Արցախի ընտրություններին մասնակցել է ընտրողների 72.7 տոկոսը. ամենացածր մասնակցությունը գրանցվել է Երեւանի տեղամասում

Արցախում այսօր տեղի ունեցած համապետական ընտրություններին մասնակցել է ընտրողների 72.7 տոկոսը: Այդ մասին քիչ առաջ տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:

Արզումանյանն ասաց, որ փակված են բոլոր 282 տեղամասերը եւ տեղամասերում սկսված են ընտրությունների ամփոփման նիստեր, իսկ որոշ տեղամասերում էլ արդեն ձայների հաշվարկ:

Այսպիսով, Տեղամասյին ընտրական հանձնաժողովներից ստացված եւ տարածքային ընտրական հանձնաժողովներում ընդհանրացված տվյալները հետեւյալն են.

Ստեփանակերտ- 39 504 ընտրողներից ընտրություններին մասնակցել է 27 893-ը կամ ընտրողների ընդհանուր թվի 70.6 տոկոսը,

Ասկերան – 12 104 ընտրողներից ընտրություն է կատարել 9611-ը կամ 79.4 տոկոսը,

Հադրութ-  8796 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 6707-ը կամ ընտրողների ընդհանուր թվի 76.3 տոկոսը,

Մարտակերտ- 13 372 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 9942 քաղաքացի կամ 73.3 տոկոսը,

Մարտունի- 17466 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 12 657 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 72.5 տոկոսը,

Շահումյան- 2140 ընտրողներից քվեարկության է մասնակցել 1600-ը կամ 74.8 տոկոսը,

Շուշի- 3979 ընտրողներից քվեարկել է 2853-ը կամ 71.7 տոկոսը,

Քաշաթաղ- 7101 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 4799 անձ, այսինքն 67.5 տոկոսը,

Երեւան- ընտրելու իրավունք ունեցող 784 անձանցից ընտրությանը մասնակցել է 409-ը կամ 52.2 տոկոս:

«Այսպիսով, ընդհանրացնելով քվեարկության մասնակցության վերաբերյալ տվյալները, ընտրողների ընդհանուր թիվը՝ այդ թվում լրացուցիչ ցուցակներում ընդգրկված, կազմել է 105 251 անձ, որոնցից ընտրությանը մասնակցել է 76471-ը կամ ընտրողների ընդհանուր թվի 72.7 տոկոսը»,- հայտարարեց Արզումանյանը:

ԿԸՀ նախագահը տեղեկացրեց, որ համաձայն Արցախի ընտրական օրենսգրքի՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից ընտրությունների արդյունքների աղյուսակավորում տեղի կունենա մինչեւ ապրիլի 1-ի ժամը 14:00-ն, աղյուսակավորման հիմնա վրա մինչեւ 20:00-ն ԿԸՀ-ն կամփոփի նախնական արդյունքները:

Հիշեցնենք, որ Արցախում այսօր տեղի ունեցած ընտրությունները 15-րդն են երկրի պատմության մեջ: Նախագահի պաշտոնի համար պայքարում էր 14 թեկնածու, իսկ խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր 10 կուսակցություն եւ 2 դաշինք:

Տպել
4631 դիտում

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել