Այս ճգնաժամի արդյունքում Հայաստանը, Արցախը, հայ ժողովուրդը, մենք բոլորս պետք է ավելի ուժեղացած դուրս գանք․ վարչապետ

Այս ճգնաժամի արդյունքում Հայաստանը, Արցախը, հայ ժողովուրդը, մենք բոլորս պետք է ավելի ուժեղացած դուրս գանք: Այս մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հայտնեց, որ նախօրեին կառավարությունում քննարկել են հակաճգնաժամային տնտեսական մարտավարությունն ու ռազմավարությունը. «Ուզում եմ ասել, որ մեր որոշումը միանշանակ է. մենք մեր առաջ խնդիր չենք դրել եւ չենք դնելու վերականգնել նախաճգնաժամային տնտեսական վիճակը, որքան էլ այն լավն էր ՀՀ-ում։ Մենք մեր առաջ խնդիր ենք դրել շատ ավելի մեծ ամբիցիաներով առաջնորդվել հետճգնաժամային վիճակից հետո դիրքավորվելիս։ Այստեղից բխում է մեր գործողությունների տրամաբանությունը, որ մենք պետք է այս ընթացքում իրագործենք զարգացման ծրագրեր, գուցե ավելի կենտրոնանանք բարեփոխումների այն օրակարգի վրա, որ որդեգրել ենք եւ, իհարկե, պետք է լրջագույն աջակցություն ցուցաբերենք տնտեսությանը, որը պետք է ունենա զարգացման տրամաբանություն»:

Նա ընդգծեց՝ հասկանալի է, որ ճգնաժամը որոշակի սոցիալական մարտահրավերներ նույնպես ի հայտ բերելու է. «Մենք պետք է առերեսվենք ու համարժեք քայլեր ձեռնարկենք նաեւ դրանց կապակցությամբ: Շատ կարեւոր է, որ այդ սոցիալական ծրագրերը լինեն արդյունավետ, հասցեական, լինեն արդար»։

Վարչապետը հիշեցրեց, որ նախկինում եղել են դեպքեր, երբ սոցիալական օգնությունները կենտրոնանում էին մի քանի տեղերում, եւ սոցիալական աջակցությունների ֆոնին ստվերային հարստացման երեւույթներ են տեղի ունեցել. «Մենք դա պետք է բացառենք»։  

Տպել
536 դիտում

Մեծ Բրիտանիայի վարչապետի վիճակը վատթարացել է. տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Կորոնավիրուսի վարակի կասկածով 400 քաղաքացի դուրս է եկել մեկուսացումից

Իքս մարդը բարեգործություն է արել, որի գովազդային գինը կպանահջեր ավելի մեծ գումար․ Նիկոլ Փաշինյան

3 օր առաջ իմ աչքերով տեսել եմ ռազմաարդյունաբերական համալիրի մի նմուշ, որին մի քիչ հեշտ չէր հավատալ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն Աֆրիկայում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, զենքի վաճառքի մեջ. վարչապետ

Օժանդակություն ստանալու համար կինը մարտի 30-ի դրությամբ պետք է լինի առնվազն 12, առավելագույնը 34 շաբաթական հղի

Բոլորը սկսել են հավատալ, որ իմբիրը կորոնավիրուսի պատվաստանյութ է, դրա համար էլ անվերահսկելիորեն թանկացել է․ վարչապետ

Դա ինձ համար կլինի բարոյական ավարտ. Փաշինյանը՝ նախկին իշխանություններին նմանվելու, նրանց թալանածը հետ բերելու մասին

Տիգրան Համասյանի «ոչՊաշտոնական» համերգը Լոս Անջելեսից. Կառավարության ուղիղ եթերում

Ճամբարակում այս տարի կրկնակի կավելանա գարնանացանը

Տնտեսական փլուզումները բացելու են հնարավորություններ․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլյանի հանձնաժողով են հրավիրվել Յուրի Խաչատուրովն ու Սերժ Սարգսյանը. դա կլինի աշխատանքների կուլմինացիան

Ես չեմ ասում՝ Արցախի ընտրությունները կատարյալ են եղել. Փաշինյանը պատասխանեց հարցին՝ ինչո՞ւ է աչք փակում կեղծիքների վրա

Աննախադեպ իրավիճակը թելադրեց շտապ լուծումներ գտնել. դատավորը՝ էլեկտրոնային դատավարության մասին

Գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների. պարետի որոշումը

Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. նրանց թեստերի պատասխանները կստացվեն վաղը

Մոտ 550 հազար դոլարի ներդրում ենք արել՝ Հայաստանում թեստերի տեղական արտադրություն ունենալու համար․ ՀՀ վարչապետ

Մասնագիտական պատրաստության պարապմունք է անցկացվել 3-րդ զորամիավորումում. ՊՆ

Կրակոցներ Երևանում. մոտ 40 տարեկան տղամարդը հրազենային վնասվածքներով հիվանդանոցում է

Եթե պարգեւավճարներն ուղղվեին թոշակների բարձրացմանը՝ դրանք կբարձրանային 165 դրամով. վարչապետը հաշվարկ ներկայացրեց