Եթե մեզ հաջողվի սահմանին գազի գինը նվազեցնել 23 դոլարով, ապա գազի սակագինը չի փոխվի․ փոխվարչապետ

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր հայտով առաջարկում է բոլոր սպառողների համար սահմանել գազի միասնական գին՝ ընդհանուր առմամբ գազի գործող միջին սակագինը թանկացնելով շուրջ 11 տոկոսով։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նշենք, որ նախօրեին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն եւ «Տրանսգազ» ՍՊԸ-ն «Ազդարար» կայքի միջոցով ծանուցել են բնական գազի սակագների վերանայման հայտով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու մտադրության մասին։ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է 2020 թ. հուլիսի 1-ից սոցիալապես անապահով խավի սպառողների համար բնական գազի գինը բարձրացնել շուրջ 36 տոկոսով։ Մինչ այժմ նրանք սովորական՝ 139 դրամի փոխարեն վճարում էին 100 դրամ։ Այժմ ընկերությունը ցանկանում է մինչեւ 10 հազար խորանարդ մետր գազ սպառողների համար գազի 1000 խմ դիմաց սահմանել 135 հազար 909.6 դրամ սակագին։

ՀԺ-ն փոխվարչապետից հետաքրքրվել էր, թե տվյալ պարագայում ինչ սցենարներ են սպասվում, արդյոք հակասություն չկա իր կողմից «Գազպրոմ» ՀԲԸ-ին՝ սահմանին գազի գնի նվազեցման հարցով դիմելու եւ «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից թանկացման հայտ ներկայացնելու միջեւ։

«Նշեմ, որ ներկայումս գործում են հինգ սպառողական խմբեր, որոնց համար սահմանված են տարբեր սակագներ։ Այս հինգ սպառողական խմբերի համար սահմանված սակագների միջին կշռութայինն այս պահին կազմում է 255 դոլար, հայտով առաջարկվում է այն սահմանել 283 դոլար։ Ըստ հայտով ներկայացված առաջարկի՝ գազը որոշ խմբի համար կէժանանա, որոշների համար կթանկանա»,- նշել է Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ այս բոլոր հաշվարկները բխում են սահմանին 165 դոլար գնին գումարած ընկերության մարժան (խմբ. առք ու վաճառքի գների տարբերություն), որի չափը պետք է քննարկվի եւ հաստատվի ՀԾԿՀ-ի կողմից, եթե հիմնավորված համարվի: Փոխվարչապետն ընդգծել է՝ ելնելով հիմնավորումների արդյունքում ձեւավորված միջին գնից՝ ՀԾԿՀ-ի կողմից սահմանվելու է տարբեր սպառողական խմբերի սակագները: 

«Հաշվի առնելով համաշխարհային շուկաներում էներգոռեսուրսների, այդ թվում՝ նավթի եւ գազի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը, ես 31.03.2020թ. դիմել եմ «Գազպրոմ ՀԲԸ» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին նամակով, որով առաջարկել եմ նոր բանակցություններ սկսել, մասնավորապես՝ նշված 165 ԱՄՆ դոլար սահմանի գնի նվազեցման շուրջ»,- հայտնել է Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ սահմանին գնի ցանկացած չափի նվազեցում ինքնաշխատ կերպով եւ համապատասխան չափով կնվազեցնի սակագինը։

«Օրինակ բերեմ՝ եթե ՀԾԿՀ-ն համարի, որ հայտը հիմնավոր է, եւ միջին սակագինը 255 դոլարից պետք է ավելանա մինչեւ 283 դոլար, այսինքն՝ թանկանա 28 դոլարով, եւ միեւնույն ժամանակ, եթե մեզ հաջողվի սահմանի գինը 165 դոլարից նվազեցնել մինչեւ մոտ 142 դոլար, այսինքն՝ մոտ 23 դոլարով (ակնկալվող 28 դոլար թանկացումն առանց ԱԱՀ), ապա սակագինը չի փոխվի: Կարծում եմ, որ մենք պետք է ջանքեր գործադրենք սահմանի գնի նվազեցման ուղղությամբ, իսկ ՀԾԿՀ-ն սահմանված ժամկետում բծախնդրորեն կգնահատի հայցվող հավելյալ մարժայի չափի հիմնավորվածությունը»,- ասաց փոխվարչապետը։

Տպել
3135 դիտում

Կապանում ձերբակալվածներին տեղափոխում են Երեւան, գործով ԱԱԾ-ն է զբաղվելու. ցուցարարները ցրվում են (տեսանյութ)

Քաջարանի քաղաքապետը հանդիպել է ձերբակալվածներին. պնդում է՝ բոլորին բռնության են ենթարկել (տեսանյութ)

Այս պահին ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ. Արսեն Թորոսյան

Նախկինների հանցավոր մնացորդները նոր ու զզվելի՝ իրենց վերջին խաղն են սկսել մաֆիայի վերադարձի համար. նախկին ՄԻՊ

Կապանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. քաղաքացիների պահանջով ժամանել է մարզպետ Հունան Պողոսյանը (տեսանյութ)

Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու. լինելու է չոր հակազդեցություն. Նիկոլ Փաշինյան

Կանոնները չպահպանող սրճարանները, ռեստորանները, վարսավիրանոցները խստագույնս փակվելու են. վարչապետ (տեսանյութ)

2 հեկտարով ընդլայնվում է «Արփի լիճ» ազգային պարկի անտառածածկը. մինչ տարեվերջ 3000 տնկի կավելանա տարածքում (լուսանկարներ)

Այսուհետ ցանկացած մեքենայում 1 անձից ավելի լինելու դեպքում բոլորը պարտադիր պետք է լինեն դիմակով. վարչապետ (տեսանյութ)

Դատապարտում ենք Քաջարան համայնքի բնակիչների նկատմամբ կիրառված ապօրինությունները. Քաջարանի ավագանու հայտարարությունը

Իրավիճակն իսկապես լրջանում է

61 տարեկանում մահացել է դերասանուհի Կարինե Բուռնազյանը

«Հին Գյումրի»-ն ներկայացված է նամականիշների «Եվրոպա» ամենամյա մրցույթին

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսային հիվանդության 35 նոր դեպք կա եւ 26 ապաքինված. Գնել Սանոսյան

Որոշ պետական այրերի կոկորդին կարծես խեղդող փաստ է իմ ժողովրդական հեղինակությունն ու չեզոքությունը. Քաջարանի համայնքապետ

Այսօր ու վաղը ՀՀ զգալի մասում սպասվում է անձրեւ, առանձին վայրերում՝ կարկուտ. կցրտի 8-10 աստիճանով

«Ոստիկանը մերն է». Կապանի ոստիկանական բաժանմունքի դիմաց վանկարկումները շարունակվում են (տեսանյութ)

ՄԻՊ-ը զբաղվում է Քաջարանի բնակիչների ահազանգած բռնության դեպքերով. եւս մեկ անձ է բերման ենթարկվել Երեւանում

Լարված իրավիճակ ու բողոք Կապանում. ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել

Արաբկիրում Պուրակը պատնեշած շուրջ 30 կրպակ է ապամոնտաժվում. Երեւանի քաղաքապետարան