Կորոնավիրուսն այնքան վարակիչ չէ, որքան կարմրուկը․ Լենա Նանուշյան

Հայաստանը մինչեւ այս շաբաթվա վերջ կունենա կորոնավիրուսի նոր ենթատեսակը հայտնաբերող 5000-ից ավելի լաբորատոր թեստեր։ Դա բավարար կլինի՝ ստուգումներն իրականացնելու համար, սակայն չի նշանակում, որ ՀՀ առողջապահության նախարարությունն աշխատանքներ չի տանում նոր թեստեր ձեռք բերելու ուղղությամբ։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը՝ հավելելով, որ այդ աշխատանքներն ամենօրյա ռեժիմով շարունակվում են։

Անդրադառնալով վերջին օրերին շատ քաղաքացիների այն պնդմանը, թե իրենց չեն թեստավորվում, մինչդեռ դիմել են՝ նշել է, որ դրա համար հիմք է ընդունվում միջազգային համագործակիցների կողմից ներկայացված ուղեցույցը։ Ըստ այդմ՝ թեստավորվում են բոլոր այն մարդիկ, որոնք ունեն կլինիկական ախտանշաններ՝ տաքություն, հազ, դժվարացած շնչառություն եւ վերջին շրջանում եղել են այն երկրներում, որտեղ կա վիրուսի տեսանկյունից համաճարակային լարված իրավիճակ։ Բացի այդ, բոլոր այն անձինք, որոնք վերջին շրջանում սերտ շփում են ունեցել հաստատված հիվանդի հետ եւ ունեն ախտանշաններ։

Փոխնախարարը հավելել է, որ սերտ շփում ունենալը դեռեւս չի նշանակում, որ տվյալ անձը պարտադիր պետք է վարակված լինի․ «Կորոնավիրուսի վարակի տարածվածությունն այնքան բարձր չէ, որքան կարմրուկինը, վարակելիությունը գրեթե հավասար է գրիպի վիրուսի հետ»։

Այս դեպքում կարեւոր է հիվանդի հետ շփված անձանց ինչքան հնարավոր է վաղ հայտնաբերելը, որպեսզի ընդհատեն վիրուսի տարածման շղթան։

Նանուշյանի խոսքով՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից նրանք, ովքեր այժմ թոքաբորբով հիվանդ են, միջին տարիքի են, նրանց վիճակը բավարար է, գտնվում են բժիշկների հսկողության ներքո, ստանում սիմպտոմատիկ բուժում։ Նա հավելել է, որ մնացած վարակվածները հիմնականում անախտանիշ են կամ ընթացքում ունենում են թեթեւ ջերմություն։

Լրագրողի հարցին ի պատասխան՝ Նանուշյանը նշել է, որ այս օրերին ԱՆ-ի կողմից մշակվել են ուղեցույցներ հյուրանոցների եւ այլ կառուցների համար, որտեղ ներկայացված է, թե ինչպիսի աշխատանքներ պետք է կատարեն աշխատակիցները թե՛ անձնակազմի շրջանում, թե՛ հյուրեր ունենալու պարագայում։   

Այս ամենը վերաբերում է նաեւ հասարակական, քաղաքային եւ միջմարզային տրանսպորտի ախտահանմանը։ Լրագրողի դիտարկմանը՝ որքա՞ն արդյունավետ է այն կատարվում, փոխնախարարը նշել է, որ իրենց հիմնական գործառույթը քաղաքականության մշակումն է, որն իրականացնում են, սակայն վերահսկողական գործառույթ չունեն, դրանք այլ մարմիններ են կատարում, թեեւ ԱՆ-ն սերտ աշխատում է բոլոր գետատեսչությունների հետ։

Նանուշյանն ընդգծել է, որ շարունակ կապը պահպանվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ այլ միջազգային կազմակերպությունների համագործակիցների հետ, ինչպես նաեւ ՀՀ գերատեսչությունների։ Վիրուսի մասին նոր տեղեկատվություն ստանալու դեպքում փորձում են այն նաեւ այստեղ կիրառել։

Դեռեւս երեկ խոսվեց նաեւ կամավորների հավաքագրման մասին։ Նանուշյանի խոսքով՝ վերջին օրերին իրենց շատ քաղաքացիներ են դիմել՝ օգնելու նպատակով, այդ պատճառով կազմակերպվել է նախեձեռնությունը․ «Վարակին զուգընթաց հասկանում ենք, որ ունենք դրա կարիքը»։

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2322 դիտում

Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը

Կառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով

Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կան տուժածներ

Կներեք, իսկ ադեկվատ ընդդիմություն ե՞րբ է լինելու. Իոաննիսյան

Իրանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Խոշոր ավտովթար Արգավանդից Երևան ճանապարհին. կան տուժածներ

Միրզոյանը հրապարակել է 2025-ի կարևոր այցերն ու հանդիպումները նշանավորող 10 չհրապարակված լուսանկար

Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում. կան տուժածներ

Երևանում բախվել են «Ժոնգ-թոնգ» մակնիշի ավտոբուսն ու ևս 3 մեքենա․ կա վիրավոր

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկի նոր խմբաքանակ. տեսանյութ

Մրգաշատի սուրբ Աստվածածին եկեղեցում. վարչապետը լուսանկարներ է հրապարակել

Հրդեհ Գևորգ Էմինի փողոցում կառուցվող շենքի ավտոկայանատեղիում

Սպասվում են ձյան և ձնախառն անձրևի տեսքով տեղումներ. մի շարք շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն

Փետրվարին ականատես կլինենք մոլորակների շքերթին․ դրանց մեծ մասը տեսանելի կլինի անզեն աչքով․ Լևոն Ազիզյան

Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև նախատեսված բանակցությունները չեն կայանա. սահմանվել է նոր օր

Իրանը ԵՄ բոլոր երկրների զինված ուժերը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ՝ ի պատասխան վերջին որոշման

Կարապետյաններին և նրանց որդուն խորթ են հայ միջավայրը, բարոյական նորմերը, կնոջ նկատմամբ հարգանքը. Ղազարյան

Սառը օդի շերտը քայքայվեց և ցրվեց. Սուրենյանը նորություն է հայտնել. տեսանյութ

Պայթյուն Մարտունի քաղաքի բնակարաններից մեկում

Իրական ուժեղ առաջնորդը նախ պետք է սկսի իր ընտանիքից և պետք է բարոյապես ճիշտ զավակներ դաստիարակի. Առաքելյան

Նեղսրտում են, որ ԵԽԽՎ-ներում ու բրյուսելներում իրենց լուրջ ընդունող չկա. ձերը Մարիա Զախարովան է. Հոխիկյան

Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից

«Վարչաբենդն» անցկացնելու համար պետբյուջեից զրո դրամ է ծախսվել. Պապոյան

Տաշիր Սամոյի որդու էս ամենաթող, սանձարձակ պահվածքի համար թիվ 1 պատասխանատուն հենց ինքն է` Տաշիր Սամոն. Չախոյան

«Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա»-ի ավտոմրցաշարը ողբերգական ավարտ է ունեցել. կա զոհ և վիրավոր

Հարկային էլեկտրոնային համակարգերը որոշակի ժամանակ հնարավոր է լինեն անհասանելի. ՊԵԿ

Այսպիսի հայտարարությունները լուծումներ չեն առաջարկում, այլ բացահայտում են մտածողության դատարկությունը. Քլոյան

600 հազար դրամանոց վիրահատությունը՝ անվճար. թոշակառուն այլևս մենակ չի լինի. Ալեքսանյան

Մոտ ապագայում Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան. Մելքոնյան

Մինչ ձեր ձևով երկիր ղեկավարելու հավակնություն ունենալը, արժե նախ սեփական որդուն դաստիարակել. Վարդանյան

Իզուր չէ, որ անգլիացիները մարդու համար ամենավիրավորական արտահայտությունը համարում են անդաստիարակը. Ավանեսյան

ՀՀ վարչապետը Մրգաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում է պատարագի

Հրդեհ Գյումրիու Ղանդիլյան փողոցի տներից մեկում

Գերագույն հոգևոր խորհրդի 7 անդամի մեղադրանք է առաջարդվել. նրանք չեն կարող լքել երկիրը

Քաղաքականությունը ձեզ համար փոդքասթ չէ, իսկ կանայք հասարակության շարժիչ ուժն են, ոչ թե ծաղրի առարկա. Մինասյան

Անկախ նրանից` ինչքան փող ունես բանկային հաշվիդ, հայ կանայք քեզ համար ինքնահաստատվելու առարկա չեն. Ալեքսանյան

Գյումրի-Բավրա ճանապարհահատվածը և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Ճիշտ կլինի՝ ձեր գրգռված չորքոտանուն տանը պահեք, բերանն էլ՝ փակ․ Հասմիկ Հակոբյան

Տարածքային հարցը՝ առանցքային թեմա․ փետրվարի 1-ին կմեկնարկի Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը