Երեւանի արտադրամասի «ճյուղը» հնարավոր է՝ անվերահսկելի զարգացում է ունեցել. Փաշինյանը կոչ է անում գնումներ կատարել օնլայն

ՀՀ վարչապետն իր ուղերձում այսօր տեղեկացրեց, որ կորոնավիրուսով վարակվածության դեպքերի մեծ մասի ծագումնաբանությունը հայտնի է, եւ ինչպես նախօրոք էր ասվել՝ կորոնավիրուսի զարգացման 3 ճյուղ ենք ունեցել. «Իրանից ժամանած մեր հայրենակիցները, Էջմիածնի մեր հայրենակիցները եւ Երեւանի արտադրամասի մեր հայրենակիցները: Ըստ էության՝ մեր գործողությունների արդյունքում հնարավոր եղավ կանգենցնել Իրանի եւ Էջմիածնի զարգացումը ու պայքարում էինք Երեւանի արտադրամասի ճյուղի հետագա զարգացումը կանխելու ուղղությամբ: Մարտի 23-ի ախտորոշումների վերլուծությունը, սակայն, ցույց է տալիս, որ Երեւանի արտադրամասի ճյուղը հնարավոր է՝ մեզ համար անվերահսկելի զարգացում է ունեցել, քանի որ նոր դեպքեր ենք արձանագրել Երեւանի եւ Չարենցավանի այլ արտադրամասերում»,- հայտարարեց վարչապետը՝ հավելելով, որ սա հանգեցրեց այն եզրակացությանը, որ պետք է մեկ շաբաթով շատ ավելի խիստ սահմանափակումներ կիրառվեն:

Ինչ վերաբերում է խիստ սահմանափակումներին, այդ իմաստով, ըստ վարչապետի, այսօրվանից առնվազն մեկ շաբաթով փակ են բոլոր սրճարանները, ռեստորանները, աշխատելու են միայն խանութները, դեղատները, բանկերը:

«Ճիշտ է, քաղաքացիները հնարավորություն են ունենալու այցելել խանութներ, դեղատուն, բանկեր, բայց ուզում եմ բոլորիցդ խնդրել առավելագույնս օգտվել օնլայն ծառայություններից: Օնլայն գնումներ, օնլայն վճարումներ եւ օնլայն բանկինգ ծառայություն: Հասկանում եմ, որ շատերդ նման ծառայություններից օգտվելու փորձ չունեք, բայց սա շատ լավ առիթ է սովորել ժամանակակից աշխարհին հատուկ տեխնոլոգիական այս լուծումները: Մանավանդ որ այդ ծառայությունները միանշանակ ձեր կյանքը կդարձնեն ավելի հարմարավետ ոչ միայն համաճարակի պայմաններում, այլ նաեւ դրանից հետո»,- ընդգծեց վարչապետը:

Այնուհետեւ նա ներողություն խնդրեց բոլորից այս սահմանափակումների եւ պատճառվող անհարմարությունների համար՝ նկատելով, թե հույս ունի բոլորի համար ակնհայտ է, որ սա արվում է հենց իրենց, մեր ազգային գիտակցության հենասյուների, մեր ծնողների, մեր տատիկների, պապիկների անվտանգությունն ապահովելու համար:

«Հենց այս նպատակով, բոլոր այն թոշակառուները, ովքեր իրենց թոշակները կանխիկ են ստանում, այս ամիս կարիք չեն ունենա գնալ փոստային բաժանմունքներ եւ թոշակները կստանան առձեռն իրենց բնակարաններում «Հայփոստ»-ի շրջիկ խմբերի կողմից»,- հիշեցրեց վարչապետը՝ հավելելով, որ նաեւ բոլոր խանութները, բանկերը, դեղատները ամեն օր՝ առավոտյան ժամը 10:00-ից 12:00, կսպասարկեն միայն 65-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիներին: Մյուսներին վարչապետը կոչ արեց այդ ժամերին խանութներից գնումներ չկատարել:

Տպել
1551 դիտում

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել