Երևան
12 °C
Եվ այսպես, Ռոբերտ Քոչարյանը «հրապարակայնորեն արտահայտված զրպարտության» համար դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու 2 միլիոն դրամ փոխհատուցում է պահանջում։ Ամենայն հավանականությամբ, խոսքը Փաշինյանի այն հայտարարության մասին է, որ հակակոռուպցիոն պայքարի արդյունքում վերադարձվող գումարները պիտի ուղղվեն բանակին, իսկ «այդ փողերը Սերժ Սարգսյանի մոտ են եւ նրա ընտանիքի, Ռոբերտ Քոչարյանի մոտ են եւ նրա ընտանիքի, Գագիկ Խաչատրյանի մոտ են եւ նրա ընտանիքի...»։ Փաստորեն Ռոբերտ Քոչարյանը համարում է, որ դա զրպարտություն է, այսինքն՝ կամ ինքը չի թալանել, կամ էլ այդ փողերն իր եւ իր ընտանիքի մոտ չեն։
Ուշագրավն այն է, որ զրպարտության մեջ դիմացինին մեղադրում է մի մարդ, որը 2008-ի մարտի 1-ի նախօրեին հեռուստատեսությամբ հայտարարեց, թե ցուցարարները զինված են ու ավտոմեքենաների ետեւից կրակում են ոստիկանների վրա (հետագայում դա հաստատող որեւէ փաստ չներկայացվեց), իսկ մարտի 2-ին հեռուստատեսությամբ կադրեր էին ցուցադրվում, թե ինչպես է Ազատության հրապարակն ու Մյասնիկյանի արձանի հարակից տարածքը հեղեղված ներարկիչներով ու օղու դատարկ շշերով։ Այսինքն՝ Քոչարյանի ղեկավարած իշխանությունները հարյուր հազարավոր մարդկանց ներկայացնում էին որպես ալկոհոլի ու թմրանյութերի ազդեցության տակ գործող զինված բանդաներ։ Իսկ այդ բացահայտ զրպարտության արդյունքը եղավ այն, որ իրենց իսկապես հրոսակների պես պահող ուժայինների հատուկ ստորաբաժանումներն ու անհայտ խմբավորումները հարձակվեցին ժողովրդի վրա՝ խլելով տասը հոգու կյանք։ Հիմա այդ ամենի պատասխանատուն դատի է տալիս այդ նույն ժողովրդի կողմից ընտրված վարչապետին ու 2 միլիոն դրամ (մոտ 800 պիցցա) պահանջում։
Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքը պաշտոնապես «ընդամենը» տասնյակ միլիոնավոր դոլարների է հասնում, անձամբ ինքը համեստորեն խոստովանել է, որ Հայաստանում իր ընտանիքի չափ հարուստ մոտ 200 ընտանիք կա, նրա թալանի վերաբերյալ էլ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ առայժմ չկա, ու հենց սրանից էլ օգտվում է Քոչարյանը՝ դատի տալով Փաշինյանին։ Բայց հարց է ծագում՝ ո՞րն է նպատակը։ Լրացուցիչ 2 միլիոն դրամի կարիք նա հազիվ թե ունենա, պատվին ու արժանապատվությանը հասցված վնասը վերականգնելու մասին խոսելը տեղին չէ՝ վերջիններիս բացակայության պատճառով, այնպես որ՝ ամենայն հավանականությամբ, սա ընդամենը քարոզչական հնարք է։ Ընդորում՝ նպատակը ոչ թե սեփական վարկանիշը բարձրացնելն է (անկախ դատավճռի առկայությունից կամ բացակայությունից՝ բոլորն էլ գիտեն, թե ինչպես են ձեռք բերվել նրա ընտանիքի միլիոնները), այլ Նիկոլ Փաշինյանի վարկանիշին հարվածելը։
Ի՞նչ պիտի մտածեն ՀՀ հարյուր հազարավոր շարքային քաղաքացիները՝ լսելով, որ Քոչարյանը դատի է տվել Փաշինյանին։ Ճիշտ է, արձագանքը կլինի մոտավորապես հետեւյալը. «տո դե շատ էլ լավ ա անում, տեղն ա ձեզ, զզվացրիք ձեր թավիշով, դուք մենակ օրենքից եք խոսում ու ամեն ինչ ուզում եք օրենքով անեք, իսկ իրենք տակից սաղին առնում են ու երկիրը քանդում...»:
Այսինքն՝ նպատակը հանրության լայն շերտերի մեջ գործող իշխանությունների նկատմամբ հիասթափություն առաջացնելն է։ Կամ էլ՝ իշխանություններին ստիպելը, որ այնքան էլ խստորեն չհետեւեն օրենքի տառին եւ իրավական տեսանկյունից խոցելի քայլերի դիմեն (օրինակ՝ «չորով» պետականացնեն ակնհայտ ապօրինի ճանապարհով կուտակված միլիոնները)։
Իշխանությունները, բարեբախտաբար, կուլ չեն տալիս այդ խայծը, չեն տրվում սադրանքներին ու առաջնորդվում են բացառապես օրենքներով։ Ու որքան էլ դա ուղեկցվի «հարակից երեւույթներով», երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից դա միակ ճիշտ ճանապարհն է: Իրավական պետություն կառուցելու այլ ձեւ չկա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան
2027-ի հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և աշխատողները կմիանան առողջապահության ապահովագրությանը
Ավելի քան 79 հազար անձնագիր չի ընթերցվել ընտրության օրը. տվյալները մուտքագրվել են ձեռքով. ՆԳ փոխնախարար
Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրվել են ՊՊԾ աշխատակիցները
Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տալ անհետ կորածների, թաղման վայրերի մասին
Ողբերգական ավտովթար Երևանում. վնասվել են նաև կայանված մեքենաներ, կան զոհ և տուժած
Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում
Կրակոցները եղել են օդաճնշիչ ատրճանակից, ամայի տարածքում. ՔԿ-ն՝ պայմանագրային զինծառայողին առնչվող լուրի մասին
Արտահանող ընկերություններին կոչ է արվում առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերի արտոնյալ պայմաններից
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում 14-ամյա աղջիկ է մահացել
«Էսա տաշոն կրի, լիքը թեմաներ կան». «էդ փողը ոչ իրանց ջեբից ա, ոչ էլ, ռոճիկ ա, ստացեք». նոր ձայնագրություններ
Լոռու գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է
Մոնակոյում մահափnրձ է տեղի ունեցել ուկրաինացի գործարարի ու նրա ընտանիքի դեմ. Երմոլաևի վիճակը ծայրահեղ ծանր է
Վանաձորում կրակոցներ են հնչել. պայմանագրային զինծառայողը հայտնել է՝ ատեստավորման է պատրաստվել
Իջևանի կենտրոնական այգու՝ վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 5-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում
Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ են արտահանվել 3 օրում․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Ընտրակաշառքի գործերով 258 մեղադրյալից 182-ը «Ուժեղ Հայաստան»-ից է․ բողոքում են, որ ՀԿԿ-ն իրենց թիրախավորել է
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
Իրանն առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի պլանավորում
ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը՝ անվտանգային պաշտպանիչներով և հատուկ դիզայնով․ տեսանյութ
Ոստիկանության 2 ծառայող ազատվել է աշխատանքից, 3-ը խիստ նկատողություն է ստացել
Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ․ վարչապետ
ՌԴ-ն մեզ կանգնեցրել է երկընտրանքի առջև. ինչքան սեղմում են օղակը, ավելի շահեկան ենք դուրս գալիս. տեսանյութ
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չենք տեսնում․ վարչապետն ասել է՝ ինչու
Իմ ու Ալեն Սիմոնյանի միջև անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա. Փաշինյան
Կրեմլը չի հանդուրժում Փաշինյանին՝ որպես ժողովրդի ընտրյալի. ՌԴ-ն կարող է պայթել ներսից. Միսկարյան. տեսանյութ
ՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը
ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը
Հուլիսի կեսերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին․ Պետրոսյան
Դեյվիդ Ալենը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը
Երևան-Սևան ճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացումը կատարվել է
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Կորեա
Գյումրիում գտնվող ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացվել․ Գալուզին
Վերահաստատվել է համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը․ ՄԻՊ-ն ընդունել է ԱՄԿ ACTRAV-ի տնօրենին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կժամանի Հայաստան․ տեղի կունենա հանդիպում վարչապետի հետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT