Արագածոտնի մարզպետարանում տեղի է ունեցել Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ մարզպետարանում այսօր տեղի է ունեցել Կորոնավիրուսային հիվանդությունների (COVID19) տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին ՀՀ ոստիկանության, ՀՀ ԱԱԾ, ՀՀ ԱԻՆ ՓԾ, ՀՀ ՊԵԿ Արագածոտնի մարզային կառույցների ղեկավար կազմը, ՀՀ առողջապահության նախարարությանը ենթակա Արագածոտնի մարզային կառույցների ղեկավարները, մարզպետարանին ենթակա բժշկական կենտրոնների տնօրենները և մարզպետարանի ոլորտային պատասխանատուները: Այս մասին տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանի լրատվական ծառայությունը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել և որոշվել է՝

✅ Տեղեկատվության փոխանցման, կեղծ տեղեկատվությունը օպերատիվ կերպով բացահայտելու և հասարակության մեջ վարակի կեղծ դեպքերի ասեկոսեներով պայմանավորված անտեղի խուճապ չառաջացնելու նպատակով՝ ապահովել սերտ համագործակցություն միջգերատեսչական հանձնաժողովի անդամների և ուժային կառույցների միջև:

✅ Ինտենսիվ աշխատանքներ իրականացնել հնարավոր վարակակիրների բացահայտման ուղղությամբ: Հայաստան ժամանած կամ ժամանող անձանց վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուն պես վերջիններիս պարտադիր բուժզննման ենթարկել: Բուժօգնություն տրամադրելիս խստիվ բացառել սիրողական և հայեցողական մոտեցումները, ցուցաբերել մասնագիտական մոտեցում:

✅ Արագածոտնի մարզում այս պահի դրությամբ հաստատված վարակակիրներ չկան: Այլ երկրներից Արագածոտնի մարզ են ժամանել 34 քաղաքացի, որոնք զննվել են, գանգատներ չունեն և գտնվում են հսկողության տակ: Մեկուսացվել է 2 քաղաքացի, որոնց 14-օրյա կարանտինային ժամկետը լրացել է, վերջիններս զննվել են և լիարժեք առողջ են:
Արտերկրից Արագածոտնի մարզ ժամանած բոլոր անձինք ենթարկվում են պարբերական ստուգման և մշտական վերահսկողության տակ են:
Ռիսկային երկրներից վերադարձածների ողջ շրջանակը պարզելու և այն պատասխանատու բոլոր օղակներին հասանելի դարձնելու համար հանձնարարվել է համագործակցել Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի հետ:

✅ Արագածոտնի մարզի ենթակայության 4 բուժհաստատություններում առանձնացվել են մեկուսացված հատվածներ, որտեղ անհրաժեշտության դեպքում հնարավոր է կազմակերպել մեկուսացում:
Այս պահին այդ տեղերից ոչ մեկում մեկուսացվածներ չկան։

✅ Մարզն ապահովված է շտապօգնության մեքենաների բավարար քանակով: Հանձնարարվել է ձևավորել շտապօգնության երկրորդ խմբեր /բրիգադներ/, որոնք կսպասարկեն այլ երկրներից վերադարձած կամ վիրուսի ախտանիշեր ունեցող անձանց:

✅Մարզի բուժհաստատություններն ապահովված են մեկանգամյա օգտագործման արտահագուստով և բժշկի մեկուսացումն ապահովելու համար անհրաժեշտ այլ բժշկական պարագաներով:

✅Մարզի դեղատները և խանութները հիմնականում ապահովված են ալկոգելով և հակամանրէային ախտահանիչ նյութերով: Դրանց բացակայությունը լինում է ժամանակավոր:

✅Հանձնարարվել է ապահովել մարզի երթուղիները սպասարկող հասարարական տրանսպորտի ախտահանումը /հանձնարարականի կատարման նկատմամբ մարզպետի կողմից իրականացվելու է խիստ հսկողություն/:

✅Պարբերաբար բուժզննման ենթարկել ջրամատակարարման ոլորտի՝ խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարների առավել մոտ գտնվող աշխատակիցներին: Հիվանդության որևէ ախտանշան հայտնաբերելուն պես մեկուսացնել և բացառել հիվանդության ախտանիշեր ունեցող անձանց աշխատանքներում ներգրավելը:

✅Աշխատանքներն իրականացնել համակարգված, մշտական կապի մեջ լինել համայնքների ղեկավարների, բուժհաստատությունների ղեկավարների, համաճարակաբանների և միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված կառույցների աշխատակիցների հետ:

✅Մշակվել են «Արագածոտնի մարզի մակարդակով Կորոնավիրուսային հիվանդությունների (COVID19) բերովի դեպքերով պայմանավորված արտակարգ իրավիճակների արձագանքման» և «Արագածոտնի մարզի մակարդակով Կորոնավիրուսային հիվանդությունների (COVID19) երկրորդային դեպքերով պայմանավորված արտակարգ իրավիճակների արձագանքման» պլանները, աշխատանքներն իրականացվում են պլաններին համապատասխան:

Նշվում է, որ Արագածոտնի մարզում իրավիճակը վերահսկելի է: Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները կորոնավիրուսի ենթադրյալ վարակակիրների մեկուսացման և վարակի տարածումը կանխելու ուղղությամբ:

Տպել
1278 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց