Կառավարությունը որոշեց 30 օրով երկարաձգել արտակարգ դրությունը․ հարցն այսօր կքննարկվի ԱԺ-ում

ՀՀ կառավարությունը քիչ առաջ արտահերթ նիստում որոշեց 30 օրով երկարաձգել արտակարգ դրությունը: Հարցն այսօր կքննարկվի Ազգային ժողովի հատուկ նիստում։

Հարցը զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ նախագծով նախատեսվում է մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել ապրիլի 14-ից՝ ժամը 17:00-ից՝ 30 օրով, մինչեւ 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը հստակ նախատեսում է, որ եթե այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, շարունակում են պահպանվել, Կառավարությունն իրավունք ունի կրկին երկարաձգել արտակարգ դրության ժամկետը՝ պահպանելով արտակարգ դրություն հայտարարելու նույն օրենքով սահմանված կարգը, այսինքն՝ որեւէ խնդիր իրավաչափության մասով՝ երկարաձգման մասով չկա»,- ասաց Բադասյանը։

Անդրադառնալով փոփոխություններին՝ նա ասաց, որ առաջարկում են նախորդ որոշման 7-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել, որը վերաբերում էր ԶԼՄ-ների նկատմամբ կիրառվող սահմանափակումներին համաճարակի վերաբերյալ տեղեկություններ հաղորդելիս. «Եթե հետագայում մոնիթորինգը ցույց տա, որ, այսպես կոչված, ֆեյքային նորությունները լայն տարածում են ստանում, մենք Կառավարության որոշմամբ կարող ենք վերադառնալ եւ կիրառել նույն սահմանափակումները»։

Նրա խոսքով՝ հաջորդ փոփոխությունը վերաբերում է ԴԱՀԿ-ին. «Հարկադիր ծառայությունն արտակարգ դրության ժամանակահատվածում կայանատեղիների տեղական տուրքը չվճարելու համար վարչական վարույթներով արգելանք չի կիրառի, ինչպես նաեւ Ճանապարհային ոստիկանության վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով արգելանք չի կիրառվի արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում։ Ժամանակահատվածի ավարտից հետո արգելանքները, բնականաբար, սովորական կարգով կիրառման ենթակա կլինեն։

Վերջին փոփոխությունը նրա խոսքով վերաբերում է սեփականության իրավունքի սահմանափակումներին․ «Մի քանի մասնավորեցում ենք արել, որով հնարավոր է դառնալու կամավոր որեւէ սեփականության իրավունքի սահմանափակում նաեւ ոչ կամավորության հիմքերով, այսինքն՝ հնարավոր կլինի Կառավարության 2015 թվականին ընդունած որոշմամբ սահմանված ընթացակարգով սեփականության իրավունքի սահմանափակում իրականացնել, եթե բխում է արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովող միջոցառումներ կիրառելու նպատակների համար, օրինակ՝ հիվանդներին կամ ռիսկային խմբում գտնվող անձանց որեւէ տարածքում տեղակայելու անհրաժեշտությամբ»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ինչու է անհրաժեշտ արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը. «Շատ կարեւոր է արձանագրել, որ զուտ համաճարակային թվերի առումով մենք, փառք Աստծո, այս պահին անկառավարելի իրավիճակ չունենք, բայց, հարգելի՛ գործընկերներ, ես կարծում եմ, որ մենք բոլորս եւ հանրությունը պետք է արձանագրենք մի շատ կարեւոր ռիսկ, որի առաջ մենք գտնվում ենք։ Պարետատան որոշմամբ թույլատրելի տնտեսական գործունեության շրջանակն ընդլայնվել է։ Սա արվել է մի քանի նկատառումներով. նախ տնտեսական կյանքը չմեռցնելու եւ նաեւ որոշակի սոցիալական իրավիճակն է՛լ ավելի չբարդացնելու նպատակով։ Բայց մենք բոլորս հասկանում ենք, որ սա բերում է ռիսկի, որ թվերը կրկին կսկսեն աճել, եթե մեր քաղաքացիները հնարավոր ամենախիստ ձեւով չպահպանեն համաճարակային անվտանգության կանոնները։ Սկզբունքորեն եթե մենք իրար հետ ճշտում ենք, եթե Առողջապահության նախարարության բարձրաձայնած կանոնները պահպանվեն, վարակվելու հավանականությունը կփոքրանա, բայց մյուս կողմից, երբ որ մենք տնտեսական գործունեության դաշտն ընդլայնում ենք, պետք է հասկանանք, որ դրանով ռիսկեր ենք նաեւ առաջացնում։ Իհարկե, սահմանափակելն էլ այլ ռիսկեր է առաջացնում»։

Վարչապետն ընդգծեց՝ պետք է արտակարգ դրության ռեժիմը պահել, որպեսզի պարետատունը իրավիճակներին օպերատիվ արձագանքելու հնարավորություն ստանա։

«Այս հարցը մի քանի անգամ մենք քննարկել ենք, նաեւ ողջ Կառավարության կազմով ենք քննարկել՝ աշխատանքային ռեժիմով, եկել ենք այսպիսի եզրակացության։ Որոշման մեջ փոփոխութուններով ընդհանրապես վերացվում է ԶԼՄ-ների վրա նախկինում դրված սահմանափակումները՝ պայմանով, որ մենք մոնիթորինգ կիրականացնենք, որպեսզի հասկանանք, թե ինչքանով են այս ընթացքում ԶԼՄ-ները եւ հանրությունը կարողացել ադապտանալ լրատվական պատեհ քաղաքականությանը։ Եթե հանկարծ կտեսնենք, որ ռիսկեր են առաջանում, Կառավարության որոշման մեջ փոփոխություններ կիրականացնենք եւ վերջին գործող ռեժիմը կվերականգնենք։ Արձանագրում ենք, որ ԴԱՀԿ-ն երթեւեկության եւ կայանատեղիների հետ կապված գործերով արգելանքներ չի իրականացնի արտակարգ դրության ռեժիմի սահմաններում, բայց հետագայում՝ արտակարգ դրության վերացումից հետո, այդ վարույթները կշարունակվեն իրենց ընթացքով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այսօր տեղի կունենա ԱԺ հատուկ նիստ, որտեղ կքննարկվի այս որոշումը․ «Կառավարությունը կմասնակցի այդ նիստին, եւ կունենանք քննարկումներ ու հարցերի կպատասխանենք։ Հիմնական զեկուցողը կլինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, եւ մենք այս ռեժիմով կշարունակենք աշխատել՝ հույս ունենալով, որ համաճարակը կկարողանանք պահել վերահսկողության տակ։ Այսօր մենք վերահսկողության տակ ենք, եւ ԱԺ նիստում կարծում եմ՝ պարոն Ավինյանը կներկայացնի մեր մինչեւ այժմ ձեռնարկած միջոցառումների էֆեկտիվության գնահատականը, այսինքն՝ մենք ինչ իրավիճակ կունենայինք, եթե այս միջոցառումներն այս ծավալներով չիրականացնեինք։ Եվ նաեւ կարծում եմ՝ ապագայի վերաբերյալ կանխատեսումների հետ կապված հարցերի պիտի պատասխանենք»։

Վարչապետն ընդգծեց՝ այդ կանխատեսումները կախված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու անհատական վարքագծից, գործառուների անհատական վարքագծից. «Հույս ունեմ, որ մենք բոլորս միասին մաքսիմալ կարգապահությամբ կկարողանանք հաղթահարել այս իրավիճակը։ Համոզված եմ, որ կհաղթահարենք, բայց մաքսիմալ կարգապահությամբ հնարավորինս արագ կհաղթահարենք»,- եզրափակեց վարչապետը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3837 դիտում

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով

Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան

Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա

Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ

Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել

Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած

Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան

Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով

«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ

Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել

Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը

Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան

Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին

Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն