Այդպես պետք էր, անհնար էր հիմա օլիմպիական խաղեր անցկացնել. ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ

ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբենակ Կուրղինյանը չի կարողանում գնահատել՝ արդյոք ճիշտ էր օլիմպիական խաղերը հետաձգելը, թե ոչ, սակայն, ըստ նրա, որ դա անխուսափելի էր: Նման կարծիք նա արտահայտեց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում: Ընդգծեց, որ վարկանիշային մրցումների հետաձգումը եւ մարզումների բացակայությունն այլ ելք չէին թողնում:

«Չեմ կարող ասել՝ ճիշտ է կամ սխալ, այդպես պետք էր: Անհնար էր հիմա անցկացնել: Մեկի համար կարող է լավ լինել, մյուսի համար՝ վատ, բայց ընդհանուր առամբ չէր կարելի անցկացնել այս պահին: Նախ բոլոր ուղեգրերը չէ, որ խաղարկված էին, հետո ժամանակ չկար, արդեն չէր լինի պատրաստվել: Այդ առումով ճիշտ էր»,- ասաց նա:

Խաղերը պետք է կայանային այս տարվա հուլիսի 24-ից օգոստոսի 9: Տեղափոխվել են հաջորդ տարի, սակայն դեռ հայտնի չէ, թե կոնկրետ երբ: Օլիմպիական մի շարք կոմիտեներ առաջարկել են հետաձգել 1 տարով, սակայն Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը համարում է, որ տարբերակ է նաեւ 2021թ. գարունը: Կուրղինյանը նույնպես հակված է 1 տարվա տարբերակին:

«Եթե հենց այսօրվանից, վաղվանից սկսենք, ինձ թվում է՝ շատ չենք կորցնի, բայց դեռ չգիտենք՝ երբ կսկսնեք: Հնարավոր է գարնանը հասցնել, եթե շուտ սկսենք: Ինձ թվում է՝ 1 տարով հետաձգելն ավելի ճիշտ է: Երբ էլ սկսենք… մեկի համար շուտը լավ կլինի, մյուսի համար՝ ուշը՝ անհատական պատրաստվածությունից ելնելով: Բայց ընդհանուր առմամբ հստակ ծրագիր չունենք: Այս տարվա պլանը դեռ պետք է հստակեցնենք: Այն մարզիկը, որը 2020թ. կարող էր հաղթել, 2021-ին կարող է չհաղթել: 1 տարին բավական ժամանակ է մարզիկի համար»,- ասաց նա:

Հաբեթնակ Կուրղինյանը խոսեց նաեւ այս իրավիճակի հոգեբանական կողմի մասին: Նշեց, որ տարբեր մարզիկների վրա տարբեր ազդեցություն կարող է ունենալ: Նրա խոսքով՝ մեկի համար սա լրացուցիչ ժամանակ է, մյուսի համար ժամանակը մեծ սպորտում սպառվում է:

«Ամեն մեկի համար յուրովի է: Երիտասրդների վրա մի քիչ այլ կերպ կազդի, վետերանների վրա՝ այլ կերպ: 1 տարվա մեջ շատ փոփոխություններ կարող են լինել, երիտասարդը բնականաբար վերելքի վրա է, վետերանների մոտ կարող է հակառակը լինել, բայց ամեն դեպքում դա անհատական է: Մյուս կողմից էլ ազատ ժամանակ կա, մարզիկները մտածելու ժամանակ ունեն սխալների, թերությունների վրա աշխատելու համար, մտավոր աշխատանք էլ է պետք կատարել»,- ասաց նա:

Այս օրերին, ինչպես աշխարհի տարբեր անկյուններում, ազատոճայինները մարզումներ չեն անում: Նրանք տանն են: Հնարավոր միջոցներով փորձում են մարզավիճակ պահպանել:

«Տանն իրենց առավորտյան մարզումները որքան հնարավոր է, անում են, մեկը հնարավոր է դուրսը վազի… ինքնուրույն աշխատում են»,- ասաց մարզիչը:

Մասնագետը խոսել է նաեւ Ռուսաստանի ու Վրաստանի իր գործընկերների հետ: Նրանց մոտ էլ մոտավորապես նմանատիպ իրավիճակ է: Նշում է, որ որոշ տեղերում մարզվում են, որոշ տեղերում՝ ոչ: Սակայն, ինչպես Հայաստանում, այնպես էլ մնացած երկրներում սպասում են մարզաձեւի վերաբերյալ պատասխանատու միջազգային մարմինների որոշումներին:

«Նույնն է այն առումով, որ դեռ չունենք մոտակա պլան, թե այս տարի ինչ է լինելու, այստեղ ունեինք Ստեփան Սարգսյանի անվան մրցաշար, հիմա չգիտենք՝ երբ, ոնց կանցկացնենք, Եվրոպայի առաջնությունները բոլոր տարիքային… միայն Եվրոպայի մեծահասկաների առաջնությունն է անցկացվել, այս տարի աշխարհի առաջնություն չկար՝ օրացուցային պլանով, հիմա չգիտենք՝ ոնց կանեն: Մինչեւ նոր օրացուցային պլան չունենանք, հստակ ոչինչ չենք կարող ասել»,- նշեց նա:

Մինչեւ օլիմպիական խաղերի մեկնարկն օլիմպիական ջահը մնալու է Ճապոնիայում: Անկախ նրանից, որ խաղերն անցկացվելու են 2021թ., կոչվելու են Տոկիո 2020:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22321 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ