Պետք է պատրաստ լինենք օգտվել հետճգնաժամային շրջանում ի հայտ եկող տնտեսական հնարավորություններից. ԵԱՏՄ տեսակոնֆերանսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, Ղազախստանի կառավարության ղեկավար Ասկար Մամինը, Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ իր խոսքում վարչապետ Փաշինյանը ողջունել է տեսակոնֆերանսի մասնակիցներին և նշել, որ չնայած դժվարին ժամանակներին՝ պետք է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի կազմակերպությունը ոչ մի վայրկյան չընդհատի իր աշխատանքի առօրյա ռիթմը: Այս կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը ողջունել է նման ձևաչափով բոլոր մակարդակներում հանդիպումների անցկացումը և գործընկերների հետ կիսվել Հայաստանում COVID-19 համավարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ:

«Նախ պետք է ասեմ, որ երկրում իրավիճակն այս առումով վերահսկողության տակ է։ Մարտի 16-ից մեզ մոտ գործում է արտակարգ դրության ռեժիմ, իսկ մարտի 24-ից՝ խիստ կարանտին։ Ինչպես և համավարակի ենթարկված գրեթե բոլոր պետությունները, մենք խիստ սահմանափակումներ ենք մտցրել օդային և ցամաքային հաղորդակցության ոլորտում։

Երեկվա դրությամբ մենք ունեցել ենք վարակի 937 դեպք, առողջացման 149 և մահվան 11 դեպք: Վարակվածների գերակշռող մեծամասնության մոտ հիվանդությունն անցնում է թեթև ձևով, նույնիսկ՝ ասիմպտոմատիկ։ Բայց մենք կանգ չենք առնում։ Մենք մտադիր ենք ավելի ինտենսիվացնել համավարակի դեմ պայքարի միջոցառումները, բարձրացնել դրանց արդյունավետությունը, մասնավորապես, թեստավորման քանակի ավելացման միջոցով:

Համավարակի դեմ պայքարում մենք համագործակցում ենք մեր հիմնական միջազգային գործընկերների հետ։ Եվ օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել ռուս գործընկերներին՝ օպերատիվ օգնության և արդյունավետ փոխգործակցության համար։

Այս կապակցությամբ կցանկանայի նշել, որ Հայաստանը պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում աջակցել և հնարավորինս օգնել ԵԱՏՄ իր գործընկերներին: Վստահ եմ, որ ԵԱՏՄ-ում մենք պարտավոր ենք համաձայնեցնել մեր ջանքերը համավարակի դեմ պայքարում։

Երկրորդ՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ ՀՀ կառավարությունը վերջերս 10 ծրագրերից բաղկացած միջոցառումների փաթեթ է ընդունել՝ համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքներն ինչպես բնակչության, այնպես էլ երկրի բիզնեսի համար մեղմելու նպատակով: Մասնավորապես՝ մենք ավելի քան 50 մլն դոլար ենք հատկացրել բնակչության առավել խոցելի խավերի կարիքների համար, նույնքան էլ՝ մասնավոր հատվածին աջակցության համար։

ՀՀ կառավարությունը նաև միջոցներ է ձեռնարկում տնտեսության խթանման և ճգնաժամային ծանր երևույթների հաղթահարման ուղղությամբ, որոնց առաջացումն արդեն ոչ ոք կասկածի տակ չի դնում:

Այո՛, դժբախտաբար, մենք գտնվում ենք անմիջապես ռեցեսիայի շեմին։ Ըստ ամենայնի՝ այն այլևս անխուսափելի է, ավելին՝ ոչ ոք չգիտի, թե ինչպիսին կլինի այդ ճգնաժամի սցենարը։ Որքա՞ն կտևի պանդեմիան: Արդյոք այն ապագայում կունենա՞ ռեցիդիվ: Որքա՞ն խոր կլինի ճգնաժամը, և ինչպիսի՞ն կլինի համաշխարհային տնտեսության վարքն այդ պայմաններում։

Մենք կարծում ենք, որ ստեղծված աննախադեպ պայմաններում նախևառաջ անհրաժեշտ է ապահովել ազատ առևտրի ռեժիմի անխափան գործունեությունը ԵԱՏՄ շրջանակներում։ Անթույլատրելի է ԵԱՏՄ ներսում ապրանքների և ծառայությունների տեղաշարժի սահմանափակումը նույնիսկ համավարակի պայմաններում։

Երրորդ՝ չափազանց կարևոր է ապահովել պայմաններ բեռնափոխադրումների անխափան իրականացման համար։ ԵԱՏՄ-ի հետ անխափան բեռնատար տրանսպորտային կապն այսօր առաջնային նշանակություն է ձեռք բերել Հայաստանի համար: Ռուս-վրացական սահմանն այս առումով մեզ համար կենսական, ռազմավարական նշանակություն ունի։ Այդ կապակցությամբ կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության կառավարության ցուցաբերվող աջակցության համար: Շնորհակալություն, Միխայիլ Վլադիմիրի:

Վերջապես մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է արագացնել միջոցների ձեռնարկումը, որպեսզի ԵԱՏՄ-ի ներսում առևտրի շրջանակներում էականորեն ավելացնենք ազգային արժույթներով վճարումների մասնաբաժինը։

Ավելի քան վստահ եմ, որ մենք պետք է ամրապնդենք մեր Միությունը նույնիսկ համավարակի և աճող ռեցեսիայի լուրջ մարտահրավերների պայմաններում։ Մենք պետք է ապացուցենք մեր կազմակերպության կենսունակությունը, նրա ինքնուրույնությունը ճգնաժամի շրջանում, և պատրաստ լինենք օգտվել բոլոր այն տնտեսական հնարավորություններից, որոնք ակնհայտորեն ի հայտ կգան հետճգնաժամային շրջանում:

Այս առումով ցանկանում են արձանագրել, որ մենք պաշտպանում ենք քարտուղության ներկայացրած Եվրասիական բարձրագույն խորհրդի անդամների համատեղ հայտարարությունը: Այն համապատասխանում է մեր երկրների՝ COVID-19 համավարակի հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ համագործակցության մեր տեսլականին:

Եվ որպեսզի ելույթս ավարտեմ լավատեսական նոտայով, կցանկանայի ևս մեկ անգամ հայտնել Հայաստանի պատրաստակամությունն այս աշնանն ընդունելու միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Հույս ունենք, որ այդ ժամանակ համաճարակը հաղթահարված կլինի»:

Այնուհետև միջկառավարական խորհրդի մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ տարածքում կորոնավիրուսի տարածման, կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, ստեղծված իրավիճակում տնտեսական զարգացումներն ու առկա խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ քայլերը: Կողմերը պայմանավորվել են առաջիկայում քննարկումները շարունակել նույն ձևաչափով, իսկ մինչ այդ քննարկվելիք օրակարգային հարցերի շուրջ աշխատանքները կշարունակեն փոխվարչապետներն ու նախարարները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
27502 դիտում

800 ա քո համար, կարաս ասես 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ

Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից

Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է

Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն

Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար