Երևան
6 °C
Կառավարությունը լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը վերաբերում է պետական մանկատների գործունեությանը:
Սահմանվում է, որ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունը (պետական մանկատունը)՝ իր մոտ խնամվող երեխայի հրատապ և անհապաղ բավարարման կարիքները (երեխայի ծննդյան տարեդարձի ծախսեր, համադասարանցիների, ընկերների ծննդյան տարեդարձերի ծախսեր, դպրոցական էքսկուրսիաների ծախսեր և այլն) հոգալու պարագայում տարեկան առավելագույնը 500.0 հազ. դրամի չափով կանխիկ շրջանառության գործարքներ է իրականացում՝ համապատասխան ծախսը հիմնավորող փաստաթղթերի առկայությամբ՝ ՀՀ պետական բյուջեով նախատեսված մանկատան բյուջետային տարվա ծախսերի նախահաշվով հաստատված «այլ ծախսեր» ծախսային հոդվածի հաշվին։
Մեկ այլ կետով սահմանվում է, որ ցերեկային խնամքի ծառայություններ տրամադրող կենտրոններ հաճախող հաշմանդամություն ունեցող և կենտրոնից առնվազն 500 մետր հեռավորությամբ բնակվող տրանսպորտից օգտվող երեխաների համար կենտրոնն ապահովում է տրանսպորտի ծախսերի դրամական փոխհատուցում օրական նվազագույնը 200 դրամի և առավելագույնը 400 դրամի չափով:
Ըստ հիմնավորման, որ նախարարության ենթակայությամբ գործում է երեխաների սոցիալական հոգածության ցերեկային, ինչպես նաև երեխայի և ընտանիքի աջակցության վեց կենտրոն:
Կենտրոնի կանոնադրությամբ ամրագրված՝ տրանսպորտից օգտվող շահառուների 50%-ին տրամադրվում է գումար՝ 200 դրամի չափով, սակայն փաստացի տրանսպորտից օգտվող շահառուների թիվը և նաև տրանսպորտից չօգտվող հաշմանդամություն ունեցող շահառուների թիվը կազմում է շահառուների մոտավորապես 80 %-ը: Միաժամանակ, շահառուների շուրջ 10%-ը կենտրոն հաճախելու համար օգտվում է կրկնակի տրանսպորտից բնակության վայրը այլ համայնքում գտնվելու պատճառով:
«Ելնելով նախարարության ենթակայությամբ գործող ցերեկային խնամքի ծառայություններ տրամադրող կենտրոնների գործունեության վերլուծության արդյունքներից՝ առաջարկվում է շահառուների ճանապարհածախսը հոգալ՝ համաձայն ստորև ներկայացվող չափորոշիչների.
Շահառուներին առձեռն տրամադրել ամենօրյա կամ քարտային՝ շաբաթական երկկողմանի ճանապարհածախս՝ փոխհատուցման հիմքով,
Երկկողմանի ճանապարհածախս տրամադրել մինչև 7 տարեկան շահառու երեխաներին՝ ելնելով այն հանգամանքից, որ նրանք կազմակերպություն են հաճախում անձի ուղեկցությամբ,
Երկկողմանի ճանապարհածախս տրամադրել այն շահառուներին, որոնք բնակվում են կազմակերպությունից առնվազն 500 մետր հեռավորությամբ,
Երկկողմանի ճանապարհածախս տրամադրել հաշմանդամության կարգավիճակ ունեցող շահառուներին՝ անկախ ճանապարհի հեռավորությունից,
Այլ համայնքից կազմակերպություն հաճախող երեխային տրամադրել կրկնակի ճանապարհածախս. տվյալ պարագայում հաճախ երեխան օգտվում է նաև մեկից ավելի տրանսպորտից,
Ճանապարհածախս տրամադրել վերոնշյալ չափորոշիչներին բավարարող և սոցիալապես անապահով բոլոր շահառուներին, քանի որ 50 տոկոսի սահմանափակումը առաջ է բերում հայեցողական որոշումների մեծ ծավալ, ըստ որի՝ նույն բնակավայրից հաճախող ոչ բոլոր երեխաների ճանապարհածախսն է փոխհատուցվում, ինչպես նաև նույն ընտանիքի շահառու երեխաներից միայն մեկին է տրամադրվում գումար՝ առանց որևէ չափորոշիչի,
Արտաբյուջետային միջոցների հաշվին բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների (պետական մանկատների) շահառուների հրատապ և անհապաղ բավարարման կարիքները հոգալու պարագայում տարեկան առավելագույնը 500.0 հազ. դրամի չափով իրականացնել կանխիկ շրջանառության գործարքներ՝ համապատասխան ծախսը հիմնավորող փաստաթղթերի առկայությամբ:
Վերոգրյալի ընդունումը չի հանգեցնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտության, և միջոցառումը կիրականացվի ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումների գումարից առաջացած խնայողությունների հաշվին»,- նշված է հիմնավորման մեջ:
Հայաստանը Իրանին է արտահանձնել իրանցի 8 բանտարկյալի
Տավուշի մարզը զարգացման մեծ հնարավորություններ ունի. Չինաստանի դեսպան
Ծովինար Վարդանյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Վալերի Լեոնտևը հայտարարել է բեմից հեռանալու մասին
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. կա 5 տուժած, այդ թվում՝ երեխաներ
ՀՀ կենտրոնական բանկը պարզաբանում է տարածել «Միր» քարտերի շրջանառության վերաբերյալ
«Հանրային ձայն» խմբակցության անդամ Նանա Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են
Վարույթում է գտնվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 102 հայցադիմում՝ ավելի քան 400 միլիարդ դրամ պահանջով
Արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի աճ․ ամփոփվել է Դատախազության նախորդ տարվա աշխատանքը
Գեղարքունիքում տուն է փլուզվել. 92-ամյա բնակիչը դուրս է բերվել պատգարակով
ՀՀ-ում ԵՄ առաքելությանը կօժտեն լայն լիազորություններով և անձեռնմխելիությամբ. համաձայնագիրը մտել է ԱԺ օրակարգ
Իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե կայունություն ավելացնեն Կովկասում. Պեսկով
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից և ծառայությունից
Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի Չինաստան
Ողջունում եմ ՀՀ համերաշխությունն Ուկրաինային և կոչ անում գործընկերներին անել հնարավորը, որ Պուտինը չհաղթի. Ստոլտենբերգ
Սյունիքում ավտովթարի և հրդեհի հետևանքով մահացածներն ընտանիքի անդամներ էին, նրանց թվում կա երեխա. մանրամասներ
Խոշոր ավտովթար Չարենցավանի կամրջի մոտ. 3 մարդ հոսպիտալացվել է
ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ
Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Աղազարյանը՝ Տավուշի 4 համայնքի մասին
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ
Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում
Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին
Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)
Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար
Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)
ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել
Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին
«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով
Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են
Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)
Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան
Պակիստանում երկրաշարժ է գրանցվել
Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը
Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած
Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում
© 2024 Հայկական ժամանակ