Սիրիայում այսուհետ օրենսգրքից հանվում է «պատվի սպանություններ»-ի համար պատժի մեղմացումը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Սիրիայի Արաբական հանրապետության քրեական օրենսգրքի հոդվածներից մեկը ենթարկել է փոփոխության: Այդ հոդվածով չեղյալ է համարվել այսպես կոչված «պատվի հանցագործության» համար սահմանվող պատժի մեղմացումը (մուսուլմանական ավանդապաշտ հասարակություններում պատվի հանցագործություն է համարվում սպանությունը, որն իրականացվել է ընտանիքի անունը, պատիվը արատավորումից փրկելու համար): Որոշման մասին հայտարարել է սիրիական նախագահի աշխատակազմը:

Ասադի ընդունած օրենքի համաձայն, Սիրիայի քրեական օրենսգրքի 548 հոդվածը չեղյալ կհամարվի: Նախագահը որոշման նախագիծն ուղարկել էր խորհրդարանի քննարկմանը դեռ մարտի 8-ին:

Սիրիական իշխանությունների այս որոշումը մեկնաբանել է Դամասկոսի Համալսարանի պրոֆեսոր, ընտանիքի հարցերով Սիրիական Հանրապետության կառույցի նախկին ղեկավար Անսաֆ Համադը՝  նշելով, որ որոշումը հասունացել էր վաղուց, քանի որ այդ վիճելի հոդվածը փաստացի օրինականացնում էր սպանությունը՝ տալով դրան արդարացում եւ հակասելով Սիրիայի ամբողջ իրավաբանական համակարգին:

Դեռեւս  2008 թվականին Սիրիայի Ընտանեկան գործերի գրասենյակը համաժողովրդական ֆորում անցկացրեց իրավաբանության ոլորտի փորձագետների եւ տարբեր հավատքների ներկայացուցիչ կրոնական գործիչների հետ, որոնք հաստատեցին, որ գոյություն չունեն կրոնական տեքստեր, որոնք արդարացնում են սպանությունների նման պրակտիկան: 

Սիրիացի փորձագետի խոսքով ՝ ավելի վաղ արդեն ընդունվել էին հոդվածի երկու փոփոխություններ՝ խստացնելով նման հանցագործությունների համար պատասխանատվությունը: Վերջին փոփոխությամբ նախատեսվում էր 7 տարվա ազատազրկում ՝ «պատվի սպանություններ» կատարելու համար:

Հօգուտ սիրիական քրեական օրենսգրքի 548-րդ հոդվածի իսպառ վերացման հանդես եկավ նաեւ այն փաստը, որ  նմանատիպ սպանությունների զոհեր էին շատ հաճախ դառնում  անմեղ կանայք, որոնք այս կամ այն պատճառներով չէին գոհացրել իրենց ընտանիքի տղամարդ անդամներին: Օրինակ՝ զոհերը կարող էին ժառանգորդներ կամ ժառանգության թեկնածուներ լինել կամ պնդել, որ բարձրագույն կրթություն ստանան կամ ցանկություն ունենային տեղավորվել աշխատանքի, կամ էլ պարզապես եղբայրներից մեկը նախանձեր քրոջը:

Հոդվածի փոփոխությունից հետո «պատվի սպանություններ» կատարած անձանց հանցագործությունները կդիտարկվեն որպես սովորական սպանություններ՝ ծանր կամ ոչ այնքան:

Որքան էլ զարմանալի եւ տարօրինակ թվա, «պատվի հանցագործություններ» իրականացվում են ոչ միայն Սիրիայում: Նույն իրավիճակն է նաեւ Իրաքում, Իրանում, Պաղեստինում, Հնդկաստանում: Ընդ որում, հարազատ դստերը, խորթ կամ հարազատ քրոջը սպանելու համար այդ սպանություններն ընտանիքի պատվի անվան տակ քողարկող տղամարդիկ միայն 2 մարդու՝ իրենց խոսքերը հաստատելու պարագայում գրեթե միշտ խուսափում են քրեական պատասխանատվությունից կամ առանձին դեպքերում պատիժն ավարտվում է շատ կարճ բանտարկությամբ:

Ամենահնչեղ դեպքերից մեկը 2016-ին «պաղեստինյան Քիմ Քարդաշյան» անունով հայտնի Քանդիլ Բալոչի սպանությունն էր: Հայտնի բլոգեր եւ մոդել, գեղեցկուհի Բալոչին սպանել էր հարազատ եղբայրը՝ բաց հագուստով լուսանկարների համար: Ընդ որում, սպանել էր դաժանորեն՝ սկզբում դեղահաբ էր տվել հյուր եկած քրոջը, այնուհետ քնած ժամանակ կարել էր նրա բերանն ու քիթը: Թթվածին չստանալով, աղջիկը խեղդվել էր: Եղբայրը, որը բառացիորեն ապրում էր քրոջ վաստակած գումարներով, դատապարտվեց քրոջը սպանելու համար 3 տարի անց, երբ Պաղեստինում խստացվել էր արդեն «պատվի սպանություններ»-ի համար նախատեսված օրենքը: Նրան օգնած մյուս 2 եղբայրներն արդարացվել էին ամբողջությամբ:

Մեկ այլ հնչեղ դեպք էլ 2 տարի առաջ էր ցնցել աշխարհը, երբ 22 տարեկանում սպանվել էր «Միսս Բաղդադ-2015» Թարա Ֆարեսը: Իրաքյան գեղեցկուհուն սպանել էին կարճ շորտով եւ կիսաշրջազգեստով լուսանկարների համար, որոնք աղջիկը տեղադրել էր ինստագրամյան էջում: Նրան սպանել էին՝ պատճառաբանելով, թե աղջիկը խայառակում է Իրաքը: Սպանել էին 3 կրակոցով՝ 2 անգամ գլխին, 1 անգամ՝ կրծքավանադակին:

Նմանատիպ դեպքերը բազմաթիվ են: Ամենից շատ մահեր՝ ընտանիքի անդամների կողմից՝ իբրեւ պատվի փրկության համար, գրանցվում են Պաղեստինում եւ Հնդկաստանում: Գրեթե ամեն օր այս երկրներում տղամարդիկ ինքնադատաստան են տեսնում կանանց հետ՝ բոլորիս համար սովորական թվացող բաների համար: Հազարավոր են նաեւ դեպքերը, երբ այդ ինքնադատաստանների արդյունքում կանայք չեն մահանում, սակայն դառնում են խեղանդամ կամ այլանդակված:

Տպել
1493 դիտում

Բագրավան գյուղի բակերից մեկում այրվել է 1200 հակ անասնակեր

ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ կներկայացնի ՄԻԵԴ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է. 340 բեռնատար կա կուտակված

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա պլանային անջատումներ են սպասվում

Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ ղեկավար

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք. գրանցվել է 5 մահ

Արցախի շուրջօրյա էլեկտրամատակարարումը վերականգնված է. Արցախի նախագահը՝ կապի ու հաղորդակցության խնդիրների մասին

Մինասյանը պետք է պատասխան տա. Արարատ Միրզոյանը՝ լրտեսության մեղադրանքի մասին

ՊՆ փոխնախարար է նշանակվել Սուրեն Սահակյանը

Ակնհայտ սուտ է. ԱԱԾ-ն հերքում է Միքայել Մինասյանի մեղադրանքներն Արարատ Միրզոյանի հասցեին

Հայաստանում ադամանդագործության և ոսկերչական ոլորտների զարգացման համար ապետք է միավորվեն պետությունն ու ընկերությոնները

ԱՀ նախագահը ամերիկահայ վնասվածքաբան-օրթոպեդ Վրեժ Մանուկյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով

Արցախում 50 հազար ծառ կտնկվի «1 դոլար = 1 ծառ» բանաձևով

Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից դժվարանցանելի է, Լարսը փակ է

Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում սահմանվել են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ

Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսի սեքվենավորման փորձ է կատարվել

Մեր գյումրեցի տղան լավ է. պատգամավոր Նազելի Բաղդասարյանը տեսակցել է օրեր առաջ հրազենային վիրավորում ստացած զինծառայողին

23-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և բերման է ենթարկվել

10 ոսկե, 5 արծաթե, 2 բրոնզե մեդալ. հայ դպրոցականների՝ միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայի ձեռքբերումները

Սահադաշտում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով անչափահաս է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ. shamshyan.com

Հայրենիքի փրկության շարժմանը մասնակցում էին նաեւ նախկին ու ներկա քաղաքապետեր

Իրանում «Radteb Naghsh-e Jahan» ընկերության տնօրենը հայտարարել է Հայաստանում տնտեսական գործունեություն սկսելու մասին

«Հայ երգը դարերից». նոր նախագիծ Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբից

Հայաստանը պահեք`սահմանը ատամներով բռնած, սահմանին սիրահարված, ու սահմանին միշտ մի կյանք պարտք

Լեռնային Ղարաբախում շուրջ 100 խաղաղապահ պատվաստվել է «Спутник-V» պատվաստանյութով. ՌԴ ՊՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 12-ից 15 աստիճանով

Հայկ Հաջինազարյանը կնշանակվի Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության բաժնի ղեկավար. «Արմենպրես»

Լերմոնտովոյին հարակից անտառից ապօրինաբար ծառեր են հատվել

Արծվանիկ գյուղում ավտոմեքենա է այրվել

ՊԵԿ-ում քննարկվել է զարգացման եվ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը

Շաբաթ օրը մեզ կընդունեն արդեն վարչապետի ֆորմատով. ավարտվեց ժամկետային զինծառայողների ծնողների հանդիպումը

 «Մեկ օր հրաշքի մեջ». իրականացվել է բարեգործական ծրագիր զինծառայողների և արցախցի փոքրիկների համար

Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում ձյուն է. ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ

Ժամանակավոր արգելք է սահմանվել սև և գունավոր մետաղների ջարդոնի, թափոնի արտահանման նկատմամբ. ՊԵԿ

Հայրենիքի փրկության շարժումը Վանաձորում է. Վազգեն Մանուկյանն անդրադարձավ Գյումրիում արված իր «բոմժ» արտահայտությանը

Ժամկետային զինծառայողների ծնողները հանդիպում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

Նախարարությունը հրապարակել է Արցախի շրջանների ներկայացուցիչների հեռախոսահամարները

Ադրբեջանական կողմը 2 զինծառայողի դի է փոխանցել

Գյումրիում առատ ձյուն է տեղում, փողոցների մաքրման համար աշխատում է 20 միավոր տեխնիկա (լուսանկարներ)

Գյումրու Պարոնյան փողոցում մեքենա է այրվել