Երևան
12 °C
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը մշտադիտարկում է իրականացրել «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման» հիմնադրամում` կապված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակներում Հիմնադրամի կողմից որոշ կազմակերպություններին տրամադրված ֆինանսավորման հետ: Այս մասին տեղեկացնում է ՊՎԾ-ն։
Մշտադիտարկման ընթացքում արձանագրվել են շուրջ 618 մլն. դրամի խախտումներ: Մասնավորապես՝
- խախտելով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հաստատված ներդրումային ուղեցույցի կետերից մեկի պահանջը՝ Կազմակերպությանը տրամադրվել է 35 մլն. դրամի նախաներդրումային ֆինանսավորում՝ չունենալով անշարժ գույքի և/կամ հիմնական միջոցի գրավ: Բացի այդ, խախտելով կողմերի միջև կնքված պայմանագրի պահանջները՝ նշված գումարը մարվել է Կազմակերպությանը հետագայում բաժնեմասնակցային ներդրմամբ տրամադրված 240 մլն. դրամ գումարից,
- կազմակերպությանը բաժնեմասնակցային ներդրմամբ տրամադրված 240 մլն. դրամ գումարից առնվազն 124 մլն. դրամը չի ծախսվել պայմանագրով նախատեսված պայմաններին համապատասխան:
Կազմակերպության կողմից փաստացի թույլ տրված պայմանագրային և ծրագրային շեղումների հիմքով Հիմնադրամը իրավունք է ունեցել լուծել բաժնեմասնակցային ներդրման Պայմանագիրը՝ հետ պահանջելով իր կողմից ներդրված գումարը, սակայն Հիմնադրամի կողմից այդ ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել,
- նույն կազմակերպությանը ծրագրի այլ բաղադրիչի շրջանակներում տրամադրվել է 120 մլն. դրամ փոխառության գումար, որից առնվազն 69,1 մլն. դրամը չի ծախսվել պայմանագրով նախատեսված պայմաններին համապատասխան։ Բացի այդ, տրամադրված գումարի մասով առկա է Կազմակերպության համար ակնկալվող արդյունքը չստանալու ռիսկ՝ կապված պայմանագրային պարտավորություները չկատարելու հետ,
- մեկ այլ Կազմակերպության հետ նախկինում նախաներդրումային ֆինանսավորման ծրագրի շրջանակներում տրամադրված շուրջ 191 մլն. դրամ գումարի վերադարձման փոխարեն Հիմնադրամի կողմից կնքվել է բաժնեմասնակցային ներդրման պայմանագիր՝ խախտելով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հաստատված ներդրումային ուղեցույցի պահանջները,
- կազմակերպությանը տրամադրվել է շուրջ 89 մլն. դրամի նախաներդրումային ֆինանսավորում՝ խախտելով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հաստատված ներդրումային ուղեցույցի կետերից մեկի պահանջները և գերազանցելով Կազմակերպության զուտ ակտիվների, ինչպես նաև Հիմնադրամի ներդրումից հետո ընկերության ակտիվների սահմանված չափերը,
- գրավադրված անշարժ գույքի լիկվիդացիոն արժեքը տրամադրված նախաներդրումային ֆինանսավորման գումարի 125%-ից պակաս լինելու պարագայում Կազմակերպությանը տրամադրվել է նախաներդրումային ֆինանսավորում 105 մլն. դրամի չափով՝ խախտելով Ուղեցույցի մեկ այլ կետի պահանջները,
- կառավարչական ծառայությունների մասով Հիմնադրամը 2018-2019 թվականների ընթացքում Հիմնադրամի ֆինանսավորած կազմակերպություններից մեկում Հիմնադրամի կողմից նշանակված տնօրենների խորհրդի անդամի հետ, սակայն, արդեն որպես անհատ ձեռնարկատեր, շահերի բախման ռիսկի առկայությամբ, կնքել է 4,4 մլն. դրամի մոնիտորինգի իրականացման ծառայության պայմանագիր։ Բացի այդ, «Գնումների մասին» օրենքի համաձայն՝ պետության կողմից ստեղծված հիմնադրամները հանդիսանում են պատվիրատու և նույն օրենքի իմաստով ծառայություններ պետք է ձեռքբերեն գնումների գործընթաց կազմակերպելու եղանակով, սակայն Հիմնադրամը նշված ծառայությունները ձեռք է բերել առանց Գնումների մասին օրենսդրությամբ նախատեսված գործընթացի կազմակերպման,
- Հիմնադրամը ֆինանսավորված կազմակերպություններին տրամադրված գումարների նպատակային ծախսման մասով չի վերահսկել հատկացված գումարների փաստացի ծախսման ուղղությունները:
Մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ հանցագործության առկայության հանգամանքը ստուգելու նպատակով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT