Մինչև 60 օր չվճարվող արձակուրդը տրամադրվում է միայն կողմերի համաձայնությամբ. պարտադրվել չի կարող

Պետությունն ունի՞ աշխատողի իրավունքները պաշտպանելու համար միջոցներ. եթե գործատուն, սեփականատերը (օրինակ՝ Ծառուկյանը) հրաժարվում է աշխատավարձերը վճարել, ի՞նչ կարելի է անել. անդրադառնալով այս հարցին՝ այսօր ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց, որ թե՛ Պետական եկամուտների կոմիտեն և թե՛ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինն ունեն դա պարտադրելու գործիքակազմ:

«Եթե այն իրավիճակն է, որ աշխատողի մեղքով չէ, ապա վճարում է գործատուն: Սա (պարապուրդի վիճակում չվճարելը) նույնն է, ինչ գործատուն չի վճարում մարդու աշխատավարձը: Եվ սրա համար մենք ունենք ՊԵԿ. որովհետև եթե չի վճարում աշխատավարձը, հետևաբար չի վճարում հարկերը: Եվ ունենք Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին, որ ևս լիազոր է աշխատանքային դրույթների հետ կապված խախտումների պարագայում իրականացնել վերահսկողություն»:

Անդրադառնալով աշխատողներին չվճարվող արձակուրդի պարտադրանքի մասին հարցին՝ Սարգսյանն ասաց. «Աշխատանքային օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ սահմանված է մի քանի դեպք, որ եթե աշխատողը ցանկանում է, գործատուն պետք է տա չվճարվող արձակուրդ. իմպերատիվ պահանջ է գործատուի համար: Սակայն մինչև 60 օրը չվճարվող արձակուրդ տրամադրելն աշխատողին, հստակ սահմանվում է, որ տեղի է ունենում կողմերի համաձայնությամբ: Հետևաբար «պարտադրել» եզրույթը տեղին և կիրառելի չէ: Եթե աշխատողը չի ցանկանում չվճարվող արձակուրդ վերցնել և չի գրում դիմում, գործատուն չի կարող պարտադրել այս իրավիճակում, որ աշխատողը գնա չվճարվող արձակուրդ»:

Անդրադառնալով այն ահազանգերին, որ որոշ գործատուներ ազատում են աշխատանքից իրենց աշխատողներին մինչև արտակարգ դրության ավարտը՝ Սարգսյանը նշեց. «Տվյալ իրավիճակում, եթե գործատուն աշխատողին ազատում է, միակ հիմքը, որ կարող է կիրառվել, դա հաստիքի կրճատումն է (ինչքանով որ ահազանգերից ենք տեղեկանում): Բայց հաստիքի կրճատման հիմքով ազատելուց 60 օր առաջ գործատուն պարտավոր է աշխատողին այդ մասին տեղեկացնել: Իսկ եթե չի ծանուցում, պետք է տույժեր վճարի: Ստացվում է մի իրավիճակ, որ գործատուին դա ձեռնտու չի էլ լինի: Այս պարագայում աշխատողն իրավունք ունի տույժերը ստանալ»:

Սարգսյանը նաև հիշեցրեց, որ աշխատողը, եթե համաձայն չէ աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքերի հետ, ապա նա ունի երկու ամիս ժամանակ՝ դիմելու դատարան և իր աշխատանքային իրավունքները վերականգնելու: Դատարան դիմելը, անշուշտ, ժամանակատար է, և հենց դրա համար 2019 թվականին Աշխատանքային օրենսգրքում լրացում է կատարվել: Ըստ Սարգսյանի՝ 2021-ից Հայաստանում կլինի աշխատանքային օրենսդրության պահանջների նկատմամբ լիարժեք վերահսկողություն, և լիազոր մարմինը՝ Առողջապահության և աշխատանքի տեսչությունը, ամբողջական գործառույթներով օժտված կլինի: «2013-2019 թթ.՝ վեց տարի շարունակ, Աշխատանքի պետական տեսչության մոտ մարմին ունենալու գործընթացը եղել է: Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին այս պահին էլ ունենք, բայց ամբողջական գործառույթներով մարմնի մասին մինչև 2019 թիվը նույնիսկ խոսք չի եղել: 2019 թվի փոփոխություններն արդեն դրա հնարավորությունը տալիս են: Եվ մեծ աշխատանք ենք տանում, որ 2021 թ. հուլիսից այդ համակարգն առողջանա ու կարողանա ինքնուրույն գործել, աշխատողների խախտված իրավունքները հնարավոր լինի ավելի արագ վերականգնել»:

Տպել
2915 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել