Աշխարհում մնացել է 18 պետություն, որտեղ պաշտոնապես չի գրանցվել կորոնավիրուսի որեւէ դեպք

Կորոնավիրուսային համաճարակը շարունակում է փոթորկել աշխարհն ու արագորեն տարածվել՝ վնասելով աշխարհի երկրների տնտեսությունները, սոցիալական վիճակն ու առողջապահական համակարգը:

Պարզվում է, աշխարհում դեռ կան անկյուններ, որտեղ կորոնավիրուսային վարակը չի հասցրել ներթափանցել եւ որեւէ դեպք չի գրանցվել, կամ էլ՝ չի գրանցվել պաշտոնական աղբյուրների համաձայն:

Ջոն Հոփքինսի անվան ամերիկյան հետազոտական ինստիտուտը շարունակում է հետեւել կորոնավիրուսի աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին եւ վարակի տարածման տեմպերին ամբողջ աշխարհում: Մինչ մարդիկ քննարկում են, թե Աֆրիկա մայրցամաքում հաջողվել է խուսափել վարակից, պարզվում է՝ աֆրիկյան 54 պետություններից մնացել է միայն 3 երկիր, որտեղ մինչ օրս կորոնավիրուսի որեւէ դեպք չկա գրանցված:

Դրանցից մեկը Լեսոտոյի Թագավորությունն է: Թեպետ վիրուսին դեռ չի հաջողվել սողոսկել այս պետության սահմաններից ներս, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով, մարտի 30-ից այս փոքր  լեռնային պետությունը՝ մոտ 2 միլիոնից էլ պակաս բնակչությամբ, սահմանել է 25-օրյա կարանտին: Աշխատում են միայն հիվանդանոցները, խանութներն ու կոմունալ ծառայություններով զբաղվող հիմնարկները: Լեսոտոն դարձել է Աֆրիկայի առաջին պետությունը, որն ամբողջությամբ փակել է իր արտաքին սահմանները՝ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով:

Լեսոտոյի Թագավորություն

COVID-19 վարակի ոչ մի դեպք չի գրանցվել նաեւ Սան-Տոմե եւ Պրինսիպիում: Թեպետ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ  այստեղ վարակի ոչ մի դեպք չգրանցվելու պատճառն այն է, որ Գվինեական ծովածոցի այս կղզային պետությունը չունի թեստավորման համապատասխան սարքավորումներ, այնուամենայնիվ, Սան-Տոմե եւ Պրինսիպիում, որտեղ ապրում է 200 հազարից մի փոքր շատ մարդ, լրջորեն նախապատրաստվում են համաճարակի հնարավոր ներթափանցմանը. փակվել են դպրոցներն ու կրթական մյուս հաստատությունները, չեղարկվել են թռիչքները, կարանտինային գոտում է տեղավորվել մոտ 100 մարդ, որոնք վերջերս են ժամանել Սան-Տոմե եւ Պրինսիպի՝ այլ երկրներից:

Սան-Տոմե եւ Պրինսիպի

Կորոնավիրուսի համաճարակից զերծ մնացած աֆրիկյան երրորդ պետությունը Կոմորի կղզիներն են: Այն փաստը, որ Հնդկական օվկիանոսի հարավ-արեւմուտքում գտնվող այս արշիպելագում դեռեւս գրանցված չէ վարակի ոչ մի դեպք, տեղի իշխանությունները բացատրում են տեղական բժշկության առանձնահատկություններով: Բանն այն է, որ  Կոմորիի իսլամական կղզիներում լայնորեն կիրառվում է մալարիայի բուժման դեղամիջոցը եւ պատվաստանյութերը, ու թեպետ ասվածը գիտականորեն ապացուցված չէ, սակայն տեղական բժիշները կարծում են, որ հենց հակամալարիային միջոցառումներն են թույլ տվել պետությանը խուսափել կորոնավիրուսի տարածումից:

Կոմորի կղզիներ

Իսլամական հավատքի հետնորդների մեկ այլ երկրում՝ Եմենում եւս, պաշտոնական տվյալներով, դեռեւս չկան COVID-19-ի հաստատված դեպքեր: Այնուամենայնիվ, երկիրն ամենայն լրջությամբ է նախապատրաստվել կորոնավիրուսի դեմ պայքարին: Նախ՝ Եմենի հակամարտության կողմերը, առաջինն արձագանքելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ համաշխարհային հրադադարի կոչին, համաձայնել են երկրում կրակի դադարեցման շուրջ, այնուհետ Ադենեում կարանտինային կենտրոն է բացվել: ԱՀԿ-ում նշում են, որ եթե Եմենում համաճարակ բռնկվի, երկրի՝ բազմամյա պատերազմական փուլերում քայքայված  առողջապահական համակարգը  չի կարողանա դիմակայել վարակին եւ միլիոնավոր մարդկանց կյանքը հսկայական վտանգի առաջ կկանգնի:

Եմեն

Բավական շուտ սկսեցին կորոնավիրուսի վարակի դեմ նախապատրաստական աշխատանքներ տանել Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում: Արդեն հունվարի 24-ին երկրում ներդրվեց կարանտին, դադարեցվեցին երկաթուղային եւ  օդային կապերը այլ երկրների հետ, խստացվեց երկիր ժամանող օտարերկրացիների ստուգումը, նրանց համար կարանտինի ժամկետ սահմանվեց մինչեւ 30 օր, թեպետ երկրում չկար արձանագրված ոչ մի դեպք: Այնուամենայնիվ, «Միջկորեական համագործակցության հետազոտությունների կենտրոն»-ի հարավկորեացի փորձագետների կարծիքով, ԿԺԴՀ-ում իրավիճակի վերաբերյալ փոխանցվող տվյալները լիաժեք չեն, ուստի դժվար է ասել, ճշգրի՞տ են, արդյոք, պետական մակարդակով նշվող տվյալները՝ երկրում վարակի բացակայության մասին:

ԿԺԴՀ

Կորոնավիրուսի վարակից հաջողվել է խուսափել նաեւ Տաջիկստանին եւ Թուրքմենստանին, համենայնդեպս՝ պաշտոնական տվյալներով:

Տաջիկստանում COVID-19-ի արդեն ավելի քան 700 թեստավորում է իրականացվել, բոլոր թեստերի պատասխանները եղել են բացասական: Վերջին շրջանում երկիր ժամանած բոլոր մարդիկ տեղափոխվել են կարանտինային գոտիներ: ԱՀԿ-ի պաշտոնական տվյալներով, Տաջիկստանի կարանտինային գոտիներում այժմ գրեթե 4 հազար մարդ է մեկուսացված, սակայն վարակի հաստատված ոչ մի դեպքի մասին տվյալներ չկան:

Տաջիկստան

Պաշտոնական տվյալներով, կորոնավիրուս չկա նաեւ Թուրքմենստանում, սակայն միջազգային կառույցները հավաստում են՝ Թուրքմենստանի իշխանությունների հրապարակած վիճակագրություններին այնքան էլ պետք չէ հավատալ: Ավտորիտար պետության համբավ վայելող այս երկրում ամեն ինչ շատ խիստ է: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտնել էր, որ այստեղ արգելված է կորոնավիրուս բառը որեւէ կերպ հիշատակելը, արգելվել է անգամ բառը ներառել բժշկական եւ կրթական բուկլետներում, բացառված է կորոնավիրուսի հետ կապված լրատվությունը երկրի մեդիայում, իսկ փողոցում հայտնված ցանկացած մարդու, որը դիմակով է, սպառնում է ազատազրկում: Ահա հենց այս հանգամանքներում է պետական մակարդակով հայտարարվում, որ Թուրքմենստանում կորոնավիրուսի որեւէ դեպք չկա:

Թուրքմենստան

Այս ամենի հետ մեկտեղ, կորոնավիրուսից զերծ երկրների մեծ մասը, բնականաբար, կղզային պետություններն են: Կիրիբատիի Հանրապետությունը, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն, Սողոմոնի կղզիները, Տուվալուն, Տոնգան, Վանուատուն՝ աշխարհագրական դիրքով մեկուսացած լինելու եւ զբոսաշրջիկների փոքր թվի  պատճառով կարողացել են խուսափել վարակից: Օրինակ՝ 10 հազար բնակիչ ունեցող Նաուրու պետություն տարեկան ընդամենը 160 զբոսաշրջիկ է այցելում, բնակելի հատվածը բավական հեռու է  հիմնական կղզեխմբից: Այնտեղ ընդամենը 1 հիվանդանոց կա, իսկ Տուվալուում՝ 1 հոսպիտալ՝ 100 մահճակալով:

Այս շրջանում խաղաղօվկիանոսյան կղզային այս պետություններում առհասարակ չի գործում հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ, փակ են սահմանները, քանի որ իշխանությունները ռիսկի դիմել պարզապես չեն կարող:

Տպել
10042 դիտում

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին