Կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից. Զախարովան մեկնաբանել է ադրբեջանական կողմի դիվերսիոն փորձը

02/04/2020 schedule18:00

Մենք շարունակում ենք տեղեկություններ ստանալ այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են զինադադարի ռեժիմի խախտումները:

Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ հայտարարեց ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով մարտի 30-ին Տավուշի մարզի հայ-ադրբեջանական շփման գծում արդբեջանական կողմի ձեռնարկած դիվերսիոն փորձին:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը մարտի 30-ի երեկոյան ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ էր շպրտվել: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում էին ստացել երկու զինծառայող: Միաժամանակ հակառակորդը թիրախավորել էր Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել էր պատշգամբում:

«Հայտնում եմ, որ մենք շարունակում ենք տեղեկություններ ստանալ այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են զինադադարի ռեժիմի խախտումները, և բացի այդ, կրակահերթի տակ են հայտնվում քաղաքացիական նշանակության օբյեկտներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցներ, վիրավորներ են գրանցվում խաղաղ բնակչության շրջանում: Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ ուժի կիրառումից և օբյեկտիվ հնարավորությունների ի հայտ գալու պարագայում կրկին հավաքվել բանակցությունների սեղանի շուրջ»,- նշեց Զախարովան:

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա

Տպել
1913 դիտում

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը խորը վշտով է տեղեկացել Սաթենիկ Սաֆարյանի մահվան մասին

Վարակը չի ստիպել վայր դնել զենքը. արյունալի հակամարտությունները շարունակվում են

ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն այցելել է զինվորական հոսպիտալ

Վաղը օլիմպիադաների հանրապետական փուլն է. նախարարը ծնողներին խնդրում է հեռու լինել դպրոցից և կուտակումներ թույլ չտալ

Մենք պայքարում ենք և ձեզ վերադարձնում ընտանիք, դուք էլ մեր համար պայքարեք և մեզ վերադարձրեք մեր ընտանիք. ռեանիմատոլոգ

Սահմանափակումներին վերադառնալու դեպքում տնտեսապես այդ բեռը կլինի անտանելի, բայց հարցը քննարկվում է. վարչապետ

Գերմանիայում աշխատող բժշկին գումար են առաջարկել, որ հայ հասարակության շրջանում խոսի ընդդեմ դիմակների և պատվաստանյութերի

ԱԱԾ-ն չի պատասխանում Գագիկ Խաչատրյանի ընտանիքին առնչվող քրեական գործի մասին ՀԺ-ի գրավոր հարցմանը

Կորոնավիրուսը հնարավոր չէ կանխարգելել որևէ դեղով, պաշտոնապես հայտարարում եմ. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Կորոնավիրուսից 33-ամյա քաղաքացի է մահացել. 418 ծանր, 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ կա. Արսեն Թորոսյան

24 ժամով կասեցվել է Երեւանի Խորենացի պողոտայի վրա գտնվող ոսկու շուկայի գործունեությունը (տեսանյութ)

Կորոնավիրուսային իրավիճակը երկրում շարունակվում է լարվել. Նիկոլ Փաշինյան (ուղիղ)

Պատգամավորների կյանքին ու առողջությանն սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Վրաց քաղաքական ու հասարակական գործիչներն առաջարկում են օգնել Հայաստանին. aliq.ge

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղացողը կարող է հայտնվել Կիպրոսի բազմակի չեմպիոնի կազմում

Նորա Մարտիրոսյանի «Եթե քամին վրա հասնի» ֆիլմն ընտրվել է Կաննի 73-րդ փառատոնի՝ «Առաջին լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում

Ոչ թե Ադրբեջանի ժողովուրդը, այլ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը պատրաստ չէ խաղաղության. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Դիմակը COVID-19-ից պաշտպանո՞ւմ է, ինչպե՞ս կրել ձեռնոց եւ ինչո՞ւ չօգտագործել դեղեր, խոսում են հայ մասնագետները

«Դուք անգրագիտություններ եք տարածում»․ «Գազպրոմ Արմենիա»-ի վարչության նախագահը՝ Հանրային խորհրդի անդամին

Նոր համակարգով կրտսեր պարեկի աշխատավարձը կկազմի 250-270 հազար դրամ․ դիմել կարող են նաեւ աղջիկները․ Ռուստամ Բադասյան