Հաստատվել են օլիմպիական խաղերի ժամկետները. պաշտոնական

Ամառային 32-րդ օլիմպիական խաղերը Տոկիոյում տեղի կունենան 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Այս մասին հայտնում է Միջազգային օլիմպիական կոմիտեն: Նշվում է, որ նման որոշում է կայացվել այսօր՝ մարտի 30-ին, ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի եւ մյուս կազմակերպիչների հեռահար կոնֆերանսի ընթացքում:

Որոշում է կայացվել նաեւ պարալիմպիկ խաղերի վերաբերյալ: Դրանք էլ Տոկիոյում կկայանան 2021թ. օգոստոսի 24-ից սեպտեմբերի 5-ը:

ՄՕԿ-ը հայտնել է, որ ազգային օլիմպիական կոմիտեները եւ ամառային մարզաձեւերի ֆեդերացիաներն աջակցել են այս որոշմանը: Դրա նպատակներն են եղել պահպանել ներգրավված մարդկանց առողջությունը եւ կանխարգելել կորոնավիրուսի հետագա տարածումը, պաշտպանել մարզիկների եւ մարզաձեւերի շահերը, ապահովել համաշխարհային մարզական օրացուցային պլանների աշխատանքը:

Ավելի վաղ ՄՕԿ-ը հայտնել էր, որ օլիմպիական խաղերը պահպանելու են Տոկիո 2020 անվանումը, թեեւ կայանալու են 2021թ.: Նաեւ հայտնել էր, որ մարզաձեւերի համար նախատեսված քվոտաների քանակը մնալու է նույնը, իսկ մինչեւ հիմա մարզիկների նվաճած օլիմպիական ուղեգրերը մնալու են ուժի մեջ:

Օլիմպիական խաղերը նախատեսված էին այս տարի: Պետք է սկսվեին հուլիսի 24-ին եւ ավարտվեին օգոստոսի 9-ին, սակայն հետաձգվեցին:

Տպել
703 դիտում

IDBank-ն ու «Արմլիզինգ»-ը կհամագործակցեն

Մարտունու և Սևանի անձնագրային բաժինների պետերի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցվել է. մեղադրանք է առաջադրվել 6 անձի

Այսպես անհնար է պահել համակարգը, այսօր իրավիճակը օգտակար է միայն սպառողին․ «Գազպրոմ Արմենիա»-ի գործադիր տնօրեն

Ֆրիտյոֆ Նանսենի անվան այգում հիվանդության պատճառով 11 թեղի է հատվել. կտրված ծառերի փոխարեն աշնանը կտնկվեն նորերը

Հայ մասնագետները փակ տարածքների, բժշկական սարքավորումների ախտահանման համար օզոնային գեներատորներ են ստեղծել

Գերմանիան, Պորտուգալիան ու Ռուսաստանը հավակնում են Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացնելուն

Առաջիկա օրերին կտեսնենք առողջացածների մեծ թիվ. ինչպես COVID-19-ը բուժել տանը՝ մշակվում է ընթացակարգ

Այսօրվանից դիմակներ կարելի է ձեռք բերել նաեւ ինքնաշխատ տաղավարներից. 2 հատը 200 դրամ. վարչապետ

Երեւանի երկաթգծի կայարանի շուկա՝ հենց հիմա. վարչապետը լուսանկար է հրապարակել

Իշխանության որոշ ներկայացուցիչներ ու հանրային դեմքեր դուրս են գալու փողոց՝ ոստիկանության հետ վերահսկելու իրավիճակը

Երկրի ճակատագրի հետ խաղալը անընդունելի է. Ալեն Սիմոնյանը՝ Վանեցյանի հայտարարությունների մասին

Շումախերի ընտանիքը որոշել է ոչինչ չպատմել նրա առողջական վիճակի մասին

Վարակը կանխելու համար ԿԳՄՍՆ-ն գնել է 3000 պաշտպանիչ եւ 60 ռեսպիրատոր դիմակ, 1500 պաշտպանիչ ձեռնոց, 2 ջերմաչափ

Վերջին զանգից՝ վերջին պար. 114 դպրոցի ղեկավարության համար կձեռնարկենք ամենախիստ միջոցները. նախարար

Ինձ որևէ զենք կրող մարդ չի ուղեկցում և չի ուղեկցել. Հակոբ Արշակյանը՝ լուսանկարներում զինված քաղաքացու մասին

Դատական համակարգում առկա խնդիրը օր առաջ լուծման անհրաժեշտություն ունի. Ալեն Սիմոնյան

Երեկ գիշեր դանակահարություն է տեղի ունեցել Երեւանում. ավագ եղբայրը ձերբակալվել է՝ կրտսեր եղբորը դանակահարելու համար

Բելառուսի նախագահը նոր վարչապետ է նշանակել

Պացիենտից վարակված բժիշկն այսօր դուրս է գրվել

Բակո Սահակյանը պատասխանել է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին. հանձնաժողովի աշխատանքի ժամկետը սպառվեց