Սոցիալապես անապահով խավերի կոմունալ վճարները կհետաձգվեն․ Նիկոլ Փաշինյան

Պարզ է, որ այս ընթացքում ընդհանրապես աջակցության թեման ամենահրատապ թեմաներից մեկն է, բայց մեր մոտեցումն այն է, որ այդ աջակցությունը պետք է լինի հասցեական։ Այս մասին այսօր Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչպես են լուծվելու քաղաքացիների կոմունալ վճարների խնդիրները՝ Փաշինյանը պատասխանեց, որ այստեղ պետք է լինի թիրախավորված աջակցություն։ «Ես իմ լրագրողական գործունեության ընթացքում տասնյակ անգամ ի ցույց եմ դրել, թե նման էմոցիոնալ իրավիճակներում, երբ աջակցություն է ուղղորդվում, ինչպես են դրանից օգտվում այն մարդիկ, որոնք դրա կարիքն ընդհանրապես չունեն։ Մեր խնդիրն է, որ աջակցոությունը հասնի ճիշտ հասցեով մարդկանց, որովհետեւ այնտեղ, որտեղ մենք պետք է աջակցություն ցուցաբերենք, աջակցություն ենք ցուցաբերելու հանրային միջոցներով եւ ճգնաժամից հետո հանրությանը պետք է հաշվետվություն տանք, թե այդ միջոցներն ինչպես օգտագործեցինք, ինչքանով ճիշտ թիրախավորված եւ հասցեական եղավ»,- ասաց վարչապետը։

Նա նշեց, որ նույնը վերաբերում է կոմունալ վճարներին, որովհետեւ այսօր կա կոմունալները չվճարելու, հետաձգելու կոնտեքստ։ «Օրինակ՝ պետական աշխատողների կոմունալ վճարները ինչո՞ւ հետաձգել, նրանք աշխատավարձ են ստանում, կամ, օրինակ, ապահովված խավի կոմունալ վճարները ինչո՞ւ պետք է հետաձգվեն։ Եվ նույնիսկ սոցիալապես անապահով այն խավերի համար, որոնց կյանքում ոչ մի բան չի փոխվել։ Մարդը նպաստառու է, ինչպես փետրվարին է նպաստ ստացել, այնպես էլ՝ հիմա»,- ասաց Փաշինյանը։ Նա շեշտեց, որ պարետն այս ընթացքում մշտական հաղորդակցության մեջ է եղել, եւ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ անջատումներ չեն լինի, այդ թվում՝ «Գազպրոմ» ընկերության հետ։ «Բայց մենք սրա մասին շուտ չէինք խոսում, որովհետեւ մենք չէինք ուզում, որ դա օգտագործվի։ Հենց առաջին օրվանից պարետը դրանով զբաղվել է, բայց իմ կոչը եւ խնդրանքն է, որ նրանք, ովքեր ունեն այդ հնարավորությունը, չուշացնեն վճարումները, որովհետեւ ավելի վատթար վիճակում են դնում դրա կարիքն իրոք ունեցող մարդկանց»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ այդ ընկերություններն էլ են մերը, իրենց գործունեության մասին էլ է պետք մտածել։

Նրա պնդմամբ՝ եթե մարդը 2 մլն դրամի գազ է սպառել եւ չի վճարել, ճիշտ են արել, որ անջատել են։ «Եթե նա այդքան գազ է սպառել, ենթադրվում է, որ հոգեպահուստ փող ունի, թող տանի վճարի։ Իսկ նրանք, ովքեր անապահով խավից, են եւ անջատել են իրենց գազը, կմիացնեն։ Մենք շատ դեպքերում հրապարակային այդ դեպքերով չենք խոսում, որ չխրախուսենք սպեկուլյացիաները»,- եզրափակեց վարչապետը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6682 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը