Երևան
12 °C
Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը կարծում է, որ Տոկիո 2020-ը հետաձգելը ճիշտ որոշում էր: Երեկ՝ մարտի 24-ին, ՄՕԿ-ը պաշտոնապես հայտարարեց խաղերը 1 տարով հետաձգելու մասին: Նա համարում է, որ ստեղծված իրավիճակում նման մեծ մասշտաբ ունեցող միջոցառումը պատշաճ կերպով կազմակերպելու համար բազմաթիվ խնդիրներ էին առաջացել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ջուլֆալակյանը խոսեց դրանց մասին:
- Ի՞նչ եք մտածում օլիմպիական խաղերի հետաձգման մասին: Որքանո՞վ էր դա անհրաժեշտ:
- Իհարկե, անհրաժեշտ էր՝ հաշվի առնելով հանգամանքները: Նախ, այս պահին ոչ ոք չի կարող ասել, թե վիրուսն ինչ տեմպերով է զարգանալու, տարածվելու, իսկ նման անորոշության պայմաններում պահպանել նույն օրերը, ուղղակի անիմաստ կլիներ՝ ելնելով նաեւ մասնագիտական նրբություններից: Գիտեք, որ շատ երկրներում արտակարգ դրություն է, եւ մարզիկներն ուղղակի չեն կարող մարզվել, մարզադահլիճները փակ են, անհնար է տարրական պայմաններով ապահովել մարզիկներին, այսինքն, որ գնան մարզադահլիճ եւ ուղղակի մարզվեն: Դրան գումարած՝ ճանապարհորդություններն են խիստ սահմանափակ, չկան միջազգային մրցումներ, եւ, որ ամենակարեւորն է, չկան վարկանիշային մրցաշարերը, իսկ ուղեգրերի 43%-ը դեռ չի հասել տերերին: Կարելի է ասել՝ մոտ 5000 ուղեգիր դեռ բաժանված չէ: Այս ամենը հիմնավորում է այն փաստը, որ սխալ էր նման իրավիճակում պահպանել նախկինում ֆիքսված ժամկետները: Բացի դրանից՝ չմոռանանք, որ օլիմպիական խաղերը մեծ տոն են եւ հարյուրհազարավոր, միլիոնավոր, ես կասեի, զբոսաշրջիկներ, երկրպագուներ մեկնում են խաղերը նայելու, վայելելու, իսկ նման իրավիճակում գրեթե բացառում եմ, որ այդքան զբոսաշրջիկ եւ հանդիսատես ամռանը կմեկներ Տոկիո, ուստի այդ առումով եւս նպատակահարմար չէր, եւ չմոռանանք, որ եթե տեսականորեն պատկերացնենք, որ հանդիսատեսը մեկնելու էր, կարող էր վիրուսի տարածման 2-րդ ալիքն սկսվել:
Ինքս շատ կողմ եմ հետաձգմանը, իսկ ժամկետի առումով կարծում եմ, որ պետք է լինի ուղիղ 1 տարի՝ 2020 թ. հուլիսի վերջից պետք է տեղափոխել 2021 թ. հուլիսի վերջ՝ նույն օրերով: Դա մի քանի խնդիր միանգամից կլուծի: Նախ, մարզիկները տարիուկես ժամանակ կունենան պատրաստվելու, իսկ քանի որ այս պահին մենք չգիտենք՝ ինչքան է կարանտինային վիճակը տեւելու… հուսանք 2-3 ամսից հնարավոր կլինի գոնե մարզվել, իսկ հետո էլ առաջիկա կես տարվա ընթացքում վարկանիշային մրցումներ կազմակերպել, այսինքն՝ կարող ենք ենթադրել, որ բոլոր մարզաձեւերի մարզիկները գոնե կես տարի կունենան պատրաստվելու օլիմպիական խաղերին, եթե ուղիղ 12 ամսով հետաձգենք:
Բացի դրանից՝ հանդիսատեսը, զբոսաշրջիկները կկարողանան ուղիղ նույն օրերով հետաձգել իրենց այցը Տոկիո եւ այն, ինչ հիմա արդեն ամրագրել էին՝ հյուրանոցներ, տոմսեր, արձակուրդներ, կտեղափոխվի ուղիղ 1 տարով: Դա շատ հարմար կլինի քաղաքակիրթ, զարգացած պետությունների քաղաքացիների համար։ Ինչպես գիտեք, շատ երկրներում կես տարի, 1 տարի առաջ դու պետք է ներկայացնես քո արձակուրդների ծրագիրը, եւ պատկերացրեք՝ եթե ընդամենը 2-3 ամսով հետաձգեին, ինչպես պետք է հանդիսատեսը կարողանար օգոստոսի փոխարեն, օրինակ, նոյեմբերին կամ դեկտեմբերին գնալ: Իսկ սա շատ կարեւոր է խաղերի համար, քանի որ դա ե՛ւ ապահովում է խաղերի դիտարժանությունը, ե՛ւ գումարներ է ապահովում ՄՕԿ-ին, հովանավորներին:
Իրականում պետք է նշեմ՝ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Մարզաշխարհի համար գուցե ամենաօբյեկտիվ, ամենհավասարակշռված, ամենաընդունելի տարբերակն էր 1 տարով հետաձգելը, բայց մյուս կողմից պետք է հասկանալ, որ կան կնքված պայմանագրեր, կան հովանավորներ, Ճապոնիայի, Տոկիոյի իշխանությունները, ՄՕԿ-ը՝ իր պայմանագրերով։ Այս հարցում արդեն շատ պետություններ իրենց աջակցությունն են հայտնել ՄՕԿ-ին կորուստները հնարավորինս մեղմելու հարցում:
Չմոռանանք, որ օլիմպիական խաղերը մեծ ներդրումներ են, մեծ ակնկալիքներ են տարբեր, համաշխարհային մակարդակի ընկերություններ են ներգրավված, եւ ամեն մեկն ակնկալում է եկամուտ ունենալ, իսկ Ճապոնիայի իշխանություններն իրենց հերթին, բնականաբար, չեն ուզում մեծ վնասով դուրս գալ:
- Մի քանի օր առաջ մասնակցել եք ՄՕԿ-ի առցանց նիստին՝ որպես Ըմբշամարտի միջազգային միության ներկայացուցիչ: Դրան մասնակցել են նաեւ բազմաթիվ մարզիկներ։ Ի՞նչ մտահոգություններ են նրանք ներկայացրել:
- Տրամաբանական է, որ հարցերի մեծ մասը վերաբերում էր մարզվելու անհնարինությանը, մարզիկներն ուղղակի չեն կարողանում մարզվել, ինչն աննորմալ է, եւ վարկանիշային մրցաշարերի անցկացման անհնարինությանը, իսկ հետագայում, եթե, օրինակ, պետք է լիներ հունիսից հետո, բոլորը դժգոհում էին, որ նորմալ չէ նման ժամկետներով մասնակցել վարկանիշային մրցաշարերի, հետո էլ փորձել հուլիսի վերջ օլիմպիական խաղերի մասնակցել: Թոմաս Բախն էլ (խմբ. ՄՕԿ-ի նախագահ), լինելով նախկին մարզիկ եւ օլիմպիական չեմպիոն, բնականաբար, այդ ամենը շատ լավ էր հասկանում եւ համաձայնում էր ու նշում, որ ֆորսմաժորային իրավիճակ է, եւ եթե վատ է, բոլորի համար է վատ։ Այստեղ ուղղակի 1 նրբություն կա. մասնակիցների 57%-ը վաղուց է վարկանիշ նվաճել, եւ ստացվում է՝ նրանք, ովքեր արդեն վարկանիշ ունեին, առավելություն կունենային մնացած 43%-ի նկատմամաբ:
Ամենամտահոգիչ մյուս հարցերից էր անորոշությունը: Եթե պրոֆեսիոնալ մարզիկ ես, շատ լավ ես հասկանում՝ եթե չկան հստակ ֆիքսված օրեր, թե որ օրվան ես պատրաստվում մրցումների, դու չես կարող ճիշտ պատրաստվել: Այո՛, պատրաստվում ես, մարզվում ես, բայց ամեն դեպքում անորոշության պայմաններում չես կարող ճիշտ բերել քեզ հասցնել մարզավիճակի գոնե լավ պայմաններին։ Իսկ առաջարկվող տարբերակներում ցանկացած օր կարող էին նշանակել, եւ մարզիկի համար անհնար կլիներ նորմալ մարզավիճակում հասնել մրցաշարին:
Մյուս շատ տրվող հարցերի շարքում էին հոգեբանական վիճակը, որ մարզիկները հոգեբանական նման վիճակում չեն կարողանա նորմալ հանդես գալ եւ մի բան էլ հակառակը՝ կկոտրվեն: Շատ կրկնվող հարցերից էր ուղեւորությունների սահմանափակման պատճառով միջազգային հավաքների բացակայությունը եւ նաեւ շատ թվով մարդկանց նույն տեղում հավաքվելու վերաբերյալ սահմանափակումը: Մյուս ամենաշատ տրվող հարցը դոպինգ վերահսկողության մասին էր, տարբեր շատ մարզիկներ նշեցին, որ ստեղծված իրավիճակից հաստատ ոմանք կփորձվեն օգտվել եւ կեղծել դոպինգ թեստերը, իսկ միջազգային գործակալները հիմա չեն կարող մեկնել եւ իրենց բնականոն ստուգումներն իրականացնել։
- Նրանք, ովքեր իրենց ուղեգրերը նվաճել են, իրենց տեղերը կպահպանեն հետաձգելու դեպքում....
- Խոսվեց, որ ձգտելու են բոլոր անհատական, թիմային, քաշային կարգերին տրված ուղեգրերը պահել ուժի մեջ:
- Շատ մարզիկներ այնպիսի տարիքում են, որ 1 տարին էլ կարող է նշանակություն ունենալ։ Այդ առումով մարզիկների, ազգային օլիմպիական կոմիտեների, ֆեդերացիաների կամ նույն ՄՕԿ-ի մոտ ի՞նչ մտահոգություններ կան:
- Չես կարող այդքանի անվտանգությունը ստորադասել մի քանի մարզիկի տարիքին։ Դրանով է սպորտը հենց անկանխատեսելի եւ դրա հետ է նաեւ կապված հաճախ հնչող սպորտային հաջողությունը/բախտը։ Դա, երեւի, ամենաքիչն է այս պահին անհանգստացնում կազմկոմիտեին, քանի որ ընդհանուրի առողջական անվտանգությունն ամենից վեր է:
- Ի՞նչ վնասներ կկրի ՄՕԿ-ը խաղերը հետաձգելով։
- Կարծում եմ՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի նոր պայմանավորվածություններ հնարավոր կլինի ձեռք բերել գլխավոր հովանավորների հետ։ Չմոռանանք, որ ՄՕԿ-ի եկամուտների առյուծի բաժինը (մոտ 70%) քառամյա ցիկլում ընկնում է հենց խաղերի վրա. զանազան գովազդներ, հեռարձակումների վաճառքներ, տոմսեր, հուշանվերներ եւ այլն... եւ եթե այժմ հնարավոր չլինի գալ կոնսենսուսի այդ ամենի շուրջ, իհարկե շատ մեծ կլինեն կորուստները։ Չնայած, անկախ ամեն ինչից, օլիմպիական խաղերն ապահովագրված են ֆորսմաժորային իրավիճակների դեպքերի համար։ Հարցն այն է, թե ինչպիսի ձեւակերպումներով է այդ ամենն արված եւ այդ ապահովագրությունը ներառո՞ւմ է նաեւ նման վիրուսը, թե ոչ։ Բացի նյութականից՝ կարեւոր է նաեւ իմիջայինը։ ՄՕԿ-ը պետք է կարողանա կրկին ապացուցել նման բարդությունները բարձր որակով հաղթահարելու իր կարողությունը, որպեսզի հեղինակության ոչ մի խաթարում չլինի։ Շատ կարեւոր է նաեւ պահպանել երկրպագուների եւ հետեւորդների մեծ բանակը։ Իսկ դա իհարկե մեծ ջանք կպահանջի ստեղծված իրավիճակում:
- Ըստ Ձեզ՝ որքանով է ՄՕԿ-ի համակարգը ճկուն նման իրավիճակում վերադասավորվելու, հարմարվելու համար: 1 տարով հետաձգումը նշանակում է, որ մյուս ցիկլը 3 տարի է տեւելու: Արդյո՞ք ՄՕԿ-ը պատրաստ է դրան:
- Բացարձակ չեմ կասկածում, որ ՄՕԿ-ն իր հնարավորություններով՝ թե՛ մասնագիտական, թե՛ ֆինանսական, հաջողելու է այդ ամենը պատվով իրականացնել։ Եվ հիմնական պատճառը, որ հիմա հապճեպ որոշումներ չեն կայացվում, հենց դա է։ Մանրամասն քննարկվում են բոլոր հետագա սցենարները։ Ի դեպ, այստեղ շատ կարեւոր կլինի 33 անդամ ֆեդերացիաների հետագա ակտիվ համագործակցությունը՝ հաջողելու թե՛ առաջիկա, թե՛ հաջորդ խաղերի կազմակերպումը:
- Իսկ ինչպե՞ս հետաձգումը կազդի հայկական սպորտի վրա:
- Հայկական սպորտն այնքան ունիկալ է, որ դժվար է ասել, թե համաշխարհային որ երեւույթն ինչպես կազդի մեզ վրա։ Իրականում նշված թեմայի շուրջ կարող եմ շատ ծավալուն եւ մանրամասներով խոսել, բայց ձեռնպահ կմնամ այլ թեմայի վերաբերող հարցազրույցում մակերեսային վերլուծություններ անել հայկական սպորտի վերաբերյալ։ Մի բան կարող ենք ֆիքսել, որ այս գործընթացի ամբողջ ընթացքում Տոկիո 2020-ի հետ կապված մենք այդպես էլ չունեցանք հայկական սպորտի պաշտոնական դիրքորոշումը ոչ ՀԱՕԿ-ից, ոչ էլ ԿԳՄՍ-ից։ Գոնե բարձրաձայն առայսօր այդ մասին ոչինչ պաշտոնապես չի ասվել։ Տպավորություն է, որ այդ ամենը մեզ չի վերաբերում, կամ էլ՝ ինչպես կորոշեն միջազգային սպորտային մարմիններում․․․
- Անձամբ Ձեզ հետ կապված էլ իրավիճակը բարդանում է: Առանց այդ էլ խառն իրավիճակում էինք հայտնվել, բայց միեւնույն է ուզում էիք պայքարել օլիմպիական խաղերին մասնակցելու համար, ուզում էիք մասնակցել Տոկիո 2020-ին ու այս տարի ավարտել կարիերան: 1 տարի հետաձգելը ինչպե՞ս կփոխի Ձեր որոշումը:
- Դեռ սպասում եմ ՕԽ-ի նոր ժամկետների հաստատմանը։ Երբ ֆիքսվի արդեն, կքննարկեմ մարզիչներիս, ընտանիքիս եւ որոշ շատ հարազատ մարդկանց հետ, ու կկայացնենք մեր որոշումը։ Այո՛, մի կողմից բարդ է եւս 1.5 տարի շարունակել նման ծանրաբեռնված գրաֆիկով մարզումներն ու օրենսդիրում աշխատանքս, հատկապես երբ տրամադրվել էի օգոստոսին ավարտել մարզիկի կարիեռաս, բայց մյուս կողմից ոմանք այնքան վատ ու անազնիվ են իրենց պահել, որ սպորտային առումով պատժելու եւ ապացուցելու մեծ ցանկություն կա։ Ուստի պետք է լրջորեն մտածել։ Սպասենք նախ Տոկիոյի 2020-ի նոր ժամկետների հաստատմանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT