«Շիրակ» ֆուտբոլային ակումբը 150 համակարգիչ նվիրեց Շիրակի մարզի դպրոցականներին

146 դպրոց, 32.000 աշակերտ. Շիրակի մարզում դպրոցականների 90 տոկոսից ավելին միացել են հեռավար ուսուցմանը: Թվային տվյալները ներկայացնում է ՇՄ կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանն ու միաժամանակ փաստում՝ խնդիրներ կան կապված տեխնիկայի եւ համացանցի բացակայության հետ: Տուն կա՝ համակարգիչ չունի, տուն կա՝ ինտերնետ հասանելիություն:

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը Շիրակի մարզպետարանին այսօր համակարգիչներ նվիրեց, որոնք կառույցը տրամադրելու է մարզի այն համայնքների դպրոցականներին, որոնք չեն կարող շարունակել կրթությունը հեռավար տարբերակով զուտ տեխնիկայի բացակայությամբ պայմանավորված: «Այս պահին մենք այսքանն ենք տրամադրում, սակայն երեխաների կրթությունը մեզ համար առաջնային է, դրա համար կոչ ենք անում մյուս գործարարներին, որ նրանք էլ միանան այս ակցիային: Պետք է թույլ չտալ, որ երեխաները տեխնիկական խնդիրների հետևանքով կրթական բաց ունենան»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչ Կարեն Սոսյանը:

Համակարգիչները կտրամադրվեն 3 եւ ավելի դպրոցական ունեցող ընտանիքներին, որոնք ունեն ինտերնետ, սակայն չունեն համակարգիչ: Համակարգիչներ կստանան նաեւ հատուկ դպրոցներից ընտանիք վերադարձած եւ համակարգիչ չունեցող երեխաները․ «Այս պահին երկու մեծ բաց ունենք՝ համացանցի եւ սարքերի բացակայություն: Շահառուներն ընտրվել են դպրոցների ներկայացրած տվյալներով: Սակայն կարեւոր հանգամանք ենք հաշվի առնում: Օրինակ՝ ծնող կա՝ ասում է՝ մենք հեռախոս ունենք, համակարգիչ չունենք, դասերին չենք կարող միանալ, սակայն այսօր հնարավոր է առկա հեռախոսներով ծրագրին հասանելիություն ունենալ: Իհարկե, համակարգչով հարմար է, սակայն այսօր այդ պահը չէ, որ հարմարավետությանն առաջնայնություն տրվի: Կարիքի հստակ գնահատում է արվել»:

Տրամադրված գույքը ոչ թե տվյալ աշակերտինն է, այլ դպրոցներինը: «Շիրակ» ֆուտբոլային ակումբը, ըստ էության, դրանք անհատույց տրամադրում է դպրոցին: Երբ այս իրավիճակը կկարգավորվի, երեխաները դրանք կվերադարձնեն, եւ համակարգիչները կհամարվեն դպրոցների սեփականությունը: Շիրակի մարզպետարանը կարիքի գնահատման ժամանակ հաշվի է առել ոչ միայն մարզպետարանի ենթակայությամբ գործող դպրոցները, այլ նաեւ ԿԳՄՍ նախարարության ենթակայության ավագ դպրոցների աշակերտներին էլ են ընդգրկել:

ՇՄ կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ իրենք էին «Շիրակ» ֆուտբոլային ակումբին համակարգիչներ նվիրելու խնդրանքով դիմել: Մերժում չեն ստացել, ինչի համար շնորհակալ են: Մյուս գործարարներին էլ են դիմել, սպասում են հնարավոր դրական արձագանքների:

Անկախ առկա տեխնիկական խնդիրներից, ըստ Հրայր Կարապետյանի, դպրոցականները, ծնողներն ու մանկավարժներն արդեն հարմարվել են ստեղծված իրավիճակին: «Առաջին մի քանի օրը, իհարկե, անորոշություն էր, աշակերտների համար էլ էր նորություն, մանկավարժների համար էլ, բայց այսօր հունի մեջ է ընկել գործընթացը: Հստակ դասացուցակները կան, ժամերը կան, նաև էլեկտրոնային մատյան ունենք: Այս պահին նախարարությունում քննարկվում է կիսամյակին եւ աշխատանքների գրավոր տարբերակների հանձնարարաման հնարավորությունները, ինչպես նաև առաջին դասարանցիների գարնանային արձակուրդի խնդիրը: Կարծում եմ՝ վաղը հստակ պատկեր կունենանք այս հարցում»,- ասաց ՇՄ կրթության վարչության պետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2849 դիտում

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ

Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն

24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը

ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ

Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու

Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են

Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են

Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է

Ուժեղ կարկուտ և տեղատարափ Նահապետավանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կիևյան կամուրջը տևական ժամանակ փակ է լինելու

«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌԸ նիստին մասնակցել է նաև ԺՀՄԻԳ ներկայացուցիչը

Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակից փլուզված կամրջի հատված

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ հորդառատ անձրևային եղանակը կպահպանվի

Ընտրությունների արդյունքները ժողովրդի կողմից Ձեր քաղաքականության նկատմամբ վստահության հավաստումն են․ Միրզիյոև

Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել

Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում

Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան

Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ

2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան

Ամենադարդն էն ա, որ 1,5 միլիոնն օգնեց Փաշինյանին, այսինքն՝ մեզ խաբեցին էդ միլիոնուկեսով. Կարապետյան

Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին

Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել