Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանն ստիպված է ոչ լիարժեք մարզվել եւ սպասել Տոկիո 2020-ի անցկացման վերաբերյալ որոշման

Եվրոպայի փոխչեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը (բազմամարտ) ստիպված է ոչ լիարժեք մարզումներ անցկացնել: Արտակարգ դրության պատճառով մարզադահլիճում մարզումներ չկան, ու նա անում է միայն այն, ինչը հնարավոր է տնային պայմաններում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մարզիկն ասաց, թե ինչպես են մարմնամարզիկները փորձում պահպանել մարզավիճակը:

«Տանը մարզվում ենք, այնքան որ ինչ-որ չափով պահենք մարզավիճակը, բայց, միեւնույն է, դա այն չէ. մեզ գործիքներ են պետք, առանց գործիքների մենք անելու ոչինչ չունենք: Ես տանը կարող եմ պարզապես ճկունության վարժություններ անել, մի փոքր ուժային անել, բայց նրա համար, ինչ պետք է անենք մրցումների ժամանակ, ինձ գործիքներ են պետք, մարզադահլիճում պետք է լինեմ»,- ասաց նա:

Այս պահին Հայաստանն ամառային 32-րդ օլիմպիական խաղերի 4 ուղեգիր ունի, որոնցից մեկը հենց Արթուր Դավթյանինն է: Այս շրջանում դադարեցված կամ հետաձգված են վարկանիշային բոլոր մրցումները, ու դեռ պարզ չէ՝ երբ կվերականգնվեն: Ողջ աշխարհում խաթարված է մարզիկների մարզումների բնականոն ընթացքը: Oրեցոր մեծանում է նաեւ օլիմպիական խաղերը հետաձգելու հավանականությունը: Դավթյանը կարծում է, որ, եթե այսպես երկար շարունակվի, ապա հետաձգումը ճիշտ որոշում կլինի:

«Չեմ կարող ասել՝ կհետաձգեն, թե ոչ, բայց կարծում եմ՝ եթե մի քիչ էլ այսպես շարունակվի, եթե երկար տեւի, կհետաձգեն, որովհետեւ մարզիկներ կան, որոնք դեռ վարկանիշ չունեն: Ոչ ոք պարապմունքի էլ չի գնում, ոչ ոք չի կարողանալու լավ մարզավիճակում լինել: Ինչ վերաբերում է նրան, թե որն է ճիշտը, եթե այսպես երկար տեւի, ինձ թվում է՝ ճիշտ է հետաձգել, սակայն, եթե մի 2 շաբաթ հետո ամեն ինչ նորմալ լինի, թող չհետաձգեն»,- նշեց նա՝ ավելացնելով, որ եթե բավարար ժամանակ լինի, անձամբ ինքը կհասցնի լավ մարզավիճակով մոտենալ օլիմպիական խաղերին եւ չի հրաժարվի մասնակցել:

Դավթյանը խոսել է նաեւ իր արտասահմանցի մարզիկ ընկերների հետ: Նշում է, որ նրանք էլ նույն իրավիճակում են ու մարզումներ անցկացնելու նրանց հնարավորությունները եւս սահմանափակված են: Օրինակ՝ Գերմանիայի նրա ընկերներից մեկը կարող է տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Տոկիո 2020-ը նախատեսված է հուլիսի 24-ից օգոստոսի 9: Միջազգային օլիմպիական կոմիտեն անցկացման ժամկետների հետ կապված որոշում է պատրաստվում կայացնել առաջիկա 4 շաբաթվա ընթացքում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22216 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ