«Դոմոդեդովո»-ի տարածքում այս պահին ՀՀ քաղաքացի ուղևորներ չկան

Այս պահին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի տարածքում ՀՀ քաղաքացի ուղևորներ չկան, և հայտնի չէ, թե առաջիկայում երբ կարող է իրականացվել Մոսկվա-Երևան չվերթը:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ասացին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի մամուլի ծառայութունից:

Մամուլի քարտուղար Աննա Ֆիլիպովայի խոսքով՝ երեկ հաշվառման տարածքում հավաքված է եղել մոտ 50 հայազգի ուղևոր: Վերջիններիս հայտնել են չվերթի չեղարկման մասին, և նրանք ստիպված են եղել լքել օդանավակայանի տարածքը: Ըստ նրա՝ մինչ այդ ուղևորների հետ շփվել է օդանավակայան ժամանած Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչը, որից հետո քաղաքացիներին բաժանվել է սնունդ: Մամուլի քարտուղարը տեղյակ չէ, թե որ ավիաընկերությունն էր պատրաստվում իրականացնել Մոսկվա-Երևան չվերթը, և ինչպես էին ՀՀ քաղաքացի ուղևորները պատրաստվում թռչել Երևան, եթե մարտի 30-ից Ռուսաստանը դադարեցրել է ավիոհաղորդակցությունը բոլոր օտարերկրյա պետություններ: Այս պահին «Դոմոդեդովո»-ն սպասարկում է միայն երկրի տարածքում իրականացվող չվերթները: 

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա

Տպել
1062 դիտում

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը հեռացել է Փյունիկից

Շների հարձակման ենթարկված 2,5 տարեկան երեխայի վիճակը ծանր է. երկրորդ անգամ են վիրահատել

Սևան քաղաքի բոլոր մուտքերն ու ելքերը փակ են. ոստիկանության արտակարգ ծառայությունը Սևանում (տեսանյութ)

Վանաձորի Շիրակացի փողոցի հանրակացարանի տանիքի պոկված ճաղավանդակները հեռացվել են

ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են Հայաստան վերադառնալ Դուբայ-Թբիլիսի չվերթով

Կիևում լույս է տեսել նոր հայագիտական ժողովածու, որն ընդգրկել է 30 ուկրաինացի գիտնականների աշխատություններ

23–ամյա վարորդն Աբովյանում Opel-ով վրաերթի է ենթարկել 48-ամյա հետիոտնին. նրան հոսպիտալացրել են

ՔՏՀԱ տեսչական մարմինը արտակարգ ռեժիմով վերահսկում է հանրային տրանսպորտի գործունեությունը

Վեդի քաղաքում այրվել է մոտ 30 հակ կուտակած անասնակեր

ՍԱՏՄ-ը շարունակում է մշտադիտարկումները հանրային սննդի օբյեկտներում. կասեցվել է մի շարք տնտեսվարողների աշխատանքը

Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը՝ Ռուբինա Ղազարյանցը

KFS, «Փարվանա» ռեստորան, «Թումանյանի շաուրմա». կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը (տեսանյութ)

Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում ճանապարհահատվածը փլուզվել է, դարձել մասամբ երթեւեկելի

Քննադատելու բարոյական իրավունքը

Արայիկ Հարությունյանը՝ Լանզարոտեի կոնվենցիայի շուրջ կեղծ պնդումների մասին (տեսանյութ)

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում կորոնովիրուսի 8 դեպք կա. 1-ը՝ կենտրոնի հիվանդներից

«Մեյմանդար» շուկայի գյուղմթերք վաճառողները չեն կրել դիմակներ. խախտումները կներկայացվեն պարետատուն

Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Կենտրոն, Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջաններում

Այսօր կիրականացվեն Մինսկ-Երևան-Մինսկ եւ Մոսկվա-Երևան չվերթները. քաղավիացիա