Կառավարության անդամները ծափահարություններով շնորհակալություն հայտնեցին գործարարներին ու բուժաշխատողներին

Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ կառավարության անդամները ծափահարություններով շնորհակալություն հայտնեցին գործարարներին եւ բուժաշխատողներին՝ կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում իրենց կատարած աշխատանքի համար:

«Ես ուզում եմ կրկին ընդգծել մեր գործարարների, հայ բիզնեսմենների բացառիկ տաղանդը: Ես երեկվա ու այսօրվա թվերը, որ տեսա, զարմացա, բոլորս գիտենք՝ Լարսը փակ է, Իրանի հետ մեր սահմանը փակ է, ամեն ինչ փակ է, բայց, միեւնույն է, մեր գործարարները կարողանում են գտնել ճանապարհներ, ներմուծել սննդամթերք, եւ ես ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել: Առաջարկում եմ, որ մեր գործարարներին ծափահարենք՝ այս ընթացքում իրենց կատարած աշխատանքի համար»,- ասաց վարչապետը, ինչից հետո կառավարության անդամները ծափահարեցին։

Դրանից հետո վարչապետն անդրադարձավ առողջապահական համակարգի աշխատակիցներին՝ համարելով նրանց մեր ժամանակների գլխավոր հերոսներ. «Եթե գործարարների դեպքում այս ամբիոնից ասելու անհրաժեշտություն տեսա, ապա առողջապահության համակարգի աշխատողների դեպքում նման կարիք չկա, որովհետեւ այդ գնահատանքը համատարած է եւ ամենուր: Բայց կարծում եմ, որ, իրոք, մեր խոնարհումը եւ գնահատանքի խոսքն առողջապահական համակարգի աշխատողներին պետք է, եւ նրանց նույնպես ծափահարենք»,- ասաց վարչապետը, որից հետո կառավարության անդամները կրկին ծափահարեցին:

Վարչապետն անդրադարձավ նաեւ երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի արած այն հայտարարությանը, թե կորոնավիրուսից հետո կյանք կա․ «Ես ուզում եմ վերաձեւակերպել ու ասել, որ կորոնավիրուսի ժամանակ նույնպես կյանք կա, որովհետեւ ոչ ոք չգիտի, թե այս իրավիճակը որքան կտեւի: Սա չի նշանակում, եթե ասենք 6-7 ամիս տեւեց, ուրեմն 7 ամիս ոչ ոք տնից չպետք է դուրս գա»։ 

Փաշինյանը նշեց, որ համաճարակը ինչպես անսպասելի գալիս է, նույնպես էլ վերջ պետք է ունենա, բայց Հայաստանը պետք է պատրաստ լինի առերեսվել․ «Ուզում եմ նշել, որ Հայաստանը ամենաքիչ խուճապ ապրած երկրներից է, որի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հանրությանը:Մենք պետք է մեր բնականոն կյանքով ապրենք»:

Տպել
1010 դիտում

Իքս մարդը բարեգործություն է արել, որի գովազդային գինը կպանահջեր ավելի մեծ գումար․ Նիկոլ Փաշինյան

3 օր առաջ իմ աչքերով տեսել եմ ռազմաարդյունաբերական համալիրի մի նմուշ, որին մի քիչ հեշտ չէր հավատալ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն Աֆրիկայում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, զենքի վաճառքի մեջ. վարչապետ

Օժանդակություն ստանալու համար կինը մարտի 30-ի դրությամբ պետք է լինի առնվազն 12, առավելագույնը 34 շաբաթական հղի

Բոլորը սկսել են հավատալ, որ իմբիրը կորոնավիրուսի պատվաստանյութ է, դրա համար էլ անվերահսկելիորեն թանկացել է․ վարչապետ

Դա ինձ համար կլինի բարոյական ավարտ. Փաշինյանը՝ նախկին իշխանություններին նմանվելու, նրանց թալանածը հետ բերելու մասին

Տիգրան Համասյանի «ոչՊաշտոնական» համերգը Լոս Անջելեսից. Կառավարության ուղիղ եթերում

Ճամբարակում այս տարի կրկնակի կավելանա գարնանացանը

Տնտեսական փլուզումները բացելու են հնարավորություններ․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլյանի հանձնաժողով են հրավիրվել Յուրի Խաչատուրովն ու Սերժ Սարգսյանը. դա կլինի աշխատանքների կուլմինացիան

Ես չեմ ասում՝ Արցախի ընտրությունները կատարյալ են եղել. Փաշինյանը պատասխանեց հարցին՝ ինչո՞ւ է աչք փակում կեղծիքների վրա

Աննախադեպ իրավիճակը թելադրեց շտապ լուծումներ գտնել. դատավորը՝ էլեկտրոնային դատավարության մասին

Գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների. պարետի որոշումը

Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. նրանց թեստերի պատասխանները կստացվեն վաղը

Մոտ 550 հազար դոլարի ներդրում ենք արել՝ Հայաստանում թեստերի տեղական արտադրություն ունենալու համար․ ՀՀ վարչապետ

Մասնագիտական պատրաստության պարապմունք է անցկացվել 3-րդ զորամիավորումում. ՊՆ

Կրակոցներ Երևանում. մոտ 40 տարեկան տղամարդը հրազենային վնասվածքներով հիվանդանոցում է

Եթե պարգեւավճարներն ուղղվեին թոշակների բարձրացմանը՝ դրանք կբարձրանային 165 դրամով. վարչապետը հաշվարկ ներկայացրեց

Եթե բոլորին տանք օգնություն, կնշանակի, որ ռեսուրսը օգտագործում ենք նաեւ նրանց համար, որոնք դրա կարիքը չունեն․ վարչապետ

Արմավիրում գյուղատնտեսական աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են