Բնակելի թաղամասը կառուցվել է խախտումներով, կեղծ եզրակացությամբ՝ ստեղծելով քաղաքացիների համար ծանր հետեւանքներ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Երևանի Ն. Տիգրանյան 1/1 փակուղի հասցեում իրականացվող շինարարության վերաբերյալ ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացված փաստաթղթերը: Ուսումնասիրության համակողմանիությունն ապահովելու համար անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից:

ՀՀ դատախազության հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ արդյունքում պարզվել է՝ առևտրային ընկերության կողմից Արաբկիր վարչական շրջանի նշված հասցեում բնակելի թաղամասի կառուցման աշխատանքային նախագծային փաստաթղթերի մշակման համար Երևանի քաղաքապետի կողմից 2018 թ. մարտի 2-ին տրվել է նախագծման թույլտվություն: Համաձայն վերջինիս՝ թույլատրվել է մշակել 5 բնակելի շենքերից բաղկացած թաղամասի կառուցապատման նախագիծ՝ գործող նորմատիվային պահանջների համաձայն նախատեսելով ապահովել հարակից շինություններից և միմյանցից կառույցների վերգետնյա մասերի անհրաժեշտ նվազագույն հեռավորությունը։

Երևանի քաղաքապետի կողմից 2018 թ. ապրիլի 27-ին ընկերությանը տրվել է հիշյալ բնակելի թաղամասի կառուցման շինարարության թույլտվությունը։ Դրա համար հիմք են հանդիսացել ինչպես նախագծման թույլտվությունը, մասնագիտացած ընկերության կողմից մշակված աշխատանքային նախագիծը, վերջինիս վերաբերյալ մեկ այլ ընկերության կողմից հաստատված փորձաքննության եզրակացությունը, այնպես էլ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տված եզրակացությունները։

Սակայն ավելի ուշ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ բնակելի թաղամասի մասնաշենքերից մեկը գտնվում է հարակից տարածքում գտնվող արտադրական օբյեկտից 3,4 մետր, իսկ մեկ այլ մասնաշենք՝ 9,3 մետր հեռավորության վրա: Այսինքն՝ բնակելի թաղամասը արտադրական գոտում կառուցելուց հաշվի չի առնվել շինարարական նորմի այն պահանջը, համաձայն որի՝ հասարակական և խառը կառուցապատման գոտիներին կից տեղակայված արտադրական օբյեկտների հողամասերի սահմանից հեռավորությունը մինչև բնակելի և հասարակական շենքերը, ինչպես նաև հանրակրթական դպրոցների և նախադպրոցական, առողջապահական և հանգստի հաստատությունների հողամասերի սահմանները պետք է լինի 50 մ-ից ոչ պակաս:

Ընդ որում, բազմաթիվ քաղաքացիների հետ կնքվել են կառուցվող բնակելի թաղամասի շենքերում գտնվող անշարժ գույքերը գնելու իրավունքի մասին պայմանագրեր, որոնք ստացել են պետական գրանցում:

Այսինքն՝ ուսումանսիրությամբ պարզվել է, որ կառուցապատման նախագծի ճարտարապետաշինարարական մասը մշակած ընկերության ծառայողի կողմից կազմվել է նախագծման թույլտվության և շինարարական նորմերով սահմանված պահանջներին հակասող՝ բնակելի թաղամասի նախագիծ, իսկ փորձաքննության եզրակացությունը հաստատած առևտրային ընկերության ծառայողի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ պաշտոնատար անձանց կողմից նախագծի վերաբերյալ տրվել են առերևույթ ակնհայտ կեղծ բովանդակությամբ եզրակացություններ, որոնք տրամադրվել են շինթույլտվություն ստացող ընկերությանը, վերջինս էլ իր հերթին դրանք ներկայացրել է Երևանի քաղաքապետարան։

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք իրենց հերթին անտեսել են շինարարական նորմերով և նախագծման թույլտվությամբ սահմանված պահանջները: Արդյունքում տրվել է առերևույթ ակնհայտ կեղծ բովանդակությամբ շինթույլտվություն, ինչը հարակից տարածքում գտնվող արտադրական օբյեկտի սեփականատիրոջ և անշարժ գույք գնելու իրավունքի մասին պայմանագրեր կնքած քաղաքացիների համար առաջացրել է ծանր հետևանքներ։

Նկատի ունենալով, որ ուսումնասիրություններով ի հայտ են բերվել ենթադրյալ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4823 դիտում

Սև ծովը չպետք է օգտագործվի «հաշիվներ մաքրելու» համար, պետք է ապահովել անվտանգ նավարկություն. Էրդողան

Հայտնի է՝ երբ է ՔԿՀ-ից «Իզմիրլյան» ԲԿ տեղափոխվելու Միքայել Աջապահյանը

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը երկարաձգվել է

Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է

Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում քննարկվել է Կառավարության կազմավորման վերաբերյալ հարցը

Հանրապետության 5 մարզում ուգին քամի կինի. օդի ջերմաստիճանը կնվազի

Հայանիստ բնակավայրում 432 աշակերտի համար նախատեսված միջնակարգ նոր դպրոց է կառուցվել

Իրանը կալանել է 6 մլն լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող օտարերկրյա տանկեր

Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել. կա տուժած

Դեկտեմբերի 14-ին Երևանի մետրոպոլիտենն ավելի երկար կաշխատի

Հիմնանորոգվել է Զվարթնոց թաղամաս-Հ-13 ավտոճանապարհի մի հատվածը

Աշակերտները դպրոցում վարագույր կախելու համար վիճաբանել, ծեծել են միմյանց. տղաները տեղափոխվել են հիվանդանոց

Վերանորոգվել է Այգեկ բնակավայրի միջնակարգ դպրոցը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Թուրքիան Սիրիայի քրդերին սպառնում է ռազմական գործողությամբ. ներկայացվել է վերջնաժամկետ

Նախկին իշխանությունները զբաղված էին դղյակների, հարստության կուտակմամբ, կազմում է նաև Նարեկ Կարապետյանի հայրը

Հուսով եմ՝ հաջորդ անգամ Նարեկը որևէ դպրոցից դժգոհելուց առաջ կհիշի, որ իր հայրն ուղիղ պատասխանատու է. Չախոյան

ՆԳՆ-ն ընդլայնում է միջազգային համագործակցությունը. նախարարը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել. տեսանյութ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

Վահագն Խաչատուրյանն Աշխաբաթում զրույցներ է ունեցել մի շարք երկրների նախագահների հետ

Փրփուրներից կախվելուց բացի ուրիշ ճար չունեն. Թորոսյանը՝ Կարապետյանի՝ դպրոցները փակելու հայտարարության մասին

Թբիլիսիում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը. ինչպես քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին

Արայիկ Հարությունյանն Աբովյանում հանդիպել է տեղահանված քաղաքացիների հետ. անհատապես հասցեագրել են խնդիրները

Դիլիջանի կենտրոնական դպրոցում կայացել է կիբեռանվտանգության իրազեկման արշավի տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը

Ձյուն ու մառախուղ է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 10:05-ի դրությամբ

Կտրիճ Ներսիսյանը դրժել է իր իսկ ընդունած կանոնադրությունը. Փաշինյան. տեսանյութ

Հայաստանն ընտրվել է ՄԱԿ խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Կարևորվել է Եվրոպոլում ՀՀ կապի սպայի նշանակումը. ՆԳՆ փոխնախարարն ընդունել է ԵՄ գնահատման առաջին առաքելությանը

Երբ պատասխանատուները թերությունները շտկեն, կարկուտից տուժած համայնքները կստանան իրենց փոխհատուցումները

Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին արգելապատնեշ է կառուցել

Բերդ-Վերին Կարմիրաղբյուր գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենա է այրվել. կա տուժած

Երկրաշարժ Սև ծովում

Պուտինն ու Էրդողանը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը

Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը, ՏԿԵ նախարարն ու Կոտայքի մարզպետը հետևել են ճանապարհաշինական աշխատանքներին

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Գրիգոր Աղասյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսի բացմանը

4 ԸԸՀ անդամների լիազորությունները վաղաժամ դադարել են. ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել

Նոր հորիզոններ ու հույզեր. ամփոփվեց «Ապագա» հիմնադրամի «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» ծրագիրը. տեսանյութ

Ո՞ւմ վրա է ՌԴ խաղադրույքը 2026-ի ընտրություններում. ինչ հրահանգի է սպասում Գարեգին Բ-ն. տեսանյութ

ԱԳ նախարարը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ և անդամ երկրների դեսպանների հետ