Երևան
12 °C
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝մի շարք բժշկական ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից արգելվել է, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ։
«Ժամանակավորապես սահմանափակել որոշման հավելվածում սահմանված ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից, այդ թվում` ԵԱՏՄ երկրներ: Ընդ որում՝ սույն որոշման հավելվածում նշված բժշկական արտադրատեսակների արտահանումը կարող է Պետական եկամուտների կոմիտեի կողմից թույլատրվել՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը արտահանման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։
Ընդունել ի գիտություն Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրումն (արտահանում, ներմուծում, տարանցում) իրականացվում է հաշվի առնելով «Մեղրի» անցումային կետի բացթողումային հնարավորությունները և փոխադրվող ապրանքատեսակների չափաքանակներն ու առանձնահատկությունները։
Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրումն (արտահանում, ներմուծում, տարանցում) իրականացվում է հետևյալ եղանակներով.
ա) փոխաբեռնման ենթակա ապրանքները փոխաբեռնվում են կամ Մեղրիի անցումային կետի տարածքում կամ «Ագարակ Տերմինալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մաքսային հսկողության տարածքում,
բ) փոխաբեռնման ոչ ենթակա ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի գրավոր համաձայնությամբ, իսկ տեղաշարժը Հայաստանի Հանրապետության տարածքով և բեռնաթափումից հետո տրանսպորտային միջոցի վերադարձն Իրանի Իսլամական Հանրապետություն համակարգվում և հսկվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումներն ու առաջարկությունները.
Թույլատրել Ռուսաստանի Դաշնությունից կամ Վրաստանից Հայաստանի Հանրապետության տարածքով Իրանի Իսլամական Հանրապետություն բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վերադարձը Ռուսաստանի Դաշնություն կամ Վրաստան»։
Ուժը կորցրած ճանաչել Պարետի 2020 թվականի մարտի 19-ի «Առանձին ապրանքների համար արտահանման ժամանակավոր սահմանափակումների մասին» N 6 և Պարետի 2020 թվականի մարտի 22-ի «Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ապրանքների փոխադրման սահմանափակումներ սահմանելու և պարետի 2020 թվականի մարտի 19-ի N6 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 12 որոշումները։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- նշված է որոշման մեջ։
Ստորեւ ներկայացնում ենք այն 64 ապրանքների ցանկը որոնց արտահանումը սահմանափակվել է.
1) Շնչառական դիմակներ (респиратор) պաշտպանիչ ակնոցների հետ աշխատող 3-րդ կարգի պաշտպանության, N95 կամ FFP3, մինչև 50 առավելագույն թույլատրելի խտության (ПДК)
2) Շնչառական դիմակներ (респиратор) հակաաէրոզոլային N95 կամ FFP3
3) Պաշտպանիչ ակնոցներ՝ հերմետիկ
4) Լիադեմ դիմակ հակաաէրոզոլային N95 կամ FFP3 զտիչների հետ օգտագործվող
5) Լիադեմ դիմակների հակաաէրոզոլային զտիչներ N95 կամ FFP3
6) Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման արտահագուստ-կոմբինեզոններ
7) Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման կոստյումներ
8) Հակաժանտախտային կոստյում I տիպի բազմակի օգտագործման
9) Առանձնահատուկ ամրության բախիլներ
10) Դիմակներ, վիրակապեր, բամբակ, թանզիֆ և այլն
11) Ախտահանիչ նյութեր, հակավիրուսային, չորրորդային ամոնիումային աղերի և հալոգենային միացությունների հիմքով, այլ
12) Վիրահատական ձեռնոցներ, մանրէազերծ, չմանրէազերծված, բնական կամ սինթետիկ լատեքսից, ռետինե, սինթետիկ, մեկանգամյա կամ բազմակի օգտագործման,պաշտպանիչ
13) Բժշկական ախտորոշիչ ձեռնոցներ, հետազոտման համար, մանրէազերծ կամ ոչ մանրէազերծ, բնական կամ սինթետիկ լատեքսից, ռետինե, սինթետիկ, մեկանգամյա կամ բազմակի օգտագործման պաշտպանիչ
14) Բժշկական դիմակներ ոչ գործվածքային նյութերից մեկանգամյա կամ բազմակի օգտագործման
15) Բժշկական վիրահատական խալաթներ մեկանգամյա կամ բազմակի օգտագործման
16) Մեկանգամյա օգտագործման բժշկական հավաքածուներ, ոչ գործվածքային նյութերից , մանրէազերծ կամ ոչ մանրէազերծ, բժշկի հագուստի հավաքածու, պաշտպանիչ, անհատական բժշկական քաղաքացիական պաշտպանության համար հավաքածու առաջնային բժշկասանիտարական և առաջին օգնության համար, սպիտակեղենի և հագուստի մանրէազերծ հավաքածու վիրահատարանների համար, բժշկական վիրահատական կոմբինեզոններ և խալաթներ
17) Շնչառական սարքավորում այլ և գազային դիմակներ, բացառությամբ պաշտպանիչ դիմակների առանց մեխանիկական դետալների և փոխարինվող զտիչներով
18) Դեղամիջոցներ (բացի 3002, 3005 կամ 3006 ապրանքային դիրքերում նշվածներից)՝ կազմված երկու կամ ավելի բաղադրատարրերի խառնուրդից, թերապեւտիկ կամ կանխարգելիչ նպատակներով օգտագործելու համար, սակայն մանրածախ վաճառքի համար դեղաչափված դեղաձեւերով կամ կաղապարներում կամ փաթեթվածքներում չբաժնեծրարված (բացի անասնաբուժության համար օգտագործվողներից)
19) Մարդկային արյուն, թերապեւտիկ, կանխարգելիչ կամ ախտորոշման նպատակներով օգտագործելու համար պատրաստված կենդանական արյուն, իմունային շիճուկներ, արյան այլ թորամասեր, այլ եւ ձեւափոխված իմունաբանական արտադրանք, այդ թվում՝ բիոտեխնոլոգիական ճանապարհով ստացված. պատվաստանյութեր, թույներ, աճեցրած մանրէներ (բացի խմորասնկերից) եւ համանման արտադրանք՝ վերոնշյալը բժշկական նպատակներով օգտագործելու
20) Կոնտրաստային պատրաստուկներ՝ ռենտգեն հետազոտությունների համար. ախտորոշիչ ազդանյութեր` նախատեսված հիվանդներին ներմուծելու, վերոնշյալը բժշկական նպատակներով օգտագործելու համար
21) Գեղձեր եւ այլ օրգաններ՝ նախատեսված օրգանաբուժության համար, չորացրած, փոշիացրած կամ չփոշիացրած, գեղձերի եւ այլ օրգանների կամ դրանց արտազատուկների լուծամզվածքներ՝ նախատեսված օրգանաբուժության համար, հեպարին եւ դրա աղերը, մարդկային եւ կենդանական ծագում ունեցող այլ նյութեր` պատրաստված թերապեւտիկ կամ կանխարգելիչ նպատակներով օգտագործման համար, այլ տեղում չնշված կամ չներառված
22) Այլ արտադրատեսակներ՝ պլաստմասսայից եւ արտադրատեսակներ այլ նյութերից՝ նշված 3901–3914 ապրանքային դիրքերում
23) Պլաստմասսայից արտադրատեսակներ ապրանքների տեղափոխման կամ փաթեթավորման համար՝ խցաններ, կափարիչներ, թասակներ եւ այլ միջոցներ խցանելու համար.
24) Ստվարաթղթե տուփեր, արկղեր, տուփեր, պարկեր, թղթե տոպրակներ եւ փաթեթավորման այլ տարաներ՝ թղթից, ստվարաթղթից, թաղանթանյութի բամբակից կամ թաղանթանյութի մանրաթելերից պատրաստված քաթանից. քարտարկղեր, նամակարկղեր եւ նմանատիպ արտադրատեսակներ՝ թղթից կամ ստվարաթղթից, որոնք օգտագործվում են հիմնարկներում, խանութներում կամ նմանատիպ նպատակներով
25) ֆերմենտներ, ֆերմենտային պատրաստուկներ՝ այլ տեղում չնշված կամ չներառված.
26) Պատրաստի կուլտուրալ միջավայրեր՝ նախատեսված մանրէներ (ներառյալ վարակահարուցիչ եւ նման մանրէները) կամ բույսերի, մարդու կամ կենդանիների բջիջներ աճեցնելու կամ դրանց կենսագործունեությունն ապահովելու համար
27) Ախտորոշիչ կամ լաբորատոր ազդանյութեր տակդիրով, պատրաստի ախտորոշիչ կամ լաբորատոր ազդանյութեր տակդիրով կամ առանց տակդիրի՝ բացի 3002 կամ 3006 ապրանքային դիրքում նշված ապրանքներից, հավաստագրված չափանմուշային նյութեր
28) Բժշկության, վիրաբուժության, ատամնաբուժության կամ անասնաբուժության մեջ օգտագործվող սարքեր եւ սարքվածքներ՝ ներառյալ սցինտիգրաֆիկական ապարատուրաները, էլեկտրաբժշկական այլ ապարատուրաներ եւ տեսողությունը հետազոտելու սարքեր. – էլեկտրաախտորոշիչ ապարատուրա (ներառյալ ֆունկցիոնալ ախտորոշման հետազոտությունների կամ ֆիզիոլոգիական պարամետրերի հսկման համար նախատեսված ապարատուրան).
29) Նուկլեինաթթուներ եւ դրանց աղերը՝ որոշակի կամ անորոշ քիմիական կազմով, այլ հետերացիկլային միացություններ
30) Էլեկտրական կամ այլ տեսակների սառնարաններ, սառցարաններ եւ այլ սառնարանային կամ սառցարանային սարքավորումներ. ջերմային պոմպեր՝ 8415 ապրանքային դիրքում ընդգրկված օդորակման սարքվածքներից բացի.
31) Կենտրոնացված բժշկական գազերի համակարգ
32) ԱՄԲՈՒ
33) Պացիենտի մոնիտոր
34) Դեֆիբրիլյատոր մոնիտորով
35) Թոքերի արհեստական օդափոխության սարք
36) Վոլյումետրիկ ներարկման պոմպ
37) Ավտոմատ ներարկիչ
38) Թթվածնի կոնցենտրատոր
39) Շարժական ռենտգեն համակարգ
40) Նեգատոսկոպ
41) Շարժական ուլտրաձայնային սարք
42) ԷՍԳ Էլեկտրասրտագրության սարք
43) Արյան գազերի և էլեկտրոլիտների վերլուծիչ
44) Վիրաբուժական արտածծիչ
45) Լարինգոսկոպ
46) Նեբուլայզեր
47) Մանրէազերծիչ օդի բաց տիպի
48) Ինտուբացիայի հավաքածու
49) Տերմկարգավորող ներքնակ
50) Հակապառկելախոցային ներքնակ
51) Ֆունկցիոնալ մահճակալ
52) Շիրմա
53) Վիրահատական գործիքների սեղանիկ փոքր
54) Պացիենտի սայլակ
55) Cipap դիմակներ
56) Թթվածնային հոսքաչափ՝ խոնավացուցիչով
57) Մատնային պուլսօքսիմետր
58) Էլեկտրական գեներատոր 50 կվտ
59) ԹԱՇ (ИВЛ) ապարատի կոնտուրներ
60) Թթվածնային դիմակներ
61) Թթվածնային կանուլյա
62) Երակների կենտրոնական կատետերիզացիայի հավաքածու
63) Տրախեոտոմիայի վիրաբուժական հավաքածու
64) Ֆոլլիի կատետերներ
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը
Գավառում հանդիպել ենք Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հետ. Արայիկ Հարությունյան
Թրամփը Թաիլանդին և Կամբոջային սպառնացել է նոր մաքսատուրքերով
ԱՄՆ-ի համալսարաններից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 2 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորում ստացել
Սուրբ և անմահ պատարագ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ես չեմ կառչում աթոռից, մենք պատրաստ ենք ընտրություններ անցկացնել, եթե անվտանգային իրավիճակը թույլ տա. Զելենսկի
ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են, Վարդենյաց լեռնանցքում բուք է
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր. ԲՏԱ նախարարը մանրամասնել է ու նշել՝ ինչպես պաշտպանվել
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կայցելի Ռուսաստան և Բելառուս
Հայաստանը կրոնապետություն չէ, յուրաքանչյուրն ազատ է իր հավատքի ընտրության մեջ. վարչապետ
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ նախագահ
Ամենամեծ աղանդավորը Կտրիճ Ներսիսյանն ու նրա շրջապատն են, որ հազարավոր մարդկանց հեռացրել են հավատքից. Փաշինյան
Թուրքիայի և ՌԴ-ի առաջնորդները հաղորդակցության պակաս չունեն. Պեսկով
Բեյրութից Երևան ուղևորվող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում
Խաղաղության ծրագիրը չի կարող բոլորին դուր գալ․ անշուշտ, փոխզիջումներ պետք է լինեն․ Զելենսկի
Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում
Սիսիան-Երևան ավտոճանապարհին բախվել են թեթև մարադատար մեքենան ու բեռնատարը. կա տուժած
Վթարային ջրանջատում Ագարակ քաղաքում
Սիդնեյի լողափերից մեկում տոնակատարության ժամանակ կրակոցներ են հնչել. 10 մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորում ստացել
Սուրբ Գևորգում պատարագը մատուցել է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը
Նոր մանրամասներ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու հրապարակումներին ի պատասխան
Լոռու մարզի 3 գյուղում գործարկվելու են էլեկտրական շչակներ
Տիգրան Ավինյանը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
Երևանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել
Օդային գծերում հենասյուներ են վնասվել. ՀԷՑ-ը՝ 5 մարզում ու Երևանում հոսանքազրկումների մասին
Եպիսկոպոսները մեզ չեն միացել, ժողովրդին են միացել, սա քաղաքական պայքար չէ. Խուդաթյան
Քամին երեկոյան զգալիորեն կնվազի և չի խանգարի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը. Ազիզյան
ՀՀ վարչապետն ու մի շարք պաշտոնյաներ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցում են պատարագի
Քմծիծաղ ու խղճահարություն առաջացնող եթերներ հենց մեր մարզից սփռելն անտեղյակների համար է, սյունեցին ճիշտը գիտի
Վարդենյաց լեռնանցքում բուք է, Քարի լիճ տանող ճանապարհը՝ փակ
Պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի
Ուժգին քամին վնասներ է հասցրել Երևանում ու մարզերում
Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը, ընկել են փայտյա հենասյուները. լուսանկար
Ֆրանսիան՝ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հաղթող. Հայաստանը 4-րդ տեղում է
Վարչապետը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ
Ձմեռային տունկ Երևանում՝ մշտադալար ծառերով. տեսանյութ
Լուկաշենկոն ներում է շնորհել 123 քաղաքացու. նրանց թվում է նաև բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան
Հաստիքները համալրվա՞ծ են, պատրա՞ստ եք. վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի մսուր-մանկապարտեզի բացմանը
Ավարտը ե՞րբ է նախատեսվում. վարչապետը հետևել է Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր գյուղ ավտոճանապարհի հիմնանորոգմանը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT