Վարակը վաղ թե ուշ ավարտվելու է՝ տնտեսական ակտիվությանը հասցնելով շոշափելի վնասներ. Արտակ Քամալյան

Մարտի 25-ին տեղի է ունեցել ԵԱՏՄ խորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկվել է COVID-19 վիրուսի հետեւանքով առաջացած տնտեսական խնդիրների, ԵԱՏՄ երկրների միջեւ առաջին անհրաժեշտության ապրանքների, ինչպես նաեւ անհատական պաշտպանիչ միջոցների անարգել ապրանքաշրջանառության հարցեր: Հաշվի առնելով ԵԱՏՄ բոլոր երկրներում ստեղծված համաճարակաբանական ծանր իրավիճակը՝ Խորհրդի անդամները եւ ԵՏՀ կոլեգիայի անդամները հանդիպումն անցկացրել են տեսակապի միջոցով:

Խորհրդի կազմում հայկական կողմը ներկայացնող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարեւորել է ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ միակողմանի արգելքների եւ սահմանափակումների (վերոնշյալ ապրանքների առումով) անհապաղ վերացման հարցը։ Օրինակ՝ համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ հնդկաձավարի ներկրման բոլոր սահմանափակումները պետք է վերացվեն։  

Որոշում է կայացվել ԵԱՏՄ-ում զրոյացնել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար ներմուծված ապրանքների տուրքերը։ Որոշումը տարածվում է հիմնականում անձնական պաշտպանիչ սարքավորումների, ախտահանման, ախտորոշիչ ռեակտիվների, որոշակի տեսակի բժշկական սարքավորումների եւ բժշկական նյութերի վրա: Որոշումը տարածվում է ԵՏՄ մաքսային տարածք 2020 թվականի մարտի 16-ից ներմուծված բժշկական ապրանքների վրա եւ ուժի մեջ կլինի մինչեւ 2020-ի սեպտեմբերի 30-ը:

Որոշում է կայացվել նաեւ արգելել ԵԱՏՄ տարածքից այն պաշտպանիչ միջոցների դուրս բերումը, որոնք կարող են ծառայել միության երկրներին:

Թեմայի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ԵՏՀ արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանի հետ։

- Պարո՛ն Քամալյան, ինչպիսի՞ քաղաքականություն է որդեգրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ տնտեսական այս շրջանում միության անդամ երկրների տնտեսական ողջ շղթայի պարալիզացումը եւ հետագա բացասական տնտեսական խնդիրները մեղմելու համար։

- Կարծում եմ, որ Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի այժմյան հիմնական օրակարգային հաղորդումը դա ԵԱՏՄ բոլոր երկրների ջանքերի միավորումն ու համաձայնեցումն է՝ COVID-19 վարակի դեմ պայքարելու համար։ Իրականում այսօրինակ փորձությունների ժամանակ էլ հենց ի հայտ են գալիս եւ մասամբ արդեն սկսել են ի հայտ գալ տնտեսական միության օբյեկտիվ եւ ուժեղ որակներն ու կողմերը։ Հանձնաժողովը փորձում է հանդես գալ որպես համակարգող եւ կամ որպես մի հարթակ, որտեղ անդամ երկրները կարող են քննարկել ազգային մակարդակում տարվող միջոցառումների մասին, տրամադրել տեղեկատվություն առաջին անհրաժեշտության այս կամ այն ապրանքատեսակի պակասուրդի եւ կամ ավելցուկի (դեֆիցիտ/պրոֆիցիտ) վերաբերյալ եւ օպերատիվ որոշումներ կայացնել Միության անդամ երկրներում դեֆիցիտային ապրանքների մաքսատուրքի նվազման կամ զրոյացման համար։

- Ինչպիսի՞ որոշումներ պետք է ՀՀ կառավարությունն իրականացնի, որպեսզի այս փուլում տնտեսական միությունում չթուլանան Հայաստանի դիրքերը։

- Առաջին հերթին ես բավական կարեւոր եմ համարում համաճարակի տեմպը դանդաղեցնելու համար ՀՀ կառավարության կտրուկ կառանտինային ռեժիմի անցնելու եւ երկրում արտակարգ դրություն հայտարարելու որոշումը։ Փորձնականում երկրներն այս հարցում բավականին սոլիդար եւ միաբան են։ Ինչ խոսք, ուժեղ դիրքեր ամրապնդելու համար առաջին հերթին պետք է ունենալ կայուն եւ ամուր տնտեսություն։

Երկրորդը՝ կարեւոր է, որպեսզի այս ծանր կացության մեջ, երբ ամեն երկիր գնում է ինքնաիզոլացման, չտուժի Միության անդամ երկրների միջեւ փոխադարձ առեւտրաշրջանառությունը, եւ անդամ երկրներում առաջին անհրաժեշտության ապրանքների նկատմամբ դեֆիցիտ չնկատվի։ Հետեւաբար ԵԱՏՄ Խորհուրդը միաձայն պաշտպանեց հայկական կողմի առաջարկը՝ մի խումբ բժշկական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը չեղարկելու կապակցությամբ։ Բացի այդ, մշակվում են որոշումների շարք, որոնք կնպաստեն Միության անդամ երկրների միջեւ պարենային ապրանքների կայուն մատակարարմանը։

- Հնարավո՞ր է՝ իրավիճակի երկարելու պարագայում հարց բարձրացվի արգելել դեպի երրորդ երկրներ գյուղմթերքի արտահանումը։

- Ինչպես արդեն նշեցի, քննարկվում են տարբեր միջոցառումներ, որպեսզի կայունացնենք երկրներում առկա իրավիճակը։ ԵՏՀ Խորհուրդը վերջնական որոշում կկայացնի մյուս շաբաթ։

- Պարո՛ն Քամալյան, ԵՏՀ նիստում քննարկված հարցերն ու կայացված որոշումներն ի՞նչ ազդեցության կունենան ԵԱՏՄ անդամ երկրների, մասնավորապես Հայաստանի վրա։

- Կարծում եմ, որ երեկվա ձեռք բերված առանցքային պայմանավորվածությունն այն է, որ կողմերը պայմանավորվել են ազգային մակարդակում ընդունվող ցանկացած սահմանափակումների դեպքում տեղեկացնել միմյանց՝ օգտագործելով Միության ընդհանուր տնտեսական հարթակը։

- Ձեր կանխատեսմամբ՝ համաճարակի տարածումը ԵԱՏՄ անդամ երկրների, հատկապես Հայաստանի վրա, ինչպե՞ս կարող է ազդել, եւ ի՞նչ քայլեր պետք է ՀՀ կառավարությունը ձեռնարկի՝ հնարավոր ազդեցությունները մեղմելու համար։

- Այս պահին ապագայի որեւէ կանխատեսում անելը ամենաանշնորհակալ բանն է, որ ես կարող եմ անել։ Բայց կուզեի նշել հետեւյալը. բոլորս պետք է քաջ՝ առանց տագնապային ջղաձգումների եւ սթափ գիտակցենք, որ սա սովորական ճգնաժամ չէ, սրան բնական անվանելն էլ է սխալ։ Սա ոչ միայն եւ ոչ էլ այնքան համախառն պահանջարկի նվազման ճգնաժամ է՝ իրենից բխող բոլոր հետեւանքներով։ Սա խոշոր եւ մանր ձեռնարկությունների միջեւ գործող ներդաշնակ գործարար հարաբերությունները խզող ու խաթանող ճգնաժամ է։ Գլոբալիզացիայի նշանակալի աստիճանի հասած աշխարհում, երբ երկրները մեկը մյուսի հետեւից փակում են սահմանները, հանգելու ենք մի ճգնաժամային իրավիճակի, որն իսպառ պարալիզացնելու եւ խաթարելու է արտադրական եւ կառավարման ամբողջ շղթան։ Իսկ ահա այս տեսակ շղթայի նման մակարդակի խզումն էլ իր հերթին հանգեցնելու է համախառն առաջարկի կտրուկ անկման։

Հրապարակված բոլոր տվյալների համաձայն՝ միայն հունվար-փետրվար ամիսների ընկած միջակայքում Չինաստանի ՀՆԱ-ի անկումը կկազմի նվազագույնը 10 տոկոս առաջին եռամսյակում, մոտավորապես նման տեսարան էլ սպասվում է ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին, եթե ոչ ավելի վատ, իհարկե։ Այլ կերպ ասած՝ բոլոր լավատես սցենարները հաշվի առնելով, անգամ եթե հաջողվի վարակը կանգնեցնել՝ երկրորդ եռամսյակում, համաշխարհային տնտեսությունը ընկնելու է 4-ից 5 տոկոսային կետով։ Ես անգամ չեմ խոսի վատատես սցենարների մասին, որտեղ դեպքերը կարող են շատ ավելի վատ ուղով զարգանալ։

Ամեն դեպքում, մեզ համար կարեւոր է նախաձեռնել մի շարք սկզբունքային քայլեր։

1) Խստագույնս պահվող կարանտին (ինչը որ հիմա արվում է). շատ հանգամանքներ կախված են հենց մեզնից՝ քաղաքացիներիցս։ Ցանկացած անձ պետք է ինքն իրեն հաշվետու լինի, որ հենց իր գործողություններից է կախված առաջինը իր հարազատների եւ հետո այլ անձանց առողջությունը, եւ, այո՛, հենց այս դեպքի համար է կյանք ասվածը։ Պետք է ինքնամեկուսանալ եւ պահպանել հիգիենայի եւ ախտահանման, ինչպես նաեւ արտակարգ դրությունով սահմանված բոլոր կանոնները։

2) Անհրաժեշտ սննդի եւ դեղորայքի հասանելիություն. խոսքը ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ տնտեսական հասանելիության մասին է։ Այս հարցը կարգավորվում է լոգիստիկայի հետ կապված խնդիրները վերացնելով, եւ առաջին անհրաժեշտության ապրանքների, ինչպես նաեւ բժշկական ապրանքատեսակների եւ սարքավորումների մասով կիրառվող մաքսատուրքերի զրոյացումով։ Ես խորհուրդ չէի տա փորձել սահմանափակել առաջին անհրաժեշտության ապրանքների գները, քանզի այն կհանգեցնի ապրանքների դեֆիցիտի եւ ստվերային առեւտրային փոխհարաբերությունների։

3) Բուժաշխատողների պաշտպանություն. առաջին հերթին պետք է մեր խորին շնորհակալությունը հայտնենք մեր բժշկական ողջ անձնակազմին այն համարձակ եւ ռիսկային աշխատանքի համար, որը նրանք այսօր իրականացնում են՝ սկսած բուժքույրական կազմից, ավարտած առողջապահության նախարարության ղեկավար կազմով։ Երկրորդը, եթե դեպքերը զարգանան վատ կանխատեսումներով, մենք պետք է պատրաստ լինենք նրան, որ բուժաշխատողների մի մասը նույնպես կվարակվի եւ կունենա խնամքի կարիք։ Դրա համար շատ կարեւոր է արդեն հիմա նախապատրաստվել եւ պատրաստել «բուժանձնակազմի պահեստային օդանավակայան», որտեղ նրանց կսովորեցնեն բուժօգնության հիմունքները։

4) Աջակցություն բիզնեսինվարակը վաղ թե ուշ ավարտվելու է՝ տնտեսական ակտիվությանը հասցնելով շոշափելի վնասներ, անգործության աճ, քաղաքացիների եկամուտների անկում։ Այս ամենը կարող է ավարտվել նաեւ տնտեսության մեծ անկմամբ՝ հաշվի առնելով մեր քաղաքացիների ու բիզնեսի վարկային ծանրաբեռնվածության անհամաչափ բարձր ցուցանիշները։ Այս մասով կառավարությունն արդեն ընդունել է մի շարք որոշումներ, որպեսզի աջակցի քաղաքացիներին եւ բիզնես շրջանակներին, բայց ԿԲ-ն պետք է հայտարարի, որ պատրաստ է պահպանել բանկային համակարգի լիկվիդայնությունը։ Սրանից զատ, կառավարությունը լավ կաներ քննարկեր, ասել է թե պետք է քննարկի, ուղղակի աջակցության մեխանիզմների կիրառումը՝ միանվագ վճարներ թոշակառուներին եւ աղքատներին։

Կոչ եմ անում մեր քաղաքացիներին չընկճվել, այս ողջ ժամանակը հնարավորինս օգտակար անցկացնել՝ ինքնազարգացմամբ զբաղվել։ Պահպանել արտակարգ դրության կանոնները։ Կարճ ասած՝ սա էլ կանցնի։

Տպել
4734 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց