Քաղաքական խաղերի ժամանակը չէ

05/04/2020 schedule15:15

Չնայած միասնության եւ համերաշխության կոչերին՝ Հայաստանում ներքաղաքական լարվածությունը չի թուլացել։ Հռետորաբանությունը գուցեեւ փոքր-ինչ մեղմացել է, բայց ընդհանուր տպավորությունն այնպիսին է, թե քաղաքական ուժերն արտակարգ դրության այս ժամանակահատվածն օգտագործում են հակառակորդների դեմ հնարավորինս շատ «մատերիալ» հավաքելու եւ իրավիճակի կայունացումից հետո նոր թափով ներքաղաքական պայքար սկսելու համար։ Սա ինչ-որ տեղ հասկանալի է, որովհետեւ կորոնավիրուսով կյանքը չի ավարտվելու, առավել եւս՝ քաղաքական կյանքը։ Պարզապես ներկա պահը ենթադրում է որոշակի «կարմիր գծեր», որոնց հատումն անթույլատրելի է։

Վերցնենք թեկուզ ԱԺ վերջին աղմկահարույց որոշումը։ Ընդդիմությունը դա անվանում է «հեռախոսով մարդկանց հետեւելու օրինագիծ», թեեւ նույն հաջողությամբ կարելի էր անվանել, օրինակ, «կապի ժամանակակից միջոցները կորոնավիրուսի հետագա տարածումը կանխարգելելուն ծառայեցնելու օրինագիծ»։ Նայած, թե ով ինչպես է տեսնում կամ ինչպես է ուզում տեսնել։ Ընդ որում՝ իշխանություններին չվստահելն ընդդիմության իրավունքն է, նրանք կարող են «համոզմունք հայտնել», թե իշխանություններն այդ օրինագիծն օգտագործելու են քաղաքական հակառակորդների դեմ պայքարելու համար։ Առավել եւս, որ օրենքն իսկապես որոշակիորեն սահմանափակում է մարդու ազատությունները, այսինքն՝ վատ բան է։ Բայց կորոնավիրուսն էլ է վատ բան, արտակարգ դրությունն էլ, կարանտինն էլ, տնտեսական գործունեության սահմանափակումներն էլ։ Ու մենք լավի ու վատի միջեւ չենք ընտրություն կատարում, ընտրություն ենք կատարում վատի եւ ավելի վատի միջեւ՝ ելնելով ստեղծված իրավիճակից։ Սա բոլորն են հասկանում։

Հիմա՝ բուն ընտրության մասին։ Սոցկայքերում շատերն են հայտարարում, թե սրանից հետո իրենց պետք չէ սովորական զանգեր ուղարկել, ընդհանրապես՝ իրենք հրաժարվելու են սմարթֆոններից կամ տանից դուրս են գալու առանց հեռախոսի, այսինքն՝ ամեն ինչ անելու են, որ հնարավոր չլինի տեղորոշել իրենց, եւ այլն։ Մի խոսքով՝ շատերն ընդդիմանում են ու փորձում պահպանել տեղաշարժի ու շփումների իրենց ազատությունը։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե դա իրենց որոշելիքն է՝ մարդիկ կան, ովքեր էությամբ ավելի ազատատենչ են եւ անձնական ազատությունն ավելի են կարեւորում, քան կորոնավիրուսով վարակվելու վտանգը, ու դրանում նույնիսկ ինչ-որ ռոմանտիկ բան կա՝ «ռուսական ռուլետկայի» նման։ Բայց սա՝ միայն առաջին հայացքից։ Իրականում այդ «ազատատենչությունը» կամ «ռոմանտիկան» կարող է շատ թանկ արժենալ ուրիշների՛ համար, այսինքն՝ դրա համար կարող են վճարել ուրիշները, մինչդեռ «ռուսական ռուլետկա» խաղացողն ատրճանակն ի՛ր քունքին է ուղղում, եւ ոչ թե շրջապատից որեւէ մեկի, առավել եւս՝ անծանոթ մարդկանց։ Այլ կերպ ասած՝ այստեղ մենք ընտրության հնարավորություն չունենք։ Անկախ նրանից՝ ինքներս վախենում ենք վարակվելուց, թե ոչ, կամ դուր են գալիս մեզ այդ սահմանափակումները, թե ոչ, բոլորս պարտավոր ենք ենթարկվել դրանց։ Ու եթե անգամ ինչ-ինչ ձեւերով հնարավոր է խաբել իշխանություններին ու խուսափել «վերահսկվելուց», միեւնույն է՝ բոլորս պիտի հասկանանք, որ դրանով ոչ միայն ինքներս մեզ ենք խաբում, այլեւ վնասում ենք կորոնավիրուսի դեմ պայքարին՝ վտանգելով շատերի առողջությունը։

Քաղաքական ընդդիմությունն, իհարկե, դեռ երկար է շահարկելու բոլոր այս սահմանափակումներն ու փորձելու է առավելագույն դիվիդենտներ շահել, իշխանություններն էլ իրենց հերթին դեռ երկար ժամանակ հիշեցնելու են, թե ինչպես էին պահում իրենց ընդդիմադիրներն այս լարված օրերին, բայց այս պահին ամենակարեւորն այն է, որ հասարակությունը չմտնի այդ «խաղերի» մեջ եւ  հետեւի կառավարության որոշումներին։ Անկախ մարդկանց քաղաքական հայացքներից՝ սա ամենաօպտիմալ տարբերակն է։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2813 դիտում

Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան

2027-ի հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և աշխատողները կմիանան առողջապահության ապահովագրությանը

Ավելի քան 79 հազար անձնագիր չի ընթերցվել ընտրության օրը. տվյալները մուտքագրվել են ձեռքով. ՆԳ փոխնախարար

Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրվել են ՊՊԾ աշխատակիցները

Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տալ անհետ կորածների, թաղման վայրերի մասին

Ողբերգական ավտովթար Երևանում. վնասվել են նաև կայանված մեքենաներ, կան զոհ և տուժած

Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում

Կրակոցները եղել են օդաճնշիչ ատրճանակից, ամայի տարածքում. ՔԿ-ն՝ պայմանագրային զինծառայողին առնչվող լուրի մասին

Արտահանող ընկերություններին կոչ է արվում առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերի արտոնյալ պայմաններից

Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում 14-ամյա աղջիկ է մահացել

«Էսա տաշոն կրի, լիքը թեմաներ կան». «էդ փողը ոչ իրանց ջեբից ա, ոչ էլ, ռոճիկ ա, ստացեք». նոր ձայնագրություններ

Լոռու գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է

Մոնակոյում մահափnրձ է տեղի ունեցել ուկրաինացի գործարարի ու նրա ընտանիքի դեմ. Երմոլաևի վիճակը ծայրահեղ ծանր է

Վանաձորում կրակոցներ են հնչել. պայմանագրային զինծառայողը հայտնել է՝ ատեստավորման է պատրաստվել

Իջևանի կենտրոնական այգու՝ վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 5-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում

Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ են արտահանվել 3 օրում․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Ընտրակաշառքի գործերով 258 մեղադրյալից 182-ը «Ուժեղ Հայաստան»-ից է․ բողոքում են, որ ՀԿԿ-ն իրենց թիրախավորել է

Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը

Իրանն առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի պլանավորում

ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին

ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը՝ անվտանգային պաշտպանիչներով և հատուկ դիզայնով․ տեսանյութ

Ոստիկանության 2 ծառայող ազատվել է աշխատանքից, 3-ը խիստ նկատողություն է ստացել

Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ․ վարչապետ

ՌԴ-ն մեզ կանգնեցրել է երկընտրանքի առջև. ինչքան սեղմում են օղակը, ավելի շահեկան ենք դուրս գալիս. տեսանյութ

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չենք տեսնում․ վարչապետն ասել է՝ ինչու

Իմ ու Ալեն Սիմոնյանի միջև անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա. Փաշինյան

Կրեմլը չի հանդուրժում Փաշինյանին՝ որպես ժողովրդի ընտրյալի. ՌԴ-ն կարող է պայթել ներսից. Միսկարյան. տեսանյութ

ՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը

ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը

Հուլիսի կեսերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին․ Պետրոսյան

Դեյվիդ Ալենը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը

Երևան-Սևան ճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացումը կատարվել է

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Կորեա

Գյումրիում գտնվող ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացվել․ Գալուզին

Վերահաստատվել է համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը․ ՄԻՊ-ն ընդունել է ԱՄԿ ACTRAV-ի տնօրենին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կժամանի Հայաստան․ տեղի կունենա հանդիպում վարչապետի հետ