Իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը Բակո Սահակյանի եւ նրա նեղ շրջապատի վրա է. Հայկ Խանումյանը կատարեց իր ընտրությունը

Արցախի նախագահի թեկնածուներից Հայկ Խանումյանը կնոջ՝ Դիանա Մովսիսյանի հետ իր քաղաքացիական պարտքն է կատարել Ստեփանակարետի 1/32 ընտրատարածքում:

Լրագրողների հետ զրույցում թեկնածուն ասել է, որ քվեարկել է հանուն իրական փոփոխությունների: «Ցանկանում եմ տեսնել այնպիսի Արցախ, որը կկարողանա դիմակայել բոլոր մարտահրավերներին: Ինչպես տեսնում եք, ամեն օր նոր մարտահրավերի առաջ ենք կանգնում, եւ շատ կարեւոր է, որ մեր տնտեսությունը լինի այնպիսին, որ կարողանանք ֆորսմաժորային իրավիճակներին դիմակայել: Ցավոք սրտի, այս տարիների ընթացքում չենք կարողացել ստեղծել նման տնտեսություն եւ պետություն, որն իր ինստիտուտներով ի վիճակի լինի ֆորսմաժորային իրավիճակներից առավել արդյունավետ դուրս գալ»,- ասել է Խանումյանը:

Անդրադառնալով կորոնավիրուսի տարածման վտանգի պայմաններում ընտրություններ անցկացնելու մասին հարցին՝ Խանումյանն ընդգծել է, որ իր կարծիքով պետք է որոշում կայացվեր հետաձգել կամ չեղարկել ընտրությունները, բայց իշխանությունն անգործության է մատնված. «Բակո Սահակյանը չի կարողանում որոշում կայացնել, դա տեսել ենք 2016 թվականի ապրիլին, դա տեսնում ենք հիմա, դա տեսել ենք տարբեր իրավիճակներում, 2018 թվականի հունիսին, երբ որ Ստեփանակերտում ցույցեր էին…Հետեւաբար իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը Բակո Սահակյանի եւ նրա նեղ շրջապատի վրա է: Պաշտոնական Երեւանը, չգիտեմ՝ արդյոք ունե՞ր համապատասխան արդյունավետ լծակ դա որոշելու համար»,- ասել է Խանումյանը:

Արցախի նախագահի թեկնածուն խոսել է նաեւ թեկնածուների համար ստեղծված պայմանների մասին: Խանումյանն ընդգծել է, որ Ֆորմալ առումով բոլորի համար ստեղծված են հավասար պայմաններ, բայց ակնհայտ է, որ այս ընտրություններում Արցախի եւ նույնիսկ Հարավային Կովկասի պատմության մեջ աննախադեպ մեծ գումար է ծախսվել եւ այդ գումարը, ըստ նրա, ծախսել են 3 կուսակցություններ:

Հիշեցնենք, որ այսօր Արցախի բնակչությունն ընտրում է միաժամանակ երկրի նախագահ եւ խորհրդարան: Արցախի Հանրապետությունում ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 103 հազար 663 քաղաքացի: Հանրապետության նախագահի ընտրություններին մասնակցում է 14 թեկնածու: Ազգային ժողովի 33 մանդատի համար պայքարում են 10 կուսակցություն եւ 2 դաշինք, որոնք միասին ունեն պատգամավորի 359 թեկնածու:    

Արցախի նախագահի պաշտոնի համար առաջադրվել են Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը եւ Մելսիկ Պողոսյանը։

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են «Ազգային վերածնունդ» կուսակցությունը, «Միասնական հայրենիք» կուսակցությունը, «Անկախության սերունդ» կուսակցությունը, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, Արցախի հեղափոխական կուսակցությունը, «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը, Արցախի «Արդարություն» կուսակցությունը, Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը, «Միացյալ Հայաստան» կուսակցությունը, Արցախի Պահպանողական կուսակցությունը, Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցությունը, «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինքը:

Տպել
2573 դիտում

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է