Երևան
12 °C
Ucom ընկերությունը շարունակում է ֆիքսված ծառայությունների ներտնային սպասարկման աշխատանքները՝ հիմնվելով 2020 թվականի մարտի 31-ին կայացված Պարետի թիվ 27 որոշման հավելված 2-ի աղյուսակ 1-ով սահմանված հեռահաղորդակցութան խմբին դասվող կանոնների վրա։ Արտակարգ դրության իրական ռեժիմով պայմանավորված տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ Պարետի վերը նշված որոշմամբ չարգելված տնտեսական գործունեության որոշ տեսակների համար գործում են սահմանափակումներ։ Հեռահաղորդակցման ծառայություների մատուցումն այս ժամանակահատվածում նույնպես իրականացվում է Պարետի որոշման համապատասխան։ Որոշման տեքստում ասված է, որ հեռահաղորդակցության խմբին դասվող տնտեսվարող սուբյեկտները քաղաքացիների սպասարկումը պետք է իրականացնեն առցանց կամ հեռավար եղանակով և միայն անհետաձգելի անհրաժեշտությունից ելնելով սպասարկումը կարող է իրականացվել առաքման միջոցով, ինչպես նաև՝ անհետաձգերի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով։
«Մենք սկզբունքորեն կարևորում ենք մեր բաժանորդներին որակյալ ծառայություններ մատուցելը և անում ենք ամեն ինչ, որպեսզի սպասարկումն իրականացվի հնարավոր ամենասեղմ ժամկետներում: Նոր կորոնավիրուսի ի հայտ գալու պատճառով վերջին երկու շաբաթվա ընթացքում ստիպված ենք եղել սահմանափակել համակցման աշխատանքները, բայց և գիտակցում ենք, որ այսօր կապի հասանելիությունը հնարավորություն է ընձեռում բաժանորդներին աշխատել, ինչպես նաև կրթություն ստանալ տանից և այդպիսով աջակցել առողջապահական համակարգին վիրուսի դեմ պայքարում։ Հետևաբար՝ Ucom-ը վերսկսել է անհետաձգելի սպասարկումը՝ տեխնիկական անձնակազմին տրամադրելով հատուկ հանդերձանք, որպեսզի պաշտպանված լինեն թե՛ բաժանորդները, և թե՛ մեր աշխատակիցները։ Բնակարաններ մտնելուց առաջ և հետո արտահագուստն ախտահանվում է, Ucom-ի աշխատակիցները հետևում են Առողջապահության նախարարության և Պարետատան աշխատանքային բոլոր պահանջներին։ Առողջ եղեք, մնացե՛ք տանը, իսկ մենք կապահովենք Ձեր կապն արտաքին աշխարհի հետ», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
«Ուրախ եմ, որ այսօր, երբ բազմաթիվ ընկերություններ անհրաժեշտությունից ելնելով չեն գործում, Ucom-ը կարևորում է կապի հասանելիությունը և պահպանելով անվտանգության բոլոր կանոնները, իր բաժանորդներին տրամադրում է ամենակարևորը՝ կապը», - նշել է Ucom-ի ֆիքսված ծառայությունների նոր բաժանորդ Շուշանիկ Պողոսյանը։
«Ճիշտ է՝ վաղուց անցել ենք հեռահար սպասարկման, ինչն իր բարդություններն ունի, բայց այսօր ունենք համապատասխան համազգեստ և անհրաժեշտ գործիքներ, որոնք թույլ են տալիս անվտանգության կանոններին հետևելով իրականացնել բաժանորդների հայտերի սպասարկումը», - ասել է Ucom ընկերության Արաբկիրի բաժանմունքում օպտիկամանրաթելային ցանցի համակցման պատասխանատու Դավիթ Գրիգորյանը։
Հավելենք, որ Ucom ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն սպասարկում, աշխատանքն իրականացվում է առցանց։ Հայաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխարգելելու անհրաժեշտությունից ելնելով՝ Ucom ընկերությունն անում է ամեն ինչ, որպեսզի բաժանորդները կարողանան կապի մեջ մնալ արտաքին աշխարհի, մտերիմների և գործընկերների հետ՝ մնալով տանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT