ԱՀ առողջապահության նախարարությունը ստոմատոլոգներին հորդորել է սպասարկել միայն շտապ և անհետաձգելի դեպքերը

20/03/2020 schedule21:45

Ուսումնասիրելով COVID-19 կորոնավիրուսային վարակի բռնկման օջախում ստոմատոլոգիական ծառայությունների իրականացման միջազգային փորձը և հաշվի առնելով ստոմատոլոգիական ծառայության առանձնահատկություններն ու բժշկական հաստատությունների պլանային այցերի մեծ թիվը, Արցախի առողջապահության նախարարությունը ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող բոլոր բժշկական հաստատություններին հորդորել է հետաձգել բոլոր տեսակի պլանային այցերը`նախնական մեկ ամիս ժամկետով, և սպասարկել միայն շտապ և անհետաձգելի բուժօգնություն պահանջող դեպքերը:

«Միաժամանակ, հաշվի առնելով ստոմատոլոգիական ծառայություն մատուցելու ընթացքում կորոնավիրուսային վարակի տարածման հնարավոր բարձր վտանգը, տեղեկացնում ենք, որ մբժիշկ-ստոմատոլոգը պետք է կարողանա նույնականացնել COVID-19 կորոնավիրուսով
պացիենտին` հիմք ընդունելով ԱՀ առողջապահության նախարարի 11.03.2020թ. թիվ 82-Ա հրամանով հաստատված ուղեցույցը,

COVID-19 կորոնավիրուսով պացիենտին ցուցված չէ ստոմատոլոգիական որևէ բժշկական օգնություն, բացառությամբ սուր և անհետաձգելի դեպքերի:  Այն դեպքում, երբ հիվանդության ակտիվ շրջանում պացիենտը դիմում է ստոմատոլոգիական կենտրոն, ապա բժիշկ-ստոմատոլոգը պետք է կարողանա հնարավորինս արագ նույնականացնել COVID-19 կորոնավիրուսով պացիենտին, անհապաղ կազմակերպել մեկուսացման միջոցառումներ, ինչպես նաև տեղեկացնել համապատասխան մարմիններին,

ստոմատոլոգիական բժշկական օգնություն ցուցաբերելիս, խորհուրդ է տրվում մինչ պացիենտի զննումն ու նախատեսվող միջամտության իրականացումը, ինչպես նաև պացիենտի զննումից և իրականացված միջամտությունից հետո՝ կատարել ձեռքերի հիգիենիկ մշակում (մաքրում):

Խորհուրդ է տրվում օգտագործել բոլոր պաշտպանիչ անհատական միջոցները`բժշկական դիմակներ և պաշտպանիչ արտահագուստ` նախատեսված մեկանգամյա օգտագործման համար, մինչև որևէ ստոմատոլոգիական միջամտություն կատարելը պացիենտին առաջարկել բերանի խոռոչի ողողում՝ 1% ջրածնի պերօքսիդի լուծույթով:

Ստոմատոլոգիական բժշկական օգնություն ցուցաբերելիս Ռաբերդամի օգտագործումը զգալիորեն նվազեցնում է COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը, քանի որ նվազեցնում է թքով և արյունով ախտահարված աերոզոլային կախույթի առաջացումը: Բոլոր այն դեպքերում, երբ աշխատանքի ընթացքում հնարավոր չէ տեղադրել Ռաբերդամ, խորհուրդ է տրվում օգտագործել մեխանիկական գործիքներ`որպեսզի հեռացման ժամանակ նվազեցվի աերոզոլի առաջացումը»,-տեղեկացրել է ԱՀ առողջապահության նախարարությունը:

Տպել
9049 դիտում

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին