Հեռակա խորհրդածություններ «Հայելու առաջ»

30/03/2020 schedule14:27

Օրեր առաջ գրող-հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանի հարցազրույցը «Հայելու առաջ» խորհրդածությունների առիթ տվեց: Ակամա հիշեցի երկրաշարժի օրերին նրա հրապարակումը և այստեղ շեշտադրված մեկ բառը՝ հող ջան:

Հո՛ղ ջան: Երկրաշարժի մեծ ողբերգությունից հետո, այո՛, պիտի դասեր քաղեինք ու այնուհետ մեր նորանկախ երկիրն ու տունը  կառուցեինք ոչ ավազի վրա և առավել ևս՝ ոչ միայն ավազով: Իսկ  պետականաշինության խյուսը պիտի ցեմենտվեր մտավորական փաղանգի խղճի ու ճաշակի հանգույն, վերջինիս հրամայական շուքի ներքո: Միայն ափսոս, որ հողը դարձավ առանձին արտոնյալ կոնկրետ տանիքների, իսկ աղետի գոտում շատ-շատերը մնացին ու ապրեցին դոմիկների անապահով ձեղունների տակ:

Ժողովուրդը երբեք չի ձգտել շքեղության, ցանկացել է ապրել փոքր-ինչ արժանապատիվ: Շքեղության մենաշնորհը վերապահել է միայն երկրին ու պետությանը, նրա ամրությանը:

Հող հայրենին թալանվում էր ոչ թե հազար-հազար, այլ միլիոնավոր դոլարներով: Կոռուպցիայի ու թալանի որոմը սպառնալիք էր դարձել ազգային անվտանգությանը: Դղյակաշինության մոլուցքն ու  մրցակցությունը ստվերել էր պետության դղյակ-ամրոցի կառուցման առաջնահերթությունը: Հենց միայն անօրինական կառուցված որոշ  դղյակները եթե գույքագրեին, կստացվեր զենքի մի ամբողջ արսենալ, «Իսկանդեր»-ների մի ամբողջ էսկադրիլիա, որից կսարսափեր մեր թշնամին ու երբևէ ոտնձգության չէր դիմի մեր սահմաններին:

Պետության օրհասական պահերին վասն հայրենյաց փրկության՝ հայ թագուհիներն ու իշխանուհիները իրենց թանկարժեք զարդերը դրել են երկրի գանձանակի սկուտեղին:

Այս տարիներին շքեղությունից ու ճոխությունից գլխակորույս մեր էլիտայի փափկասուն տիկնայք տեղյա՞կ են եղել արդյոք, թե որքան սովալլուկ երեխաներ քնել են քաղցած ու երազում հաց են տեսել:

Երկրում տիրող անարդարություններն ու անօրինականությունները ձաղկելու ու քննադատելու առաքելությունը պիտի որ վերապահված լիներ ամենաընդդիմադիր խավին՝ մտավորականությանը:

Իհարկե, մտքի շատ ընտրյալների հանդեպ 37 թվի ահաբեկչություն էր տեղի ունենում: Հիշում ենք օպերային մեր երգչի /Տիգրան  Լևոնյան/ խոսքը մամուլում՝ շնագայլերը հոշոտում են առյուծներին: Եվ այս երևույթը բոլոր ոլորտներում, հատկապես՝ դպրոցներում: Լավ մասնագետը չէր կարող ըմբոստ չլինել, չէր կարող անցնել որևէ մեկի թրի տակով:

Ամենաողբերգականն ու զավեշտականը նախագահական ընտրություններն էին: Համատարած ընտրակաշառքի բաժանումը՝ 3000, 5000, 10000, 20000…  կարծես յուրահատուկ աճուրդ էր, ու կարծես աճուրդի էր հանվում հարենիքը, հող հայրենին: Թվում էր՝ այստեղ գրող-հրապարակախոսի խրոխտ ու զորեղ ձայնը, իբրև խարազան, պիտի հնչեր հանց եղեգան փողից:

«Հայաստան և ճշմարտություն»՝ նժդեհյան այս կարգախոսը մնաց ընդամենը օդից կախված չվավերացված պատգամ: Արդարությունը ժողովրդավարության բաղադրիչ է, բայց հայերիս համար այն քաղաքական կատեգորիա է՝ աշխարհի հետ խոսելու, հայ դատի, հայոց ցեղասպանության, Արցախի հարցի ու շատ այլ թեմաների շուրջ:

Մեր երկրի ներսում արդարությունը պիտի փայփայվեր:

Հոկտեմբերի 27-ը (սա կմնա որպես հավերժական առեղծված) աղարտեց և խաթարեց դարեր շարունակ մշակույթով ապրելու հայկականության կերպն ու հայի գենետիկ կոդը:

Պետության հիմքերը սասանող այս և նման ցնցումները մեր Սահմանադրական դատարանի հույժ արհեստավարժ դատավորների մտահոգության և քննության տիրույթո՞ւմ է եղել, թե՞ ոչ: 

Միջնադարյան մեծ մտածող Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը» ընդօրինակման աղբյուր է եղել այլոց համար (օրինակ՝ լեհերի): Իրավաբանական միտքն ու ատենաբանությունը մեր օրերում պիտի լիներ ամենաօրինակելին: Իրավական պետությունը պիտի հենվեր այդ ամուր բազիսի վրա:

Բարեբախտաբար, այսօր նոր մշակույթ է ձևավորվում՝ կանգնել քաղաքացու կողքին ու տեսնել նրա հոգսը: Նրան ազատել ստրկության ու ստրկամտության հնամաշ ձորձերից: Մեր  հարգարժան գրող հրապարակախոսի այպանող խոսքը՝ վարչապետի ու նոր կառավարության հասցեին, համոզիչ չէր:  Հայտնի է, որ վարչապետը անցել է քաղաքական քուրայի երկար ու տանջալից ճանապարհ: Ավելի շատ նստել է (բանտում): Փողոցի քայլքն ու քայլարշավը, թավշյա հեղափոխությունը զարմացրեց ու հիացրեց աշխարհին: Երկրի իմիջը բարձրացավ: Միջազգային բարձր ամբիոններից նրա ելույթները ողջ հայության մեջ հպարտության զգացում առաջացրեց:

Արցախյան հարցը շատ է շահարկվում: Մեծ էրուդիցիա պետք չէ ունենալ՝ հասկանալու, որ Արցախի հարցի լուծման կարևոր ու միակ կռվանը, լուծումը հզոր Հայաստան ու Արցախ ունենալն է՝ հարուստ տնտեսությամբ, ժողովրդավարական ինստիտուտներով, մնացյալը դիվանագիտական մարտավարության ոլորտից է:

Ժամանակը ամենամեծ դատավորն է: Ժամանակը սրբագրելու հատկություն ունի: Եվ ժամանակի հոլովույթում այս երեսնամյա դրամատիկ վայրուվերումները ի վերջո մաղվելու են հենց Արցախյան մաղով: Նեգատիվ երևույթները հավանաբար խամրելու են: Մնալու է հիմնականը՝ իր ողջ էպիկականությամբ: Ապագայի դասագրքերում այս երեսուն տարիները ներկայանալու են որպես հերոսական ժամանակներ՝ լի մաքառումներով: Ոսկե տառերով նկարագրվելու է Շուշիի ազատագրումը՝ իբրև անցյալի հարսանիքը լեռներում:

Հանուն այս վեհ տեսլականի արժե, որ մեր նոր ու նախկին գործիչները իրենց փեշերից թափեն քարերը: Կան նաև չգրված օրենքներ: Մեզ խորթ չեն բարոյական հաղթանակները, նաև՝ քրիստոնեական վրեժխնդրությունը՝ վատին լավով պատասխանելու:

Ժողովուրդն անիծել ու նզովել չգիտի. նրա խոսքը իմաստուն է ու  քրիստոնավայել՝ ամեն մարդ, եթե մեղք է գործել, թող Աստծուց գտնի իր պատիժը: Կապուտիկյանի լեզվով ասած՝ ապրել ենք սևը ներս արած, կարմիրը՝ դուրս: Թումանյանական կենսափիլիսոփայությունը հոգեհարազատ է մեզ. «Տարել, ներել ու սիրել, վատը լավ եմ տեսել ես»:

Այսօր ահագնացող մարտահրավերներին, մանավանդ այս դեռևս անծանոթ ու թաքնված թշնամուն՝ կորոնավիրուսին, դիմակայելու համար մեզ այլ բան չի մնում, քան միաբանվել:  

26.03.2020թ.                     

Թեյմինե Աբրահամյան

ք. Հրազդան

Տպել
2197 դիտում

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ