Կորոնավիրուս է հայտնաբերվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկներից մեկի մոտ

Երեկ կորոնավիրուս է հաստատվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկներից մեկի մոտ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Ըստ մարզպետի՝ վարակված բժիշկը չի աշխատել ինֆեկցիոն հիվանդանոցի տուբերկուլոզային բլոկում, որտեղ գտնվում են կորոնավիրուսի հաստատված դեպքերով հիվանդներն ու բարձր ռիսկի խմբի մարդիկ, սակայն վարակն առկա է:

«Ճիշտ է, նա այդ հատվածում չի աշխատել, բայց մեծ հավանականությամբ շփում է ունեցել այնպիսի մարդու հետ, որը մինչեւ թեստավորում անցնելը բուժօգնության կարիք է ունեցել: Հիմա նրանց օղակն է ամբողջությամբ մեկուսացվել»,- ասաց մարզպետը:

Ընդհանուր առմամբ այս պահին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդ 13 քաղաքացի կա: Կորոնավիրուսից մահվան մեկ դեպք է արձանագրվել. Անի համայնքի բնակչի մահն է եղել: Մարզում մեկուսացված եւ ինքնամեկուսացված է 100-ից ավելի մարդ: Կորոնավիրուսի դեպքեր հայտնաբերվել են միայն Գյումրիում եւ Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում: Այլ բնակավայրերում չկա խնդիր: Մեկուսացվածների ճնշող մեծամասնությունը Գյումրիի բնակիչներն են:

«Մեկուսացվածների թիվը հարաբերական է, քանի որ մի մասը մեկուսացվել է մեզ մոտ, մի մասն ինքնամեկուսացվել է: Բուժման ավարտին մոտեցող մարդկանց թիվ կա արդեն: Նաեւ մեկ հոգի ունենք, որն արդեն դուրս է գրվել ինֆեկցիոն հիվանդանոցից: Մոտ օրերս կրկին սպասում ենք դուրս գրվողների։ Մեկուսացվածների մեջ կան ե՛ւ ռիսկի գոտում գտնվողներ, ե՛ւ կոնտակտավորներ, ե՛ւ ռիսկի գոտուց վերադարձածներ: Հատկապես մեծ է վերադարձածների թիվը, որոնք որեւէ առողջական խնդիր չեն ունեցել, սակայն ուշադրության կենտրոնում են, եւ առաջնային օղակը, ոստիկանությունն իրենց հետ շարունակում են աշխատել»,- ասաց Տիգրան Պետրոսյանը:

«Գյումրի» ԲԿ-ից մեկուսացված 29 բուժաշխատողներն իրենց լավ են զգում: Մարզպետն ասաց՝ դեռ որեւէ մեկի մոտ առողջական խնդիր չի առաջացել․ «Այս պահին նրանց հետ կոնտակտավորների շրջանակն է քննարկվում, եթե կարիք լինի, մենք մեկուսացման միջավար ունենք Շիրակի մարզում, կմեկուսացնենք: Երեկ եմ խոսել «Գյումրի» ԲԿ տնօրենի հետ, ինքն անընդհատ կապի մեջ է իր աշխատակիցների հետ, նրանց վիճակը նորմալ է, որեւէ մեկի մոտ դեռ առողջական խնդիր չկա, եւ հույս ունենք, որ այդ տվյալը կպահպանվի»:

Այս պահին Գյումրու ինֆեկցիոնն աստիճանաբար մոտենում է գերծանրաբեռնվածության շեմին, քանի որ յուրաքանչյուր հիվանդի ու մեկուսացվածի (որոնց մի մասը նույնպես հիվանդանոցում է տեղավորվել), մեկ սենյակ է տրամադրվում, սակայն, ըստ Տիգրան Պետրոսյանի, հավանաբար այլ տարածքում մեկուսացումներ կազմակերպելու կարիք չի առաջանա, քանի որ ե՛ւ դուրս գրվող քաղաքացիների, ե՛ւ մեկուսացումից դուրս եկողների զգալի թիվ է լինելու առաջիկայում: Բայց եթե նման կարիք առաջանա, մարզը պատրաստ է նաեւ դրան: Ամեն ինչ, ըստ մարզպետի, քննարկված, հստակեցված է:

Տպել
3808 դիտում

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի