Երևան
12 °C
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը և ելնելով ստեղծված իրավիճակից, հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով գործարկում է հեռավար կրթության հարթակ՝ heravar.armedu.am:
Հարթակը մշակվել է ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում և արդեն հասանելի է: Հեռավար կրթության արդյունավետ կազմակերպման հարցերը քննարկելու նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի մոտ հրավիրվել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են նախարարության հանարակրթության ոլորտի պատասխանատուները, ինչպես նաև հեռավար ուսուցում կազմակերպելու փորձ և ներուժ ունեցող կրթական հաստատությունների և հարթակների ներկայացուցիչները:
Նախարարի տեղակալը նշել է, որ անհրաժեշտ է պլանավորել ուսումնական գործընթացի կազմակերպման աշխատանքները՝ առկա այլընտրանքների ու հնարավորությունների համատեղմամբ: Այս տարի նախարարությունը երկու դպրոցում փորձարկել է հեռավար կրթության ներդրման հնարավորությունը, և այժմ գործընթացում կներգրավվեն բոլոր դպրոցները:
«Հեռավար կրթության կազմակերպման համար մենք ունենք բավականին թվով հայալեզու առցանց ռեսուրսներ և գործիքներ: Կան հեռավար կրթության կազմակերպման ոլորտում հաջողված փորձ ունեցող դպրոցներ, որոնց մենք խնդրել ենք կիսվել իրենց փորձով, ինչպես նաև համախմբել ոլորտում առկա ներուժը, որպեսզի հեռավար կրթությունը կազմակերպվի արդյունավետ և բաց ու հասանելի լինի բոլորին»,- նշել է Ժ. Անդրեասյանը:
Նախարարի տեղակալի խոսքով՝ անցած երկու օրերին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում կատարվել է նախապատրաստական աշխատանք, և արդեն իսկ գործարկվել է հեռավար կրթության համալիր էջը, որտեղ նախատեսվում է համակարգված ներկայացնել հանրապետության բոլոր դպրոցների ցանկը՝ ըստ առարկայական ուսուցիչների և աշակերտների:
Կրթական տեխնոլգիաների ազգային կենտրոնի ստեղծած միասնական հարթակում կներկայացվեն նաև բոլոր այն կազմակերպությունների հեռավար կրթության հարթակները, որոնք պատրաստակամ են համագործակցել նախարարության հետ՝ տրամադրելով իրենց ռեսուրսներն ու հմտությունները:
Նշվել է, որ անհրաժեշտ է պահպանել ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 2018 թվականի դեկտեմբերի 17-ի N 1677-Ա/2 հրամանով հաստատված «Երեխաների առցանց անվտանգության ապահովումը. ուղեցույց երեխաների համար» և «Երեխաների առցանց անվտանգության ապահովումը. ուղեցույց ծնողների համար» կանոնները, որոնց կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://lib.armedu.am/resource/27385։
Հեռավար կրթության հարթակի կիրառման հետ կապված տեխնիկական աջակցության և այլ հարցերի դեպքում կարելի է դիմել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ձևավորված արագ արձագանքման խմբին հետևյալ հեռախոսահամարներով և էլեկտրոնային հասցեով՝ 010/ 011/ 578455, 010/ 011/ 578453, [email protected]:
Առաջիկայում բոլոր դպրոցներին կտրամադրվեն ՏՀՏ վերապատրաստում անցած մենթոր-ուսուցիչների տվյալներ: Վերջիններս կիրականացնեն օնլայն վերապատրաստում և կապահովեն տեխնիկական աջակցություն և ուղղորդում ուսուցիչների համար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT