Երևան
12 °C
Ապրիլի 7-ին «S7» ավիաընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանում բացել է Մոսկվա- Երևան տոմսերի վաճառք: Չվերթը հայտարարվել է ապրիլի 8-ին՝ Մոսկվայի ժամանակով 12-40: Օդանավակայանում հավաքված ՀՀ քաղաքացիների մի մասը, մոտ հիսուն ուղևոր, ովքեր չէին հասցրել տեղավորվել Մոսկվայից դեպի Երևան ապրիլի 6-ին և 7-ին կայացած «Ռեդ Վինգս» ավիաընկերության հատուկ չվերթում, տոմսեր են գնել «S7» ավիաընկերությունից: Թռիչքից ժամեր առաջ, երբ կայացել է հաշվառումը և ընդունվել ուղեբեռը, ավիաընկերության ներկայացուցիչը հայտարարել է ուղևորներին, որ նախատեսված չվերթը չեղարկվել է և նրանք կարող են վերադարձնել տոմսերը կամ դրանց փոխարեն ստանալ սերտիֆիկատներ: Տոմսերը արժեցել են մոտ 16 000 ռուբլի:
Հարցին, թե ինչու է ավիաընկերությունը չեղարկել թռիչքը, եթե բացել է տոմսերի վաճառք և սկսել հաշվառում, «S7»-ի օդանավակայանում հերթապահ ներկայացուցիչը պատասխանեց, որ այդ խնդիրը իրենց ընկերության իրավասության տիրույթում չէ: Իրենց ասել են, որ կարող են բացել տոմսերի վաճառք, նախատեսվում է թռիչք, իսկ հետո էլ հրամայել են չեղարկել այն և ետ վերադարձնել տոմսերը: Թե ո՞րն է նման որոշման պատճառը, պատկան մարմիններից որ մեկն է նման հրաման իջեցրել, ներկայացուցիչը ասել չի կարող: Ինչ վերաբերում է նրան, թե առաջիկայում «S7»-ը կիրականացն՞ի թռիչք դեպի Երևան, թե ոչ, ներկայացուցիչը ասում է, որ հնարավոր է ապրիլի 13-ին կամ 14-ին նման հնարավորություն լինի, սակայն, դա հաստատ չէ և կրկին կախված է նրանից, թե ավիաընկերությունը համապատասխան թույլտվություն կստանա, թե՝ ոչ:
Այս պահին «Դոմոդեդովոյում» հավաքված են շուրջ հիսուն ՀՀ քաղաքացիներ, այդ թվում կանայք, որոնք գիշերել են օդանավակայանում և հրաժարվում են տեղափոխվել հյուրանոցներ՝ պատճառաբանելով, թե վախենում են լքել տարածքը՝ հանկարծ ու տոմսերի վաճառք կսկսվի և իրենք կրկին չեն հասցնի գնել: Նրանք հիմնականում տարանցիկ չվերթների ուղևորներ են՝ ժամանած Ռուսաստանի տարբեր քաղաքներից: Վերջիններս բողոքում են, որ նախորդ օրերին իրենք գիշերել են հյուրանոցներում, սակայն, մինչ հաղթահարել են հյուրանոցից դեպի օդանավակայան ընկած մեծ տարածությունը և հասել օդանավակայան՝ «Ռեդ Վինգս» ավիաընկերության հատուկ չվերթի տոմսերը սպառված են եղել ու այժմ չեն ցանկանում կրկին նույն բախտին արժանանալ:
Քաղաքացիները հայտնում են, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանության և այլ մարմինների կողմից իրենց պարբերաբար առաջարկվում է գիշերակացի տեղ և սնունդ, սակայն, օրինակ, նրանց մի մասն այսօր հրաժարվել է թե գիշերակացի տեղից, և թե առաջարկված սննդից: Սնվել են իրենց հաշվին և ունեն միայն մեկ պահանջ՝ կազմակերպել իրենց վերադարձը դեպի Հայաստան:
Նաիրա Բաղդասարյան
Մոսկվա
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT