Չգիտենք՝ այս իրավիճակն ինչքան կշարունակվի, որքան ժամանակ մարդիկ աջակցության կարիք կունենան. մեր ռեսուրսներն անսպառ չեն

Թեեւ մենք բոլորս լավատես ենք եւ հույս ունենք, որ սոցիալական աջակցության գործողություններով կմեղմենք այս գործընթացը, բայց դեռ չգիտենք՝ այս իրավիճակն ինչքան կշարունակվի, եւ որքան ժամանակ մարդիկ աջակցության կարիք կունենան, իսկ մեր ռեսուրսներն անսպառ չեն: Այս մասին այսօր ասուլիսին հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե որքանով է իրատեսական, որ աջակցություն տրված 26 հազար դրամով ծնողը կկարողանա իր երեխային պահել: Նախարարը նկատեց. «Որեւէ մեկը, բնականաբար, չի մտածում, որ 26 հազար դրամը բոլոր կարիքները հոգալու է: Այդ գումարն ուղղված է սոցիալական խնդիրները մի փոքր մեղմելուն»:

Բաթոյանը նշեց, որ պետք է հասկանալ՝ որն է ավել ճիշտ՝ ավելի շատ գումար տրամադրել քիչ թվով մարդկանց, թե գումարի չափը պակասեցնել եւ տրամադրել ավելի շատ մարդկանց: «Այս երկու տարբերակներից մեր ընտրությունը կանգ է առել ավելի շատ մարդկանց հասնելուն»,- նկատեց նա:

Տպել
879 դիտում

Գյումրիում հստակեցնում են շենքերի կրած վնասները. նախնական տվյալով 48 շենք է վնասել, ևս 53-ի մասին ահազանգեր կան

Դեղձուտի մոդուլային դպրոցի կառուցման համար մրցույթ է հայտարարվել

ԱԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով՝ կասեցվել է շուրջ 650 տնտեսվարողի գործունեություն

Դմիտրի Պեսկովը կորոնավիրուսից բուժվել եւ դուրս է գրվել հիվանդանոցից

Սյունիքից հակահեղափոխություն չի սկսվելու. իրավապահ համակարգը տիրապետում է իրավիճակին եւ կոշտ է արձագանքելու. պատգամավոր

Խոշոր ավտովթար Լոռիում. Բախվել են Mersedes-ն ու բեռնատարը. Mersedes-ի վարորդին դուրս են բերել փրկարարները(լուսանկարներ)

Կորոնավիրուսից ավելի հաճախ տղամարդիկ են մահանում. 70-ից բարձր անձինք քիչ են վարակվում, բայց մեծ մասամբ մահացու ելքով

ԳՇ զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբը հանկարծակի ստուգումներ է իրականացրել մի շարք զորամասերում

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժվում. տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 304 քաղաքացի

ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն այցելել է պետական սահմանը վերահսկող ուղեկալներ

Արտակարգ դրությամբ պայմանավորված, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Կորոնավիրուսի հետ զուգահեռ ապրելու համար առաջնահերթ պետք է դրսևորել անհատական բարձր պատասխանատվություն. վարչապետ

Ոչ հերքում եմ, ոչ չեմ հերքում, չեմ մեկնաբանում. Արթուր Վանեցյանը հրավիրվել է ՀՔԾ

Ռուբեն Հայրապետյանի որդին չի կալանավորվի. դատարանը մերժել է միջնորդությունը

Շիրակի մարզի 8 գյուղական բնակավայրում անօթևանների համար 55 բնակարան կկառուցվի

Ոստիկանությունը հորդորում է առաջիկա ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի ծրագրված պաշտոնական այցը Հայաստան

Կապանում ձերբակալված երրորդ քաղաքացին եւս ազատ արձակվեց. նրա ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ

Մայիսի 27-ին դեպի Երեւան 3 չվերթ կիրականացվի՝ Մինսկից, Դամասկոսից, Սանկտ-Պետերբուրգից

Հայաստանը NBA-ի մանկապատանեկան մրցաշար անցկացնելու բացառիկ հնարավորություն է ստացել