Երևան
12 °C
Այսօր տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել է Սերժ Սարգսյանին ուղարկվելիք պատասխանը: Պատասխանն ուղարկվել է Սարգսյանի գրասենյակին: Մեզ հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը:
2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնում գտնվող Սարգսյանը երեկ գրությամբ դիմել էր հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ իր պատրաստակամությունը հայտնելով արտակարգ դրության ժամկետի ավարտից հետո՝ ապրիլի 16-ին, այցելել հանձնաժողով՝ պայմանով, որ իր մասնակցությամբ նիստը ձայնագրվի եւ մեկ օրինակ տրամադրվի իրեն:
Ապահովվելո՞ւ է Սերժ Սարգսյանի առաջ քաշած նախապայմանը, թե՞ ոչ, ի՞նչ հարցեր ունի հանձնաժողովը Սարգսյանին. այս եւ այլ հարցերի շուրջ մեր զրույցը Կարապետյանի հետ՝ ստորեւ.
- Պարո՛ն Կարապետյան, Սերժ Սարգսյանը երեկ հայտարարել է, թե պատրաստ է ապրիլի 16-ին այցելել հանձնաժողով: Հանձնաժողովն արձագանքելո՞ւ է նրա այդ պատրաստակամությանը եւ առաջ քաշած նախապայմանին:
- Հանձնաժողովն այսօր նիստ է անցկացրել, որտեղ քննարկել ենք Սարգսյանին ուղղված պատասխանը, եւ այն ուղարկել նրա գրասենյակ: Կարծում եմ՝ շուտով այդ պատասխանը նաեւ կհրապարակվի, բոլորդ կտեսնեք:
- Սերժ Սարգսյանն իր նամակում նշել էր, որ կներկայանա պայմանով, եթե նիստը ձայնագրվի եւ մեկ օրինակ իրեն տրամադրվի: Դա ապահովվելո՞ւ է:
- Քննիչ հանձնաժողովն ստեղծվել է օրենքի ուժով եւ առաջնորդվելու է բացառապես օրենքով տրված լիազորությունների շրջանակում: Ձայնագրություն տալու-չտալու մասով մեր արձագանքը նրան ուղղված պատասխանի մեջ կա, եւ այդ ամենը բխելու է ՀՀ օրենսդրությունից, այդ թվում՝ գաղտնիության մաս պարունակող տեղեկությունների չտարածելու պայմանից եւ այլն: Մեր օրենսդրությունը հստակ կարգավորում է գաղտնի տեղեկատվության տիրապետման իրավունք ունեցողներին եւ այդ ինֆորմացիան օգտագործելու բոլոր չափորոշիչները: Մենք օրենքին հղում ենք արել, եւ պատասխանը բխում է ՀՀ օրենքներից, հետեւաբար հրապարակելուց հետո դուք բոլորդ կտեսնեք այդ մասը: Կարծում եմ՝ սպառիչ պատասխան ենք տվել ձայնագրություն տալու կամ չտալու հետ կապված Սերժ Սարգսյանի գրասենյակի առաջարկներին:
- Ճի՞շտ եմ հասկանում՝ ձայնագրությունը կտրվի, բայց դա չտարածելու եւ չհանրայնացնելու պայմանո՞վ:
- Ձայնագրությունը կտրվի՝ համաձայն ՀՀ օրենսդրության: Եթե օրենքով սահմանված պայմանները կապահովվի, ձայնագրությունը կտրվի:
- Բայց հանձնաժողովի բոլոր նիստերը ձայնագրվում են, չէ՞, անկախ հրավիրված անձի պահանջից կամ առաջարկից:
- Բացառապես բոլոր նիստերը ձայնագրվում են: Բոլոր գործընթացները՝ հանձնաժողով հրավիրված մադկանց հետ հարցազրույց, հարցեր, պատասխաններ, այդ ամբողջը ձայնագրվում է: Մենք այս պահին 100 ժամից ավելի ձայնագրություն ունենք:
- Պարո՛ն Կարապետյան, ի՞նչ հարցեր ունի հանձնաժողովը Սերժ Սարգսյանին:
- Քանի որ հարցերը պարունակում են հիմնականում պետական, ռազմական գաղտնիք, հարցերի բովանդակությունը հրապարակման ենթակա չէ այս պահին, իսկ հարցերի տրամաբանությունը կապված է Ապրիլյանին նախորդող, Ապրիլյանի ժամանակ եւ Ապրիլյանին հաջոդող ժամանակաշրջանում կայացված որոշումներին եւ կատարված գործողություններին:
- Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ մինչեւ Սերժ Սարգսյանին հրավիրելը, Խաչատուրովից հարցեր կան պարզելու: Այն պարագայում, երբ Խաչատուրովը չի եկել հանձնաժողով եւ այդ հարցերը չեն պարզվել, Սարգսյանի այցից առաջ բաց հարցեր չկա՞ն:
- Իհարկե, այդ ժամանակվա զինված ուժերի գլխավոր շտաբի պետին մենք բազմաթիվ հարցեր ունեինք ուղղելու: Այդ առումով որոշակի խնդիրներ, իհարկե, առաջացնում է Յուրի Խաչատուրովի չգալը, բայց մենք մեր լիազորությունների շրջանակներում փորձում ենք այդ խոչընդոտները հաղթահարել եւ ամբողջական պատկերը ստանալ: Ամեն դեպքում, Յուրի Խաչատուրովի մասով մենք ասել ենք, որ դուռը բաց ենք թողնում եւ դեռեւս ակնկալում ենք, որ նա կգա հանձնաժողով: Հաշվի առնելով, որ իր անձի հետ կապված բազմաթիվ պատմություններ կան, եւ եթե այդ ամենը չի համապատասխանում իրականությանը, հանձնաժողով գալը կօգնի գեներալին, որը, ինչպես բազմաթիվ անգամ նշվել է, փայլուն մարտական ուղի է անցել, որ նրա վերաբերյալ հնչող ասեկոսեները մենք հերքենք, եթե իրականությանը չեն համապատասխանում:
- Այսինքն՝ հանձնաժողով գալով՝ նա կարո՞ղ է հերքել այդ տեղեկությունները:
- Այո՛, գալով եւ հարցերին պատասխանելով, որովհետեւ հանձնաժողովը որեւէ քաղաքական գործընթաց չի տանում, որեւէ մեկին պատժելու նպատակ չունի, հենվում ենք զուտ փաստերի վրա եւ փորձում ենք հասարակությանը հուզող բոլոր այդ հարցերի պատասխանները տալ եւ ի վերջո օգնել մեր զինված ուժերին՝ Ապրիլյանում տեղ գտած բացթողումները շտկելու եւ հետայսու ավելի պատրաստված լինելու:
- Եթե չեմ սխալվում, բացի այն, որ ուժի մեջ է մնում Խաչատուրովին ուղղված առաջարկը՝ գալ եւ նիստին մասնակցելը, նաեւ գրավոր հարցերի տարբերակ էր քննարկվում:
- Գրավոր հարցեր ուղղելու տարբերակը քննարկվել է, բայց դրանից մենք հրաժարվել ենք, որովհետեւ զինված ուժերի գլխավոր շտաբի՝ այն ժամանակվա պետին ուղղվող հարցերի մեջ կան բազմաթիվ պետական ու ռազմական գաղտնիք պարունակող տվյալներ, որոնք հրապարակային ուղղելու եւ հրապարակային պատասխանելու ուղղակի հնարավորություն չկա:
- Խաչատուրովի պատճառաբանությունը՝ նիստին մասնակցելու առաջարկից հրաժարվելու, ընդունելի չէ՞ր ձեզ համար:
- Նամակը հրապարակվել է, բոլորը կարդացել են: Պատասխանում ե՛ւ քաղաքական, ե՛ւ հանձնաժողովի ինչ-որ բարոյական կերպարին անդրադարձ կար՝ չակերտավոր: Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ պատասխանը, մեղմ ասած, մեզ չի բավարարել:
- Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ երբ Սերժ Սարգսյանը եւ Յուրի Խաչատուրովը ներկայանան հանձնաժողով, դա արդեն կլինի հանձնաժողովի աշխատանքի կուլմինացիան։ Լինելով հանձնաժողովի անդամ՝ Դուք ե՞ւս այդպես եք կարծում:
- Հանձնաժողովի աշխատանքներն սկսելու առաջին նիստին հաստատել ենք բոլոր այն մարդկանց շրջանակը, որոնք պետք է հրավիրվեն, եւ, իհարկե, որոշակի առումով այդ ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատարին ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետին տրվող հարցերը կարծում եմ՝ ամենակարեւոր հարցերն են: Դրանց պատասխանները կարեւոր են՝ զեկույցները կազմելու համար:
Հիշեցնենք, որ Խաչատուրովը մերժել է նիստին մասնակցելու հրավերը՝ հայտարարելով, թե զինվորականը, պաշտոնաթող գեներալը պարտավոր է քաղաքական չեզոքություն դրսեւորել:
Հիշեցնենք, որ 2019-ի մայիսի 31-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կիրականացնի քննիչ հանձնաժողովի լիազորությունները: Հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվել է մինչեւ հունիս:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր
Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ
Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը
Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը
Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT