Վանաձորում ուղեւորահոսքը նվազել է, գծի փողը` «պակասեցվել», իսկ գծատերերը պարտավոր են հարկերը վճարել

Վանաձոր քաղաքում, կապված կորոնավիրուսի տարածման վտանգի ու երկրում հայտարարված արտակարգ դրության հետ, փաստի առաջ են կանգնել նաեւ ներքաղաքային ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունների վարորդներն ու, ինչու չէ, նաեւ սեփականատերերը:

ՀԺ-ի հետ զրույցում երթուղայինների մի շարք վարորդներ համաձայնեցին զրուցել իրենց անունը չհրապարակելու պայմանով միայն: Վարորդներից մեկը, օրինակ, հայտնեց, որ օրվա պլանը վերջին օրերին սկսել են քիչ վճարել, պատճառը ուղեւորների բացակայությունն է եղել: Իրավիճակը, ըստ նրա, քննարկել են երթուղին սպասակող ընկերության ղեկավարի կամ, այսպես ասած, գծատիրոջ հետ, որն էլ փոխզիջման է գնացել. «Առաջ 6000 դրամ նալոգ էինք ամեն օր տալիս, հիմա 2000-3000 են դարձրել, մարդ չկա, ուղեւոր չկա, էդ էլ որ տալիս ենք, պետք ա գոհ լինեն»,- ասաց թիվ 2 երթուղին սպասարկող վարորդներից մեկը: Մեկ այլ վարորդի խոսքով՝ իրենց համար այսօր դժվար է անգամ այդ 2000-3000 դրամը տալ:

Ճշտող հարցին՝ իսկ եթե օրվա հարկը մնար նույնը, կշարունակեին աշխատել՝ պատասխանեց. «Միանշանակ՝ չէ, հո իմ տնից չէի փող բերելու, որ գծատիրոջը տայի…»: Գրեթե բոլոր երթուղիներում ուղեւորահոսքը կտրուկ նվազել է: Վարորդներն ասում են՝ օր է լինում՝ անգամ գազի գումարը չեն կարողանում հանել, հետեւաբար անգամ այդ 2000 դրամ «գծի փողը» չեն տալիս. «Չենք աշխատել, որտեղից տանք»…

Ուղեւորահոսքի կտրուկ նվազման հետ կրճատվել է ոչ միայն օրավարձը, այլ նաեւ գրեթե բոլոր երթուղիներից մի շարք երթուղային գազելներ են հանվել: Վարորդներն ասացին նաեւ, որ տարեց վարորդներին տուն են ուղարկել, մի մասն էլ ինքնակամ է գծից դուրս եկել ու տուն գնացել. «Մենք էլ ենք իրավիճակը հասկանում, գծատերերն էլ»: Բացի վարորդների՝ օրվա «արենդը» վճարելու խնդրից, փաստի առաջ են կանգնել նաեւ ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունների սեփականատերերը: Մեզ հետ զրույցում գրեթե բոլոր տնօրենները վստահեցնում էին, որ իրենք օրվա «գծի փողը» ոչ միայն կտրուկ նվազեցրել են, այլ օր է լինում՝ գումար էլ չեն վերցնում:

Սրան զուգահեռ, սակայն, իրենք հարկային պարտավորություններ ունեն, որոնք պետության կողմից չեն զիջվել կամ գոնե պակասեցվել. «40 մեքենայով ենք մրցույթը շահել, այսօր հազիվ 20-25-ն է գիծ դուրս գալիս, դա էլ հազիվ 2000 դրամով, բայց մենք պարտավոր ենք էդ 40-ի տուրքն էլ վճարենք: Հասկանում ենք երկրում տիրող իրավիճակը, չենք կարող մեր վարորդներից նույն փողը պահանջել, բայց, այ, հարկայինը մեզնից պահանջում է, բայց մենք որտեղից պետք է տանք, եթե չենք աշխատում»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքի երթուղայիններից մեկի տնօրենը:

«Երբ որ կարանտին մտցվեց, ուղեւորահոսքը կտրուկ նվազեց, մեքենաների քանակն էլ պակասեցրինք, տարիքով վարորդները գործի դուրս չեկան: 6500 դրամի փոխարեն այսօր տալիս են 2000-2500, եթե այն ժամանակ աշխատում էր 10 մեքենա, այսօր աշխատում է 4-5 մեքենա, հա՛մ ավտոներն են պակասել, հա՛մ՝ ուղեւորները, հա՛մ՝ գծի օրվա արենդը: Գազելները պակասեցրինք, որ մյուսները կարողանան մի քանի պտույտ ավելի անեն, գազի ու գծի քիչ փողը գոնե բերեն»,- հավելեց նա:

Գծատիրոջ խոսքով՝ մարտ ամսվա հարկը թեպետ վճարել են, սակայն արդեն ապրիլի հարկը պետք է վճարեն, մինչդեռ մարտի 15-ից իրենք արդեն վնասով են աշխատել․ «Վարորդներ ունենք, որ շաբաթ-կիրակի օրերին փող վափշե չէին աշխատել, գծի փող էլ չկարողացան տալ»:

Վանաձորի թիվ 3 երթուղին սպասարկող ընկերության տնօրենը եւս փաստեց՝ ուղեւորահոսքն իրենց մոտ էլ է նվազել. «Ուղեւորահոսքը կանգնել է, թողել ենք վարորդների հայեցողությանը: Վախենում ենք, որ վարորդները մի օր կկանգնեն ու կհրաժարվեն գիծ դուրս գալ…: Վատն այն է, որ մեր հարկային պարտավորությունները չեն նվազել: Նույն գումարները պետք է մուծենք: Հիմա փորձում ենք ինչ-որ բան մտածել, քանի որ ի վիճակի չենք լինի հաստատ վճարել, մի բան պետք է արվի: Մենք մեր աշխատողներին ենք զիջել, լավ կլինի՝ պետությունն էլ մեզ որոշակի զիջումներ անի»:

Նույն իրավիճակն է նաեւ թիվ 2, թիվ 5, թիվ 1 եւ նեքաղաքային մյուս բոլոր երթուղիներում: Երթուղիների պատասխանատուների խոսքով՝ նպատակ ունեն համապատասխան մարմինների հետ քննարկում կազմակերպել, քննարկել իրավիճան ու ներկայացնել պետական մարմիններին:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց՝ քանի դեռ պաշտոնապես պարետատան կողմից որեւէ հրահանգ չկա՝ կապված ուղեւորափոխադրումների սահմանափակումների հետ, որեւէ փոփոխություն չի նախատեսվում հարկային պարտավորությունների մասով: Քաղաքապետի խոսքից պարզ դարձավ, որ սեփականատերերի հետ որեւէ քննարկում չի արվել՝ գծի վարձը պակասեցնելու ուղղությամբ:

Տպել
1516 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց