Քանի ես եմ քաղաքապետը, էդպիսի բաներ չեն կարող կատարվել. լարված խոսակցություն՝ Մարությանի եւ Խաժակյանի միջեւ

Այսօր ավագանու նիստի ընթացքում «Լույս» Խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը երկու հարց ուղղեց քաղաքապետին, որից հետո նրանք ունեցան բավականին լարված խոսակցություն: Խաժակյանը նշեց, որ այս օրերին ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում, եւ հետեւելով գնումների գործընթացին՝ հասկանում է, որ գնման մրցույթ հայտարարված չէ, բայց ինչ-որ կազմակերպություններ ասֆալտապատում են իրականացնում:

Նա հարց ուղղեց, թե ինչ հիմունքերով են այդ աշխատանքներն իրականացվում. «Ինչպե՞ս ենք վճարելու, թե՞ ուղղակի գիտենք, որ հետո իրենք են հաղթելու, դրա համար ասել ենք՝ դու հիմա աշխատանքն արա, հետո սրան կանդրադառնանք»:

Խաժակյանի երկրորդ հարցը վերաբերում էր ոռոգման ցանցերին. «154 միլիոն դրամ նախատեսել էինք այդ աշխատանքի համար, եւ սրա համար հայտարարվել էր ընդամենը 3 մրցույթ: Աշխատանքների ընդամենը 28 տոկոսն է կատարվել, ինչպես կբացատրեք»:

Քաղաքապետ Մարությանը նշեց, որ ոռոգման ցանցերի վերաբերյալ հնչած հարցին կպատասխանի համապատասխան մասնագետներից մեկը: Ինչ վերաբերում է Խաժակյանի այն պնդմանը, թե աշխատանքը հանձնարարել են՝ նախապես իմանալով, թե ում են մրցույթում հաղթող ճանաչելու, Մարությանը նկատեց. «Դա տեղի էր ունենում ձեր կողմից շատ սիրված Վահե Նիկոյանի եւ Տարոն Մարգարյանի ժամանակ: Այո՛, այդպիսի բաներ տեղի էին ունենում տարբեր քաղաքապետների եւ փոխքաղաքապետների ժամանակ։ Էն ժամանակ…»: Խաժակյանը, չցանկանալով լսել շարունակությունը, ընդհատեց Մարությանի խոսքը՝ ասելով՝ դուք վիրավորական խոսքեր եք ասում, եւ ես չեմ ուզում լսել ձեզ:

«Այն ժամանակ այդպիսի բաներ կատարվում էին, հիմա չեն կարող կատարվել, միգուցե դուք կուզենայիք, որ լինեիք քաղաքապետ եւ նման բաներ կատարվեին, բայց քանի ես եմ քաղաքապետը, էդպիսի բաներ չեն կարող կատարվել»,- ասաց Մարությանը: Խաժակյանն էլ վրա բերեց, որ, ուրեմն, քաղաքապետն անտեղյակ է: 

Վերջինս նաեւ Մարությանին հիշեցրեց աշխատանքից ազատված կոմունալ վարչության պետ Արարատ Խաչիկյանի մասին, որին Մարությանն էր այդ պաշտոնում  նշանակել: «Ձեզ հիշեցնեմ, որ նրա հայտարարած մրցույթները դուք եք հաստաել, որի քրոջ որդին հաղթել էր միանգամից երկու մրցույթ եւ ազատել էիք նրան այն ժամանակ, երբ ինֆորմացիան հասու էր դարձել մամուլին եւ բոլորին»,- ասաց Խաժակյանը: Մարությանը նշեց, որ կոմունալ վարչության պետը դիմում է գրել ու հեռացել, միեւնույն ժամանակ դատախազությունում գործը քննվում է եւ ավելի ճիշտ կլինի այդ գործով զբաղեն պրոֆեսիոնալները:

Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն անդրադառնալով Խաժակյանի բարձրացրած առաջին հարցին, նշեց, որ 2019 թվականին է հաստատվել բավականին շատ մրցույթներ, եւ բյուջեն հաստատելուց հետո աշխատանքներն սկսվել են: Նշեց՝ քանի որ անցած տարի գնումների հետ կապված մի փոքր խնդիր կար, այդ իսկ պատճառով որոշում է կայացվել, որ յուրաքանչուր տարի իրականացվի հաջորդ տարվա գնումները: Ասֆալտապատման մրցույթը հայտարարվել է 2019 թվականին՝ առանց ֆինանսական միջոցների առկայության:

«2019 թվականին, երբ որ բյուջեն հաստատվեց, արդեն մեզ հնարավորություն տրվեց, որ 2020 թվականին պայմանագրեր կնքվեն համապատասխան կապալառուների հետ»,- ասաց նա: 

Տպել
3186 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին