Քաղաքական կորոնավիրուսը՝ «Վատիկանի նկուղներից»

Մինչ պետական կառույցները հանրային լայն աջակցությամբ պայքարում էին կորոնավիրուսի տարածման դեմ, «Վատիկանի նկուղներից» հերթական ուղերձը ստացվեց։ Միքայել Մինասյանը, որի անունն այսօր շրջանառվում է մի քանի աղմկահարույց քրեական գործերի հետ կապված, եւ որը, իրենից ոչինչ չներկայացնելով, աներոջ նախագահության տարիներին հասցրել է պաշտոնապես մուլտիմիլիոնատեր դառնալ, հերթական անգամ ծանրագույն մեղադրանքներ հնչեցրեց Հայաստանի վարչապետի հասցեին ու «ազդարարեց», թե նա « դատվելու է այս երկրի, երկնքի եւ պատմության դատարաններում»։ Զուտ մարդկայնորեն նրան, իհարկե, կարելի է հասկանալ։ Հայաստան վերադառնալ չի կարող՝ ամենայն հավանականությամբ կհայտնվի ճաղավանդակների ետեւում, Իտալիայում վիճակը լուրջ է, աներոջ ապագան մշուշոտ է, հայաստանյան բիզնեսները նախկին եկամուտները չեն բերում, նույնիսկ «բիրիքով» ձեռք բերած լրատվամիջոցները չեն կարողանում նորմալ աշխատել՝ կապված ԶԼՄ-ների նկատմամբ կիրառվող սահմանափակումների հետ, եւ այդ ամենը, հասկանալի է, նյարդայնացնում է նրան։ Բայց ձեւացնելը, թե իբր իրեն միայն մեր պետության ու հասարակության ապագան է մտահոգում, ճիշտն ասած՝ չափազանցություն էր անգամ նյարդային լարված վիճակի պայմաններում։ Ու երեւի իմաստ էլ չէր ունենա անդրադառնալ նրա նյարդային գրառումներին, եթե չլիներ մի հանգամանք՝ ըստ էության նա «Վատիկանի նկուղներից» բարձրաձայնում է այն, ինչն այսօր Հայաստանում գտնվող իր քաղաքական թիմակիցների մտքում է։

Եվ այսպես, ի՞նչ է ասում երբեմնի թիվ մեկ փեսան։ «Համաշխարհային փորձը հուշում է, որ աղետների ժամանակ առավելագույն արդյունքի են հասնում լայն կոնսոլիդացիա ունեցող հասարակությունները, որտեղ գոյություն ունի վստահություն ինստիտուտների եւ պետության հանդեպ»։ Բացարձակ ճշմարտություն է։ Իսկ ինչո՞վ է զբաղված այս արձանագրման հեղինակը։ Ճիշտ է, գիշեր-ցերեկ իրեն պատկանող լրատվամիջոցներով ու հենց անձամբ իր հոդվածներով խարխլում է մեր հասարակության վստահությունը ինստիտուտների եւ պետության հանդեպ, այսինքն՝ փորձում է խափանել այն լայն կոնսոլիդացիան, որը պիտի օգներ մեզ առավելագույն արդյունք ապահովել կորոնավիրուսի դեմ պայքարում։ Հասկանո՞ւմ եք, մարդն ասում է մի բան եւ անում է ճիշտ հակառակը։ Դա մոտավորապես նույնն է, թե մեկը, օրինակ, նրա սիրած Իտալիայում հայտարարի, որ բնակչությանն անվճար ալկոգել է բաժանելու, եւ բաժանի կորոնավիրուսով վարակված ինչ-որ հեղուկ։

Լավ, իսկ որտեղի՞ց է գալիս այս չարացածությունը։ Կարող էին, չէ՞, մեկ-երկու ամիս կամ գոնե մի քանի շաբաթ համբերել ու հասարակությունը պառակտելու փորձերը շարունակել կորոնավիրուսի նահանջից հետո։ Ոչ, ըստ երեւույթին չէին կարող։ Նրանց ամենաշատը կատաղեցրել է հենց այն, որ այս լարված օրերին հասարակությունը լավ էլ կոնսոլիդացվել է ու հնարավոր ամեն ինչով աջակցում է իշխանություններին։ Կորոնավիրուսի դեմ պայքարի համար բավականին գումար է հանգանակվել, հազարավոր կամավորներ են արձագանքել իշխանությունների կոչին, մթերային խանութներում խուճապ չկա (թեեւ որոշ լրատվամիջոցներ խուճապ առաջացնելու ուղղությամբ լուրջ քայլեր էին ձեռնարկում), մարդիկ ամեն ինչով օգնում են իրար, փողոցներում ախտահանման անվճար միջոցներ են բաժանվում, անգամ տրանսպորտի համար են կրկնակի-եռակի վճարում՝ հաշվի առնելով ստեղծված վիճակը... Համաձայնվեք՝ նախկինների տեսանկյունից սա իսկապես «կատաղելու բան է»։ Չէ՞ որ նրանք այլ կերպ էին պատկերացնում ամեն ինչ. «այ հիմա իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից, ժողովուրդը կհիասթափվի իշխանություններից, ու մենք հետ կգանք»։

Հետ չեն գա։ Առավել եւս՝ կորոնավիրուսի հետ կապված այս իրավիճակից հետո, երբ չդիմացան գայթակղությանն ու ծանր պահին փորձեցին թիկունքից հարվածել իշխանություններին։ Չնայած՝ անձամբ Միքայել Մինասյանը հետ գալու շանս գուցեեւ ունի։ Եթե Իտալիայի իշխանությունները արտահանձնեն։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
28611 դիտում

Ռոբերտ Քոչարյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է. Փաշինյան

Բացառում եմ հետընտրական զարգացումները, բացառում եմ, որ ՀՀ քաղաքացին թույլ տա՝ եռագլուխ կուսակցությունը թպրտա

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է և միանձնյա կձևավորի կառավարություն. վարչապետ

Շնորհավորանքներ, ծափահարություններ ու վանկարկումներ. վարչապետը ժամանել է ՔՊ շտաբ

ԿԸՀ-ն մշակել և հրապարակել է 404 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

ՔՊ-ն Գյումրիում առաջատար է Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի թաղամասերի ընտրատեղամասերում

Հայտնի են Դավթաշեն վարչական շրջանի բոլոր 19 տեղամասի նախնական արդյուքնները

Ամփոփվել են 332 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար

Սարուխան, Քաջարան․ ՔՊ-ն կրկին առաջատար է

Երևանի Ավան և Աջափնյակ վարչական շրջաններ․ արդյունքներ մի քանի տեղամասից

Հայտնի են 269 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները

Աչաջուր․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 70,85%

Բագրատաշենի 2 ընտրատեղամասերի արդյունքներով ՔՊ-ն առաջատար է

ԿԸՀ-ն մշակել է 191 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. որ ուժը քանի ձայն է ստացել

ԿԸՀ-ն հրապարակել է 159 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն բացարձակ առաջատար է

Բջնի, Քաջարան, Բերքաբեր․ հայտնի են նախնական արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է 131 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

Նիկոլ Փաշինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով

ՔՊ՝ 60.7%․ հրապարակվել են Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերի արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է 110 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

Ինչպե՞ս գեներացնել հետընտրական զարգացումներ. հերթական տեխնոլոգիան՝ ըստ հյուսիսից ուղարկված методичка-յի

Ինձ, Հայկոյին, Արթուրին օբշի 900 տվավ, էլի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Ուժեղ Հայաստան»-ից

Հայաստանն ընտրություն է կատարել հօգուտ ազատ, անկախ և եվրոպական ապագայի. Սալոմե Զուրաբիշվիլի

Տվյալներ Արտաշատից. ՔՊ-ն առաջատար է

Գագարինում ՔՊ-ն ջախջախիչ հաղթանակ է տարել

Իշխանասարում առաջատարը ՔՊ-ն է

Արագածոտնում հաշվարկված 6118 քվեի արդյունքում ՔՊ-ն բացարձակ առաջատար է՝ 65.2%

Հրապարակվել են 82 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

Հայտնի են ևս մի քանի ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն առաջատար է

Անգեղակոթ գյուղում ՔՊ-ն առաջատար է

Նախնական արդյունքները շատ գոհացուցիչ են. Հարությունյանը ՔՊ շտաբից տեսանյութ է հրապարակել

Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը

ՔՊ-ն պահպանում է առաջատարի դիրքերը․ Վանաձոր 23/17

Հայտնի են Շիրակի մարզի Բասեն և Ոսկեհասկ համայնքների նախնական արդյունքները

Ինչպիսին է նախնական պատկերը Տանձավեր համայնքում. արդյունքներ

Վերջ խուլիգան ու հանցագործ օլիգարխներին, վերջ ուռած, խոշոր, բայց դատարկ գլուխներին. Մադլենյան

Երևանի ընտրատեղամասերից արդյունքներ. ՔՊ-ն առաջատար է

ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար․ Ազատան 32/1

Հայտնի են ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները Այնթափ, Մարց, Ջրաշեն, Մելիքգյուղ բնակավայրերում

Կապանում նույնպես ՔՊ-ն առաջատար է