Մարտ ամսին կիտրոնի գինն աճել է 29․3 տոկոսով, խնձորը՝ 25․6, սխտորը՝ 19․4 տոկոսով

03/04/2020 schedule16:45

2020 թվականի հունվար-մարտ ամիսներին 2019-ի նույն ամիսների համեմատ Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է գնանկում՝ 0.1 տոկոսի չափով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

Սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների գինը նվազել է 2.9 տոկոսով, 0.3 տոկոսով նվազել է տնային գործածության առարկաների գները՝ կենցաղային տեխնիկա։ Հանգստի եւ մշակույթի ոլորտում եւս նվազում է գրանցվել՝ 1.3 տոկոսով։ Կապի ոլորտում նվազումը կազմել է 0.1 տոկոս։

Այս ամենին զուգահեռ 8 տոկսով աճել է ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտային արտադրատեսակների գները, 2.7 տոկոսով աճել է հագուստի եւ կոշիկի գները։ Բնակարանային ծառայությունների, ջրի, գազի, էլեկտրաէներգիայի եւ վառելիքի այլ տեսակների գներն աճել են 1.1 տոկոսով, 2.1 տոկոսով աճ է արձանագրվել առողջապահության ծառայությունների ոլորտում։ Ռեստորանների եւ հյուրանոցների ծառայությունների գներն աճել են 1.4 տոկոսով։ Տրանսպորտային ծառայությունների գներն աճել են 2.1, իսկ կրթական ծառայությունների գները՝ 3.7 տոկոսով։ 3 տոկոսով աճել է նաեւ տարբեր ապրանքների եւ ծառայությունների գները։

2020 թվականի միայն մարտ ամսին 2019-ի մարտի նկատմամբ 0.9 տոկոսով մրգերի գնաճ է արձանագրվել։

Մասնավորապես, ըստ հրապարակված տվյալների, ամենաշատն աճել է կիտրոնի գինը՝ 29.3 տոկոսով, խնձորինը աճել է 25.6 տոկոսով, խաղողը՝ 19.6 տոկոսով, նարինջը՝ 12.5, տանձը՝ 11.4, նուռը՝ 7.2, իսկ մանդարինը՝ 7 տոկոսով։ Նվազել է միայն բանանի գինը 18.3 տոկոսով։

Բանջարեղենի եւ կարտոֆիլի գները նույն ամսում գնանկում են արձանագրել ընդհանուր առմամբ 6.6 տոկոսով։

Էականորեն նվազել է կաղամբի գինը՝ 53.6 տոկոս, 17.5 տոկոսով նվազել է սոխի գինը։ Կարտոֆիլի գինը նվազել է 11 տոկոսով, խառը կանաչեղենը՝ 10.8 տոկոսով, սունկը՝ 9 տոկոսով, կանաչ սոխը՝ 6 տոկոսով, պղպեղը՝ 3 տոկոսով։

Այնուամենայնիվ, բանջարեղենի որոշ տեսակների գներն աճել են. 29.3 տոկոսով աճել է ճակնդեղի գինը, սխտորի գինն աճել է 19.4 տոկոսով, սմբուկի գինն աճել է 8.5 տոկոսով, 6.2 տոկոսով աճել է վարունգի գինը։ Գազարի եւ լոլիկի գներն աճել են համապատասխանաբար 0.7 եւ 0.4 տոկոսներով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
25636 դիտում

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից