Փորձենք ազգովի դիմագրավել համաշխարհային մարտահրավերը եւ դրանից դուրս գանք նվազագույն վնասներով․ Արսեն Թորոսյան

Շատ կարեւոր է հատկապես մեծահասակների եւ քրոնիկական հիվանդություններ ունեցող քաղաքացիների պաշտպանությունը վարակվելուց, եւ մեր գործողությունները հիմնականում կապված են հենց խոցելի խավի պաշտպանության հետ։

Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով երեկ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում գրանցված մահվան դեպքին։

Նախարարը կոչ է արել բոլորին հատուկ ուշադրություն դարձնել խոցելի խմբին եւ զերծ պահել վարակվելուց։

Թորոսյանը կրկին հիշեցրել է պաշտպանական միջոցներ կիրառելու մասին՝ տարածությունը պահպանելու, շփումների սահմանափակման, ձեռքերի ախտահանման, փռշտալու, հազալու հիգիենայի ապահովման վերաբերյալ։

«Փորձենք ազգովի դիմագրավել համաշխարհային մարտահրավերը եւ դրանից դուրս գանք հնարավորինս նվազագույն վնասներով»,- նշել է Թորոսյանը։

Նախարարը նաեւ մի շարք այլ տվյալներ է հայտնել, մասնավորապես՝ 40 քաղաքացի այսօր մեկուսացումից դուրս կգա եւ կվերադառնա տուն, 10 քաղաքացի բուժվել է:

Տպել
344 դիտում

Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է

«Անցյալին վերադարձ չի լինելու` ՀՀԿ կլինի, քոչարյանականներ կլինեն, ով ուզում ա լինի»

Թուրքիան վերսկսելու է ավիահաղորդակցությունը շուրջ 40 երկրի հետ

Արեւաշող համայնքի «Յազիկ» թաղամասում կկառուցվի մանկական խաղահրապարակ

ՌԴ-ից Ադրբեջան ռազմական արտադրանք է մատակարարվել կաշառքի միջոցով. ձերբակալվել են պաշտոնյաներ

Արդենիսում 1730 մետր նոր ջրագիծ կկառուցվի

ԿԳՄՍ նախարարությունը սկսել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձեւավորման գործընթացը. բուհ գրություն է ուղարկվել

Արթուր Վանեցյանը դատի է տվել վարչապետին եւ նրա խոսնակին․ պահանջում է նաեւ 2 մլն դրամ

Ամբերդ համայնքում 80 տնտեսություն կապահովվի կապույտ վառելիքով

ՊՎԾ ուսումնասիրությունը ՊԵԿ նախագահի հրաժարականի հետ կապելը իրատեսական չէ․ ՊՎԾ ղեկավարի պարտականությունները կատարող

Անցկացվել են մեքենավարման և հրաձգության գործնական պարապմունքներ

Կառավարական թիվ 1 և 3 տներում գործող հանրային սննդի կետերը կասեցվել են. Արթուր Ասոյան

Հետախուզում է հայտարարվել Գագիկ Խաչատրյանի մյուս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ. նա մեղադրյալ է ներգրավվել 4 հոդվածով

Նախակորոնավիրուսյան «Մարդկության դիմանկար»-ը

Նիկոլ Փաշինյանը բացատրել է, թե կորոնավիրուսից բուժվածների թիվն ինչու՞ է փոքր

Ոստիկանության ծառայողներից մեկին սպանելու, մյուսին մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

Ցանկացած հրապարակում ահազանգ է, իսկ անհատական տվյալների պաշտպանության խնդիր միշտ կա. Նիկոլ Փաշինյան

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ

Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ

Գողանում էին մեքենաների համարանիշերն ու տերերից փող շորթում․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)