«Աթենք» ընկերության գործարանները շարունակում են իրենց բնականոն աշխատանքը

18/03/2020 schedule17:41

Նոր կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված ՀՀ կառավարության որոշմամբ` շուրջ մեկ ամիս ժամկետով հանրապետությունում արտակարգ դրություն է սահմանված։

Այս իրավիճակում փորձել ենք տեղեկություն ստանալ շուկայում մսամթերքի առկա պաշարի և ներկա պահին գործարանների աշխատունակության մասին։ Ինչպես հավաստիացնում է տեղական արտադրողներից «Աթենք» ընկերության սեփականատեր Պետրոս Ադամյանը, ընկերությունը կարող է լիովին ապահովել մսամթերքի անհրաժեշտ քանակությունը։

«Մեր ընկերության գործարանները շարունակում են իրենց բնականոն աշխատանքը։ Ուզում եմ հավաստիացնել, որ թե՛ այս մեկ ամսվա ընթացքում և թե՛ դրանից հետո «Աթենք»-ը շարունակելու է իր նույն եռանդով աշխատանքը, որպեսզի մենք չունենանք մսամթերքի և կիսաֆաբրիկատների անհրաժեշտ  քանակության պակաս՝ դեֆիցիտ։

Արտադրության ծավալները չեն նվազել, թարմ և որակյալ մսամթերքն ու կիսաֆաբրիկատները կանոնավոր կերպով մատակարարվում են Հայաստանում և Ստեփանակերտում գործող ֆիրմային խանութներ, սուպերմարկետներ ու առևտրի կետեր։ Մեր ամենօրյա մատակարարման կանոնավոր գրաֆիկով 120 մեքենա ուղևորվում է ամբողջ Հայաստանի շուրջ 4000 առևտրի կետեր։

Այս պահին գործում են «Աթենք» ընկերության թվով 11 ֆիրմային խանութ. 9-ը գտնվում են Երևան քաղաքի տարբեր շրջաններում, 1 խանութ՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում,  1 խանութ Լեռնային Ղարաբաղում՝ Ստեփանակերտում:

«Աթենք» ընկերությունը նաև շարունակում է արտահանման բնականոն գործընթացը։ Ինչպես հայտնել էինք,  հայկական արտադրության մսամթերքն արդեն ներկայացված է նաև ՀՀ սահմաններից դուրս։ Մասնավորապես՝ հարևան Վրաստանում բացվել է «Աթենք»-ի 2 ֆիրմային խանութ։ Այս ընթացքում մեր ընկերության կողմից առաջարկվող թարմ ու որակյալ մսամթերքը հասանելի է նաև այնտեղ։ Եվ, ասեմ, բավականին մեծ պահանջարկ ունի։

Մեր գործարաններում և ֆիրմային խանութներում սանիտարահիգիենիկ կանոնների խստորեն պահպանումը եղել է և կմնա մշտապես վերահսկվող և կայուն ձևով իրականացվող գործընթաց։ Սակայն նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից ելնելով՝  գործարանների ողջ տարածքում ախտահանումն իրականացվում է կրկնակի խիստ ռեժիմով․ պարբերաբար ախտահանվում է գործարանի ողջ տարածքը, աշխատակիցները, ինչպես միշտ, կրում են ձեռնոցներ և պաշտպանիչ դիմակներ:

 

Ախտահանվում են ինչպես մեր մեքենաները նախքան գործարան մտնելը, այնպես էլ  ամեն բարձումից առաջ մեքենայի սառնարաններն ու սառցարանները, իսկ առաքիչները կրում են համապատասխան դիմակներ և ձեռնոցներ։

Ֆիրմային խանութները նույնպես ախտահանվում են․ խանութի տարածքը, մուտքի դռների բռնակները, սառնարանները պարբերաբար մաքրվում են ախտահանիչ նյութերով, կանոնավոր գործում է օդափոխության ռեժիմ։ Սպասարկող անձնակազմը բժշկական ձեռնոցներով և դիմակներով է, խանութների մուտքերի մոտ առկա են հակասեպտիկ նյութեր, որոնցից կարող են օգտվել քաղաքացիները խանութ մտնելուց առաջ։

Լինելով տեղական արտադրող` «Աթենք» ընկերության ողջ թիմը գիտակցում է, որ ստեղծված իրավիճակում զգոնություն ու հանդարտություն պահպանելը, բոլորիս միասնականությունն ու համախմբվածությունը կարևոր են։ Եվ մենք ամեն բան անելու ենք, որպեսզի երկրի համար այս կարևոր պահին մեր քաղաքացիներն ապահովված լինեն թարմ ու որակյալ մսամթերքով։ Ուստի կոչ եմ անում միասնական և պատվով հաղթահարենք դժվարությունները»։

 

Տպել
8674 դիտում

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ