Մենք ուզում ենք, որ մեր տնտեսության արյունատար համակարգը սկսի աշխատել․ վարչապետ

Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման առաջին փաթեթը 4 միջոցառում է նախատեսում: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, որը ներկայացրեց փաթեթը:

Նրա խոսքով՝ առաջին միջոցառումն ամենալայնն է, որը վերաբերում է բոլոր ֆիզիկական ու իրավաբանական անձանց, որեւէ ոլորտային սահմանափակում չկա:

Բացառություն են կազմում միայն բանկերը, վարկային կազմակերպությունները, գրավատներն ու ապահովագրական կազմակերպությունները. «Կա միայն մեկ պայման. նրանք պետք է ունենան լավ վարկային պատմություն: Նրանք կարող են կառավարության աջակցությունից օգտվելու համար դիմել բանկերին ու վարկային կազմակերպություններին: Առավելագույն ֆինանսավորման չափը կարող է լինել մինչեւ 500 մլն դրամ: Սա ենթադրում է նպատակային ֆինանսավորում: Այսինքն՝ այս եղանակով տրված ֆինանսական աջակցությունը կարող է օգտագործվել, եթե կազմակերպությունը այդ միջոցները վերցնում է, որպեսզի վճարի աշխատակիցներին աշխատավարձ երեք ամիսների համար, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր աշխատակցին 500 հազար դրամ»:

Նախարարն ասաց, որ երկրորդ տարբերակն այն է, որ այս միջոցներն օգտագործվում է հարկային պարտավորությունները կատարելու համար:

«Երրորդ, եթե այս միջոցներն օգտագործելու է այնպիսի հումք ձեռք բերելու համար, որը պետք է օգտագործվի ՀՀ-ում իր արտադրությունը սպասարկելու նպատակով:

Չորրորդ, եթե այնպիսի սարքավորումներ է օգտագործում, որոնք պետք է ներկրվեն իր արտադրական նպատակներով, եթե վճարում է կոմունալ ծառայությունների համար: Ըստ էության՝ մենք առեւտրային գործունեության համար մեկ ոլորտ ենք թույլ տվել, որ նույնպես օգտվի այս աջակցությունից: Դա այն դեպքն է, եթե սննդամթերք է ներկրվում»,- ասաց նախարարը:

Խաչատրյանը նշեց, որ 3 եղանակ կա, որ կառավարությունն աջակցում է ֆինանսապես. «Դրանցից մեկը դրամական աջակցությունն է ֆինանսավորմանը: Այսինքն՝ եթե բանկը համարում է, որ այդ ծրագիրն արժանի է ֆինանսավորման, կառավարությունը հատկացնում է իր բաժինը: Եթե վարկը վերցվել է աշխատավարձ վճարելու համար կամ հարկեր տուրքեր վճարելու համար, ապա կառավարության համաֆինանսավորումը կարող է կազմել վարկի 50 տոկոսը: Եթե հումքի ձեռքբերման նպատակով է, ապա կառավարության համաֆինանսավորումը կարող է կազմել առավելագույնը վարկի 40 տոկոսը, եթե սարքավորումներ ձեռքբերելու համար է, մինչեւ 25 տոկոսը, կոմունալ վճարումների համար՝ 45 տոկոսը, եւ եթե սննդի ներկրման նպատակով է վարկը, ապա՝ 30 տոկոս»:

Նախարարի խոսքով՝ որոշ դեպքերում կառավարությունը կարող է սուբսիդավորել վարկի տոկոսները: Իսկ եթե խոսքը աշխատավարձեր, հարկեր վճարելու մասին է, ապա կառավարությունը զրոյացնում է բոլոր տոկոսները, այսինքն՝ ամբողջությամբ սուբսիդավորում է դրանք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագծի վերաբերյալ ասաց, որ այդքան էլ համաձայն չէ, թե բանկային եւ ֆինանսական համակարգին չեն աջակցում, քանի որ ծրագրի արտապատվիրակումը դեպի այդ համակարգ արդեն աջակցություն է. «Այսօր բանկային համակարգը զրոյական վիճակում է, եւ իրենք էլ խնդիր ունեն ֆինանսներ տեղաբաշխելու: Այս որոշման ամենամեծ տրամաբանությունը հետեւյալն է․ մենք ուզում ենք, որ մեր տնտեսության արյունատար համակարգը սկսի աշխատել եւ որքան հնարավոր է, մեծ ծավալով աշխատի: Սոցիալական բաղադրիչները շատ կարեւոր են, մենք ասում ենք, որ աշխատողների աշխատավարձերը վճարելու համար ենք նաեւ այս վարկերը տալիս, հարկերի ու տուրքերի վճարման համար ենք այս փաթեթը բացում, եւ կարծում եմ, որ ճիշտ ճանապարհով ենք գնում: Մենք ոչ թե զուգահեռ օրգանիզմներ պետք է ստեղծենք՝ գոյություն ունեցող օրգանիզմը դատապարտելով մահվան, այլ պետք է գործող օրգանիզմի կենսունակությունն ապահովելու ճանապահով գնանք»։

Վարչապետն ընդգծեց՝ 2 գործիք են կիրառել. տոկոսները սուբսիդավորում են եւ ամենաթիրախավորված հատվածում զրոյացնում վարկի տոկոսները, մնացած դեպքերում էականորեն իջեցնում են. «Երկրորդ գործիքը հետեւյալն է․ քանի որ շուկան շատ վատ վիճակում է, բանկերը կարող են հակված չլինել այդպիսի վարկավորում տալու, եւ որպեսզի բանկերին խթանենք, որ շահագրգռված լինեն, կառավարությունն ասում է, որ, ըստ ծրագրերի, աշխատավարձերի, հարկերի, տուրքերի դեպքում փողի 50 տոկոսն ենք տալիս, կոմունալ վճարի դեպքում փողի 45 տոկոսն ենք տալիս, հումքի դեպքում՝ 40 տոկոսը, սննդամթերքի ներկրման դեպքում՝ 30 տոկոսը»:

Տպել
36977 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց