ պատմությունը չի հավաքագրվել, կամ ամեն մի վարչություն իր համար է արել, մեկ հարթակում չի հավաքվել: Մենք դրսից մասնագետներ ենք ներգրավել, որոնք եկել են, մեզ աջակցել են, բացատրել են, թե ինչպես կարող ենք գործառույթները փոխել: Մարդիկ սկսել են ուրիշ ձեւի աշխատել, մտածել»:

Իսկ մեր այն հարցն, թե գնահատողական նման այցը առաջին անգամ է, Ռեւազյանը նշեց, որ, այո՛, նման ձեւաչափով այցն առաջինն է. «Այսինքն՝ նրանք կոնկրետ նպատակով էին եկել»:

Լիցենզիայից զրկված ավիաընկերություններից «Արմենիան», ըստ նրա, երբ սկզբից թույլտվություն է ստացել թռիչքներ իրականացնելու, շատ ավելի մեծ թերություններ է ունեցել, որոնք հետագայում արագ շտկվել են: Պատասխանելով այն հարցին, թե ինչու է մեկ ամիս առաջ կասեցվել «Մարսավիա»-ի օդանավերի շահագործումը, եւ արդյոք սա կապ ունի աֆրիկյան երկրների միջադեպերի հետ, որոնց մասին ավելի վաղ բարձրաձայնվել է, Տաթեւիկ Ռեւազյանն ընդգծեց, որ իրենք շատ լուրջ քայլեր են արել՝ իրավիճակը շտկելու համար:

«Հիմնական շեշտադրումներից մեկն այն է, որ ունենք ավիաընկերություններ, որոնք գրանցված են Հայաստանում, բայց չվերթներ են իրականացնում տարբեր աֆրիկյան պետություններում: Իրենք մեզ ասում են, որ եթե չեք կարողանում պատշաճ ստուգումներ անել Հայաստանում, դուք ինչպես եք այդ ստուգումները բավարար մակարդակով անում Աֆրիկայում: Մենք սկսեցինք ստուգել եւ հասկացանք, որ, օրինակ, շատ լուրջ խնդիր է, որ մենք՝ որպես ՔԱԿ, որեւէ ժամանակահատվածում չենք ունեցել ուղիղ կապ այդ տարբեր պետությունների քաղավիացիաների հետ»,- ասաց Ռեւազյանը:

Նա նկատեց՝ իրենք կախված են եղել, որ ավիաընկերությունը կազմակերպի այցը, այսինքն՝ 100 տոկոսանոց անկախ ստուգումներ չեն կարողացել իրականացնել: «Հաշվի առնելով, որ իրոք չենք կարող դա պատշաճ անել՝ մենք կոնկրետ քայլեր ենք արել, որ ավիաընկերությունները չկարողանան գրանցվել Հայաստանում եւ չվերթներ իրականացնեն Աֆրիկայում: Բայց այսօրվա դրությամբ մենք լուրջ միջադեպեր ենք ունեցել Աֆրիկայում: Կոնկրետ քայլեր ենք արել, որ արտահերթ ստուգումներ իրականացնենք: Դրա արդյունքում «Տարոնավիայի» գործունեությունն է կասեցվել, հետո՝ փակվել: Հիմա «Մարսավիան» է կասեցվել, եւ եթե մեզ չներկայացնի, որ մայիսի 1-ով թերությունները վերացրել է, ապա այդ ընկերությունն էլ է փակվում: Դա նշանակում է, որ մենք այլեւս չենք ունենալու ընկերություններ, որը թռիչքներ են իրականացնելու Աֆրիկայում»,- շեշտեց նա:

Իսկ Գալուստ Պողոսյանը հավելեց՝ տրվել է ժամանակ, որ ավիաընկերությունը վերացնի այդ թերությունները: «Կիրականացվի կրկնակի ուսումնասիրություն, եւ կկայացնենք մեր հաջորդ որոշումը»,- ասաց նա:

Ռեւազյանը վստահաբար նկատեց՝ իրենց այդ քայլը շատ լուրջ որոշում է եղել: Կարողացել են անել, որովհետեւ Հոլանդիայից մասնագետ են ներգրավել, որը ՀՀ-ի տեսուչներին ուղղություն է տվել, թե ինչ փոփոխություններ պետք է անեն, որ բոլոր խնդիրները նկատեն: «Այսօր մեր տեսչական ստուգումների մակարդակը բարձրացել է, բայց դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,- նկատեց Ռեւազյանը: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3113 դիտում

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին