Երթևեկել մենակ, կարելի է նաեւ գործընկերների հետ կամ ընտանիքի անդամների հետ՝ հարազատությունը հավաստելով փաստաթղթերով

Այսօրվանից գործում է Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված ՀՀ ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ N 27 որոշումը, որով մինչեւ ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի եւ տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:

Ներկայացնում ենք որոշման մեջ առկա տեղաշարժի սահմանափակումները՝ հիշեցնելով, որ դադարեցված է հանրային տրանսպորտի գործունեությունը՝ բացառությամբ երկաթուղային տրանսպորտի, սահմանափակված է անձանց միջմարզային տեղաշարժը: Աշխատանք-տուն երթեւեկել կարելի է մենակ կամ գործընկերների հետ, թեթեւ մարդատար ավտոմոբիլով ընտանիքի անդամների հետ երթեւեկել կարելի է համապատասխան փաստաթղթերով հարազատությունը հիմնավորելու դեպքում: Բոլոր դեպքերում անհրաժեշտ է ունենալ լրացված համապատասխան ձեւաթուղթ: Նշենք, որ այս որոշման որոշ կետեր կգործեն վաղվանից: Մանրամասնենք.

  • ՀՀ ողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը եւ սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու եւ վարակի տարածումը կանխելու նպատակով: Անձի կողմից ընտրված ինքնամեկուսացման վայրը չի կարող փոփոխվել մինչեւ սույն որոշմամբ սահմանված ժամկետի ավարտը:
  • ՀՀ մարզերի եւ մարզերի ու Երեւանի վարչական սահմանների միջեւ սահմանափակվում է բնակչության ազատ տեղաշարժը:

Կան բացառություններ եւ չսահմանափակված տնտեսական գործունեության տեսակներ (գյուղատնտեսական շուկա, մթերային խանութներ, դեղատներ), որոնցով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների մոտ աշխատող անձինք աշխատանքի վայր մեկնելու եւ վերադառնալու համար պետք է ունենան գործատուի կողմից տրամադրված համապատասխան թերթիկ, որը կպարունակի Ձեւ 1-ով (ներքեւում) սահմանված տեղեկությունները եւ կարող է լինել թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված։ Նշված տեղեկանքի հետ միասին պետք է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ։

Այս ենթակետի գործողության սկիզբ է համարվում 2020 թ.-ի ապրիլի 1-ի ժամը 23:59-ը:ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ առողջապահության նախարարության, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի, Սննդի անվտանգության տեսչական մարմնի, ԱՆ հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկողության կենտրոնի աշխատողների դեպքում գործատուի կողմից տրամադրված տեղեկանքը կարող է փոխարինվել ծառայողական վկայականով: 

Բացառություններից են նաեւ՝

  • Պարետի ցուցումով՝ արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման եւ այլ հրատապ հարցեր լուծելու անհրաժեշտությունից ելնելով մուտքերն ու ելքերը:
  • Մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ պարտադիր ինքնամեկուսացման վայր մեկնող/վերադարձող անձանց տեղաշարժը՝ մինչեւ 2020 թ. ապրիլի 2-ը՝ ժամը 23:59-ը:
  • Գյուղատնտեսական կամ այգեգործական աշխատանքներ իրականացնելու համար տեղաշարժվելը, հիվանդանոց ու բժշկական այլ հաստատություններ, խնամքի կարիք ունեցող անձանց բնակության կամ կացության վայր, հոգեհանգստի եւ հուղարկավորության վայր այցելությունները պետք է լինեն ներքեւում նշված Ձեւ 2-ով սահմանված տեղեկությունները պարունակող թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի եւ անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում: 

 

  • ՀՀ ողջ տարածքում մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման եւ սահմանված՝ անձանց իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում պարտադիր ինքնամեկուսացման կարգից բացառություն են կազմում վերը նշված թույլատրելի առեւտրի իրականացման վայրեր եւ դրանցից դուրս գործող առեւտրի օբյեկտներ հաճախելը. դրանք են ավտոմեքենաների եւ մոտոցիկլների տեխնիկական սպասարկման եւ նորոգման, դրանց մասերի եւ պարագաների մանրածախ առեւտրի, գյուղատնտեսական հումքի եւ կենդանի կենդանիների, մանածագործական հումքի առեւտրի, վառելիքի, հանքաքարերի, մետաղների եւ քիմիական նյութերի առեւտրի, սննդամթերքի եւ խմիչքների մեծածախ եւ մանրածախ առեւտրի, իսկ մաքրող միջոցների, կենցաղային ապրանքների, ՏՏ սարքավորումների միայն մեծածախ առեւտրի կենտրոնները, թերթերի եւ գրասենյակային պիտույքների մանրածախ առեւտրի մասնագիտացված խանութները, դեղատները, ծաղիկների, սերմերի, պարարտանյութերի, տնային կենդանիների եւ դրանց կերի մանրածախ մասնագիտացված խանութները, կենցաղային հեղուկ վառելիքի, բալոններով գազի, ածխի, վառելափայտի մասնագիտացված խանութները, թաղման պարագաների մասնագիտացված կետերը: Պետք է ունենալ Ձեւ 2-ով սահմանված տեղեկությունները պարունակող թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկ եւ անձը հաստատող փաստաթուղթ:
  • Բնակության վայրից ոչ ավելի, քան 500 մ հեռավորության վրա օրվա ընթացքում մեկ անգամ ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելը եւս պետք է լինի վերը նշված Ձեւ 2-ով սահմանված տեղեկությունները պարունակող թերթիկի եւ անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում։
  • Թույլատրվում է թեթեւ մարդատար ավտոմոբիլներով (ուղեւորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող) առավելագույնը 1 ուղեւորի փոխադրումը: Ինքնուրույն տեղաշարժման, տեսողության եւ լսողության սահմանափակումներ ունեցող անձանց փոխադրման դեպքում թույլատրվում է նաեւ տվյալ անձի ուղեցողի (խնամողի) փոխադրումը:
  • Թույլատրված առեւտրի իրականացման վայրեր եւ դրանցից դուրս գործող առեւտրի օբյեկտներ հաճախելը միայն Ձեւ 2-ով սահմանված տեղեկությունները պարունակող թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի եւ անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում սահմանափակումը կիրառելի չէ երեխաների փոխադրման դեպքում, ընտանիքի անդամների կողմից ավտոմեքենայում երթեւեկելու դեպքում՝ ազգակցական կապը հաստատող փաստաթղթեր ներկայացնելու պայմանով (սույն կետով՝ ընտանիքի անդամներ են ամուսինը, կինը, զավակը, ծնողը, քույրը, եղբայրը), նույն ընկերության աշխատողների փոխադրման դեպքում:
Տպել
3060 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել