Սուրբ Հարության տոնի խորհրդի մեջ մեծ մարդասիրություն կա. նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Քրիստոսի hրաշափառ hարության տոնի առթիվ  շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է. 

«Սիրելի հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, շնորհավորում եմ Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ։
Սուրբ Զատիկը մեր եկեղեցու և ժողովրդի ամենամեծ տոներից մեկն է: Այս տարի այն նշում ենք առանձնահատուկ իրավիճակում՝ արտակարգ դրության պայմաններում։
Իրավիճակով պայմանավորված՝ մեր աղոթքները և ապաշխարանքի խոսքերը, որ պետք է հնչեին եկեղեցիների և վանքերի կամարների ներքո, այսօր հնչում են մեր ընտանեկան օջախի տանիքի տակ։
Մեր բազմապիսի խնդրանքները, որ ավանդաբար Սուրբ Զատիկի օրերին հնչում են առ Աստված, այսօր մեկ բովանդակություն ունեն՝ առողջություն և կազդուրում բոլոր հիվանդներին, հոգու ամրություն բոլորիս։
Երախտիքի և շնորհակալության բառերը, որ սովորաբար հղում ենք Աստծուն, այսօր նաև ուղեկցող խնդրանք ունեն՝ մեր երախտագիտությունը բժիշկներին և բուժաշխատողներին՝ իրենց աստվածահաճո և մարդասիրական գործի համար։
Սուրբ Հարության տոնի խորհրդի մեջ մեծ մարդասիրություն կա։ Հայացքներս ուղղենք միմյանց և ոչ թե հայացքները փախցնենք իրարից։ Իզուր չի ասվում՝ օգնիր և օգնություն կգտնես։ Իսկ օգնել կարելի է նաև մենակ չթողնելով։ Մեր աղոթքներում Աստծո հովանին և պաշտպանությունն ենք հայցում մեր ընտանիքների, հարազատների, մեր երկրի ու ժողովրդի համար։ Իսկ մեր երկիրը մի մեծ ընտանիք է, բոլորիս ընտանիքը։
Այս օրերին ամենաշատ հոգատարության և ուշադրության կարիք ունեն տարեցներն ու խոցելի առողջություն ու սոցիալական վիճակ ունեցող մեր մյուս հայրենակիցները։ Իմ մտքերն ու զգացմունքներն այսօր առավելապես նրանց հետ են։ Սրտացավ լինենք նրանց հանդեպ, աջակից՝ նրանց հոգսերին։
Սիրելի հայրենակիցներ,
Սուրբ Հարության խորհուրդը մշտապես համախմբել է մեզ, ոգևորել, զորություն տվել և կոչել նոր գործերի։ Ստեղծված իրավիճակը բարդ է, սակայն՝ ոչ անելանելի։ Այնուհանդերձ, մենք չենք կարող հաջողությամբ հաղթահարել ներկայիս և ապագայի մարտահրավերները, եթե չլինենք միասնական, ավելի զգոն, ավելի կազմակերպված, ավելի կարգապահ, և, իհարկե, ավելի հոգատար։
Առողջ լինենք մարմնով և հոգով։ Աստված պահապան բոլորիս։
Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»։

Տպել
1531 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց