Երևան
12 °C
Եվրամիության գագաթնաժողովին, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ֆորմատով, չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ, թե ինչպես են պահպանելու միության տնտեսությունը՝ ամբողջական անկման պայմաններում, որը կարող է ավելի խորանալ, քան 12 տարի առաջ գրանցված ֆինանսական ճգնաժամի ժամանակ է եղել:
Միության 27 անդամները կարողացել են ընդամենը 1 միասնական որոշում կայացնել, փոխանցում է Euronews-ը:
Այդ որոշման մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ նշելով. . «Եվրախմբին մենք հանձնարարել ենք մշակել Եվրամիության տնտեսական վերականգնման ֆինանսական ծրագիր, որի համար մենք երկրներին 2 շաբաթ ժամանակ ենք տվել, 14 օրից Եվրախումբը պետք է իր մշակած առաջարկները ներկայացնի»:
ԵՄ անդամ պետությունների որոշ առաջնորդներ, մասնավորապես ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ինչպես այսօր հայտնել է Ելիսեյան պալատը, նախաձեռնել են այսպես կոչված «կորոնաբոնդային պարտատոմսեր», որի վճարումները երաշխավորված կլինեն միության բոլոր պետությունների կողմից: Այս առաջարկին աջակցել է նաեւ Եվրախորհրդարանի խոսնակ Դավիդ Սասոլին:
Ինչպես Եվրախմբի պարագայում, այս դեպքում էլ տարաձայնությունների սահմանը կրկին ունի աշխարհագրական բնույթ: Հյուսիսային Եվրոպայի երկրները չեն պաշտպանում նման գանձապետական պարտատոմսեր թողարկելու գաղափարը:
Իսկ Հարավային Եվրոպայի պետությունները, մասնավորապես ՝ Իսպանիան և Իտալիան, որոնք ամենադաժան հարվածն են ստացել համաճարակի պատճառով, պնդում են այս տարբերակի ընդունման համար, որը կարող է աջակցել իրենց վտանգված ֆինանսական համակարգին:
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը, ամփոփելով տեսակոնֆերանսի արդյունքները, նշել է հետեւյալը. «Մենք պետք է մեր տրամադրության տակ ունենանք ԵՄ-ի բացարձակապես բոլոր բյուջետային գործիքները, որը հնարավորություն կտա ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ բնույթի լուծումներ գտնելու համար, քանի որ մեզ պետք է յավասարակշռության մեջ պահել Եվրամիության ընդհանուր շուկան:
ԵՄ-ն սպասում է նոր արտակարգ գագաթնաժողովի, որն անցկացվելու է երկու շաբաթվա ընթացքում ՝ ապրիլի կեսերին:
Բրիտանական DW պարբերականն էլ գրում է, որ Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն մերժել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերաբերյալ ԵՄ գագաթնաժողովի համատեղ հայտարարության նախագիծը ՝ այն համարելով անբավարար: Իտալիան սպասում է Երոպային սպառնացող ճգնաժամին շատ ավելի վճռական պատասխան Եվրամիությունից: Կոնտեն այնքան լրջորեն է տրամադրված այս ուղղությամբ, որ նրա հայտարարությունը լրատվամիջոցներով հրապարակվել է նույնիսկ գագաթնաժողովից առաջ՝ հինգշաբթի, մարտի 26-ին:
«Մենք պետք է արձագանքենք նորարար ֆինանսական գործիքների միջոցով», - շեշտել է Իտալիայի վարչապետը: Ըստ Կոնտեի, Իտալիան եւ Իսպանիան Եվրամիությանը տասը օր են տվել դա անելու համար: Իտալիան, ինչպես Ֆրանսիան, հանդես է գալիս եվրագոտու երկրների կողմից ընդհանուր պարտատոմսեր թողարկելու օգտին ՝ լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ որոնելու նպատակով ՝ SARS-CoV-2 համաճարակի դեմ պայքարի համար:
Գերմանիան համաձայն չէ այս ամենին: Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի եւ ԵՄ 6 այլ երկրների առաջնորդներն ու կառավարությունների ղեկավարները նախօրեին համատեղ նամակում աջակցել են ընդհանուր պարտատոմսերի թողարկման գաղափարին:
«Մենք պետք է աշխատենք եվրոպական ֆինանսական կառույցի կողմից թողարկված համատեղ պարտավորության վրա ՝ շուկայում ֆինանսական ռեսուրսներ ձեռք բերելու համար: Առավելագույն արդյունավետություն ապահովելու համար անհրաժեշտ է թողարկել համատեղ պարտատոմսեր բավարար ծավալով եւ երկար մարման ժամկետով», - ասվում է փաստաթղթում, որը ստորագրել են նաեւ Պորտուգալիայի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի, Սլովենիայի, Բելգիայի եւ Հունաստանի կառավարություններն ու պետության առաջնորդները:
Expert-ը գրում է, որ Իտալիայի բարկության եւ որոշումներն արգելափակելու պատճառն այն է, որ Եվրամիությունը չի աջակցել Իտալիային՝ կորոնավիրուսի դեմ պայքարում եւ այս տաբերակով Իտալիան որոշել է ինքը գտնել ֆինանսական աջակցության տարբերակներ:
Երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, ԵՄ-ի գագաթնաժողովից առաջ ելույթ ունենալով երկրի խորհրդարանի վերին պալատում, նշել է, որ ող Եվրոպան կարող է խորը եւ մեծ անկում ապրել, որի նախադրյալներն է ստեղծում Covid-19 համաճարակը: Ի դեպ, պաշտոնական Հռոմն իր առաջարկած պարտատոմսերի թղարկում է պահանջում ոչ թե մոտակա ժամանակահատվածում, այլ ամենաուշը 10 օրից: Կորոնաբոնդը՝ այսինքն ամբողջ միասնական Եվրոպայի հավաքական պարտքը, պետք է թողարկվի Եվրոպական ներդրումային բանկի (EIB) կողմից:
Իտալիայի նման դիրքորոշումը հասկանալի է, քանի որ այս պահին նա աշխարհում առաջատարն է կորոնավիրուսային վարակակիրների թվով: Իտալիայի էկոնոմիկայի նախարար Ռովերտո Գուալտերին կանխատեսել է երկրի ՀՆԱ-ի կտրուկ անկում առաջին տարվա առաջին կիսամյակում, որը, ըստ 2020 թվականի արդյունքների, կկազմի մի քանի տոկոս: Goldman Sachs-ի փորձագետները գտնում են, որ Իտալիայի ՀՆԱ-ն ներկա վերլուծությունների համաձայն անկում է ապրելու 11,6 տոկոսով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT