Ես չեմ վախենում կորոնավիրուսից, վախենում եմ նրանից, որ մենք դասեր չենք քաղում այն ամենից, ինչ կատարվում է. Սերժ Թանկյան

Աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը կարեւորում է այն, որ մարդիկ հետեւություններ անեն աշխարհում ստեղծված իրավիճակից: Այս օրերին նա Նոր Զելանդիայում է ինքնամեկուսացման մեջ: Այդ ընթացքում հարցազրույց է տվել նորզելանդացի հայտնի լրագրողներից մեկին: Նշել է, որ ցանկանում է, որ այս ամենը դաս լինի մարդկանց համար:

«Ես չեմ վախենում կորոնավիրուսից, ես վախենում եմ նրանից, որ մենք դասեր չենք քաղում այն ամենից, ինչ հիմա կատարվում է, եւ շարունակում ենք այն, ինչ անում էինք: Եվ առանց հասկանալու գնում ենք դեպի մեր անկայուն ապագան»,- ասել է նա:

Թանկյանը կարծում է, որ կորոնավիրուսի տարածման պատճառով աշխարհում ստեղծված իրավիճակը մարդկանց համար տարբեր հարցերում սեփական մոտեցումները վերանայելու հնարավորություն է: Նշել է, որ ակնհայտ է, որ տնտեսական զարգացումը, որին ձգտում են երկրները եւ որն առաջընթացի, զարգացվածության չափանիշ են համարում, խոցելի երեւույթ է:

«Սա չնախատեսված դադար է՝ պատրադրված բնության կողմից, որը մեզ ստիպում է մտածել, թե որն է զարգացվածության չափանիշը, այն գնահատելու սանդղակը: Մինչեւ հիմա այդ չափանիշը տնտեսական աճն էր, որն ակնհայտորեն դիմացկուն չէ: Սա ստիպում է մեզ հետքայլ անել ու մտածել, թե որը պետք է լինի մեր հաջորդ չափանիշը, ապրելակերպի՞ բարելավումը, երջակությա՞ն շատացումը… Սա հիանալի հնարավորություն է նորից մտածելու այն մասին, թե մեզ համար՝որպես քաղաքակրթության, ինչն է զարգացում, ինչն է իրոք կարեւոր: Տնտեսության կայուն զարգացումը դիմացկուն երեւույթ չէ, եւ սա կատարյալ օրինակ է, թե ինչ կարող է անել բնության կողմից այդ մի փոքրիկ բանը: Մենք այնքան խոցելի ենք: Փոքրիկ բանը կարող է այսպես ամեն ինչ կանգնեցնել: Մենք պետք է ավելի խելացի լինենք էկոլոգիայի ապագայի հարցում»,- ասել է նա:

Երաժիշտը համարում է, որ ստեղծված իրավիճակը կնպաստի նրան, որ աշխարհը կփոխվի: Ըստ նրա՝ դա կլինի մարդկանց պատճառով:

«Սա վախենալու բան է, բայց աշխարհի վերջը չէ, սա այն աշխարհի վերջն է, որը մենք ճանաչում ենք, բայց ոչ թե վիրուսի պատճառով, այլ մեր պատճառով»,- ասել է նա:

Այս հարցազրույցը Թանկյանը հրապարակել է սոցիալական ցանցերում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3880 դիտում

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ