Գյումրիում ոստիկանության աշխատակիցներ են դանակահարվել. բերման է ենթարկվել 2 քաղաքացի

Այսօր՝ ապրիլի 14-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում. Հայուհու հրապարակում ոստիկանության երկու ծառայող է դանակահարվել:

ՀԺ-ի հետ զրույցում ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանն ասաց, որ այդ հրապարակում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանգնեցրել են մի մեքենա, որի վարորդը ճանապարհային երթևեկության կանոնների խախտում է թույլ տվել: Մեքենայում վարորդից բացի նաև ուղևոր է եղել: Վարորդն ու ուղևորը վեճի են բռնվել ոստիկանության ծառայողների հետ: 

«Վեճի ընթացքում ուղևորը դանակով հարվածներ է հասցրել ոստիկանության աշխատակիցներին, որոնք վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր ժամանած ոստիկանության «Կումայրու» բաժնի օպերատիվ խումբը եղբայրներին բերման է ենթարկել ոստիկանության «Կումայրու» բաժին և ներկայացրել տարածքային քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն»,- ասաց Գաբրիելյանը:

Ոստիկաններին դանակահարած անձինք, ըստ Զարզանդ Գաբրիելյանի, եղբայրներ են: Նախնական տեղեկություններով՝ Կառնուտ գյուղի բնակիչներ։

«Գյումրի» ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ոստիկաններն այս պահին հետազոտվում են: Նրանցից մեկի մոտ առկա է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածք, մյուսն ունի ձախ ազդրի կտրած-ծակած վերք: «Այլ մանրամասներ ավելի ուշ կարող ենք ասել»,- ասաց Խաչատրյանը:

Տպել
1206 դիտում

Բելառուսի նախագահը նոր վարչապետ է նշանակել

Պացիենտից վարակված բժիշկն այսօր դուրս է գրվել

Բակո Սահակյանը պատասխանել է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին. հանձնաժողովի աշխատանքի ժամկետը սպառվեց

ԱԺ-ն չընդունեց մեկուսացման նպաստ սահմանող նախագիծը. այն ուղարկվեց առաջարկների ստացման փուլ

«Մշակութային ժառանգություն» դարձած կրպակը ապամոնտաժվեց տնտեսվարողի հետ բանակացությունների արդյունքում. Կուբատյան

Պաշտպանության նախարարությունը հրավիրում է դիմել «1991 ստորաբաժանման» շրջանակում անցկացվող դասընթացներին

Արմավիրի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 717 դեպք, առողջացել՝ 287-ը

Վրաստանում անցած 1 օրում կորոնավիրուսով վարակման 1 դեպք է արձանագրվել

Բանկերն ու վարկային կազմակերպությունները վարկային արձակուրդ են տրամադրել 550 հազար ֆիզիկական անձանց․ վարչապետ

Պարող կինը դպրոցի տնօրենն է. վարչապետը հրապարակել է դպրոցներից մեկում «Վերջին զանգ»-ի տեսանյութը

Բյուջետային ծրագրերի ֆինանսավորման համար ԱՄՀ-ից 315 մլն դոլար վարկային միջոցներ կներգրավվեն․ Ջանջուղազյան

Ընդդիմությունը մեզ հետ խրամատ փորելու փոխարեն պահանջում է Արսեն Թորոսյանի հրաժարականը․ Հրաչյա Հակոբյան

ՀՀ նախագահի 2020թ. մրցանակակիրների անունները հայտարարելու գործընթացը հետաձգվում է

8-րդ միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվեց եւս 9 ոլորտով․ 9171 քաղաքացի օժանդակություն կստանա

«Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է հետ տանել իր առաջարկած օրենքի նախագիծը, ընդդիմությունը դեմ է

Տպավորություն է, թե վարակը քաղաքական-կուսակցական հարց է, այնինչ բոլորիս առողջությունը քաղաքական հարց չէ. Լ. Նազարյան

10 տոկոս կանխավճարով եւ մինչեւ 20 տարի մարման ժամկետով բնակարաններ կվաճառվի հանրային ծառայողներին․ Ղուլարյան

Այս տարի «Դայակ պետության աջակցությամբ» ծրագրից կկարողանա օգտվել 600 քաղաքացի

100 հազարավոր թոշակառուներից շատ քչերն են օգտվում անկանխիկ թոշակ ստանալու հնարավորությունից․ Արշակյան

Օլիմպիական խաղերը կարող են անցկացվել պարզեցված տարբերակով