Երեկվա ընթացքում 332 անձի նկատմամբ կազմվել է վարչական վարույթ՝ մեկուսացման կանոնները խախտելու համար

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 29-ին՝ ժամը 9:00-ից 21:00-ն, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 332 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 29-ի ժամը 21-ը՝ 2794 անձի նկատմամբ, 1443-ը՝ մայրաքաղաքում, 1351-ը՝ մարզերում։
Մարտի 29-ին՝ ժամը 9-ից 21-ը, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 223 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 29-ի ժամը 21-ը՝ 2213 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 53 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր։
Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Վարորդներին հորդորում ենք տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։

Տպել
344 դիտում

Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է

«Անցյալին վերադարձ չի լինելու` ՀՀԿ կլինի, քոչարյանականներ կլինեն, ով ուզում ա լինի»

Թուրքիան վերսկսելու է ավիահաղորդակցությունը շուրջ 40 երկրի հետ

Արեւաշող համայնքի «Յազիկ» թաղամասում կկառուցվի մանկական խաղահրապարակ

ՌԴ-ից Ադրբեջան ռազմական արտադրանք է մատակարարվել կաշառքի միջոցով. ձերբակալվել են պաշտոնյաներ

Արդենիսում 1730 մետր նոր ջրագիծ կկառուցվի

ԿԳՄՍ նախարարությունը սկսել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձեւավորման գործընթացը. բուհ գրություն է ուղարկվել

Արթուր Վանեցյանը դատի է տվել վարչապետին եւ նրա խոսնակին․ պահանջում է նաեւ 2 մլն դրամ

Ամբերդ համայնքում 80 տնտեսություն կապահովվի կապույտ վառելիքով

ՊՎԾ ուսումնասիրությունը ՊԵԿ նախագահի հրաժարականի հետ կապելը իրատեսական չէ․ ՊՎԾ ղեկավարի պարտականությունները կատարող

Անցկացվել են մեքենավարման և հրաձգության գործնական պարապմունքներ

Կառավարական թիվ 1 և 3 տներում գործող հանրային սննդի կետերը կասեցվել են. Արթուր Ասոյան

Հետախուզում է հայտարարվել Գագիկ Խաչատրյանի մյուս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ. նա մեղադրյալ է ներգրավվել 4 հոդվածով

Նախակորոնավիրուսյան «Մարդկության դիմանկար»-ը

Նիկոլ Փաշինյանը բացատրել է, թե կորոնավիրուսից բուժվածների թիվն ինչու՞ է փոքր

Ոստիկանության ծառայողներից մեկին սպանելու, մյուսին մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

Ցանկացած հրապարակում ահազանգ է, իսկ անհատական տվյալների պաշտպանության խնդիր միշտ կա. Նիկոլ Փաշինյան

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ

Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ

Գողանում էին մեքենաների համարանիշերն ու տերերից փող շորթում․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)